13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Պարոն Փաշինյան, կողմնորոշվեք. Աշոտյանը հրավիրում է միջազգային դիտորդների ուշադրությունը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընտրարշավի պաշտոնական մեկնարկից մեկ շաբաթ շուտ փաստացի սկսել է իր քարոզարշավը, Facebook-յան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Աշխատանքային ժամերին, պետության կողմից տրամադրվող ռեսուրսի և հնարավորությունների օգտագործմամբ նա բացահայտ քարոզչություն է իրականացրել Գեղարքունիքում իր մի շարք հանդիպումների ընթացքում: Սա բացարձակ անթույլատրելի է: Կամ իր «վարչապետական» այցերի ծրագիրն ու ելույթները […]

Արտաբյուջեներից պետք է հրաժարվել. Արարատ Միրզոյան

Կառավարության ասյօրվա արտահերթ նիստում ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը առաջարկեց օրակարգ ներառել արտաբյուջեներից հրաժարվելու հարցը: «Մենք երկար քննարկել ենք, բայց ժամանակը չի բավարարել։ Հաշվի առնելով նաև ներքին զարգացումների արագացման աստիճանը՝ մինչև վերջ տրամաբանական ավարտին հասցնենք մի հարց, որը կապված է մի շարք օրենքների փոփոխությունների հետ, որոնք ենթադրում են, որ արտաբյուջետային հաշիվների հետ կապված փոփոխություն կառաջանա, […]

Պատկերացրեք՝ ժողովուրդը ինչքան երախտապարտ կլինի վարչապետին, եթե նա հայտարարի, որ այս ամենը ստոր հերյուրանք է. Արփինե Հովհաննիսյան

Ինչպես արդեն խոստացել էի առավել մանրամասն ներկայացնում եմ իմ մտահոգությունները տրանսֆերտների հարկման մասին։ Կառավարության նման մտադրությունը կամ գաղափարը (որտեղից է նման միտք ծագել առհասարակ!!) առաջացնում է մի շարք հարցադրումներ. • Պետության հարկային եւ մաքսային վարչարարության անադյունավետության բեռը փոխանցվում է քաղաքացուն։ Երբ կառավարությունը չի կարողանում տնտեսությունը զարգացնել և հարկ հավաքել, չպետք է իր բացթողումները լուծի ՀՀ […]

Հայաստանը չի լինելու լուռումունջ համակերպվողի դերում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ միջազգային գործընկերների հետ հարաբերություններում Հայաստանը չի լինելու լուռումունջ համակերպվողի դերում: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասաց Գեղարքունիքի մարզպետարանում համայնքների ղեկավարների, դպրոցների և առողջապահական հաստատությունների տնօրենների հետ հանդիպման ընթացքում ՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Բելառուսի ԱԳՆ-ի վերջին հայտարարության հետ կապված ներկաներից մեկի մտահոգությանը: […]

Կառավարությունում «խոպանչիներին հարկելու» մասին որևէ կոնկրետ նախագիծ դեռևս չկա. ՊԵԿ նախագահ

Առանց հանրային քննարկման որևէ նախաձեռնություն օրենքի ուժ չի կարող ստանալ, Կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրուցյում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն՝ անդրադառնալով «խոպանչիներին հարկելու» մասին նախագծին։ «Ես հասկանում եմ, որ  նախընտրական այս շրջանում ինչ-որ միտք կոնտեքստից վերցված կարող է մեկնաբանվել ու դրա  մեկնաբանությունները կարող են շահարկման առիթ հանդիսանալ»,- ասաց նա։ Դավիթ Անանյանը նշեց՝ ամենակարևորն այն […]

Ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ը, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 23-24-ը լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում` Նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների […]

Արմեն Սարգսյանը միշտ գլուխ էր գովում, որ արտակարգ հարաբերություններ ունի Նազարբաևների ընտանիքի հետ. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը facebook-յան իր էջում անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածությունների շուրջ առաջացած առճակատումներին։ «Փաշինյան-Լուկաշենկո և Փաշինյան-Նազարբաև վեճը կապրիզ չէ։ Բելառուսն ու Ղազախստանն ունեն հակահայկական շահեր։ Նման խնդրի ժամանակին բախվել է նաև Ս. Սարգսյանը։ Նույնիսկ լավ է, որ Փաշինյանն այդ հարցը բարձրացրեց։ Այս կոնտեքստում ինձ ավելի շատ […]

Մարդ պետք է ասի՝ իմ հարազատի ուղարկած գումարին պետությունն ուզում է փայ դառնալ. Վահրամ Բաղդասարյանը՝ ՊԵԿ նախագծի մասին

Ե՛վ նախորդ իշխանության, և՛ այս իշխանության օրոք ես համամիտ չեմ եղել դրան, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՊԵԿ նախագծին: «Գիտե՞ք՝ ինչ լուջ ազդեցություն են ունենում տրանսֆերտները մեր երկրի համար: 90-ականներին ունեինք լուրջ խնդիներ և տրանսֆերտների հաշվին կարողացանք բավականին կայունացում ապահովել: Դրանց պետք է շատ ուշադիր վերաբերվենք, այլապես արդեն իսկ օրինական ճանապարհները […]

Մարտահրավերներին դիմակայելու համար չպետք է «դունչներս սրբենք» ու ապահով, տաք տեղերում հանգրվանենք». Շարմազանովը վիրտուալ տիրույթում է /տեսանյութ/

ՀՀԿ մամուլի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ինչպես խոստացել էր, գրանցվել է Facebook սոցիալական ցանցում։ «Իմ պայքարը ընդդեմ չէ, իմ պայքարը հանուն է, ժողովուրդ ջան. հանուն ազգային-քրիստոնեական Հայաստանի և Արցախի, հանուն 88-ին պայքարած իմ ավագ եղբայրների գործի շարունակականության, հանուն իմ գաղափարների՝ հայկական ընտանիքի, ավանդական արժեքների, քրիստոնեական՝ իրական սիրո, այլ ոչ թե պղծության քարոզի, արժեքների տոտալ […]

Կառավարությունը գնում է ոչ թե քաղաքացու գրպանը լցնելու, այլ՝ քերելու տրամաբանությամբ

Պայմանականորեն «խոպանի» հարկը շատ վատ ուղերձ է նոր իշխանությունների կողմից, ու ավելի լայն համատեքստում, քան միայն հարկումը. 1. կառավարությունը գնում է ոչ թե քաղաքացու գրպանը լցնելու, այլ քերելու տրամաբանությամբ, 2. իշխանությունը գնում է քաղաքացու բեռն ու պարտականությունը մեծացնելու, այլ ոչ թե իր պատասխանատվությունները մեծացնելու ճանապարհով,  3. կառավարությունը գնում է ոչ թե զարգացման, նոր եկամտի աղբյուրներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի