Պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկի սիրտը կանգ է առել․ ինչ է կատարվել Քանաքեռ-Զեյթունի թիվ 3 զինկոմիսարիատում

ArmLur.am-ի խմբագրություն են զանգահարել պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկ 20-ամյա Էրիկ Հարությունյանի հարազատները և նշել․ «Արդեն 3-րդ տարին է՝ Էրիկ Հարությունյանն իր առողջական խնդիրների պատճառով տարկետվում է զինվորական պարտադիր ծառայությունից՝ 1-ական տարով: 2023 թվականի վերջին թիվ 3 զինկոմիսարիատի կողմից տրված ուղեգրերով հայտնաբերվում են բազմաթիվ հիվանդություններ, մասնավորապես, (զարկերակային հիպերտեզիա 2-րդ կարգ, լյարդի և վահանաձև գեղձի մեծացում, […]