14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Բագրատ Սրբազանը համախոհների հետ Սարդարապատում է՝ թոււյլ չտալու Փաշինյանի մուտքը հուշահամալիր /Ուղիղ/

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Սարդարապտի հուշահամալիրի մոտ են: Նրանք գիշերն անցկացրել են այստեղ:

Նշենք, որ ամեն տարի մայիսի 28-ին Առաջին հանրապետության օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելում է հուշահամալիր: Այս տարի շարժման մասնակիցներն այստեղ են՝ թույլ չտալու վարչապետի այցը: Ոչ պաշտոնական տեղեկություններով այս անգամ Նիկոլ Փաշինյանն այստեղ չի գալու:

Երեկ երեկոյան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել է,. որ այսօր առավոտյան ժամը 10-ին շատ կարևոր հանրահավաք է տեղի ունենալու՝ կարևոր ասելիքով։

«Մենք ունենք մեր ճանապարհը, մեր օրակարգը և շարժվում ենք մեր օրակարգով։ Որոշ տեղեկություններ ունենք, որ հուշակոթողի վերևում  բեմ էր կառուցվում, այդ բեմը ապամոնտաժվել է։  Շատ լավ կլինի, որ Փաշինյանը չգա, բայց եթե կգա խնդիրն իրենն է։ Սարդարապատում միմիայն պետք է լինեն արժանապատիվ քաղաքացիներ» ,-ասել էր նա։

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ