Բանավեճ՝ ուղիղ եթերում, որի հիմքը պետք է դրվի այս ընտրություններում. Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բարձրացրել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի միջև բանավեճի անհրաժեշտության մասին։ «Կարծում եմ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում պետք է հիմք դրվի մի կարևոր ավանդույթի, որը հետագայում պետք է ամրագրվի նաև օրենսդրությամբ։ Բանավեճ ուղիղ եթերում՝ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը։





































