07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Սպասվում է Փաշինյան-Պուտին հանդիպում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ հաջորդ շաբաթ կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որ այցով կլինի Մոսկվայում։ Այս մասին հայտնում է ria.ru-ն։

Ավելի վաղ ռուսական և արտասահմանյան զանգվածային լրատվության միջոցների համար տրվող ամենամյա մեծ մամլո ասուլիսի ժամանակ նա հայտնել է, որ Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, երկու երկրների հարաբերություններում «ոչինչ չի կործանվել», երկու պետություններն իրենց հարաբերությունները կկառուցեն «աշխարհի և տարածաշրջանային ընթացիկ իրավիճակի իրողություններից», «մեր հնարավորությունների պահանջմունքներից»։

«Մենք դա մոտ ապագայում կքննարկենք պարոն Փաշինյանի հետ, ով հաջորդ շաբաթ մեզ մոտ կլինի այցով»,-ասել է Պուտինը մամլո ասուլիսի ժամանակ։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ