28 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվել են «առնվազն չխուսափել» հանդիպումներից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Դավոսի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումը բանակցային գործընթացի պաշտոնական մեկնարկ կամ հանգրվան չէ, Facebook-յան ուղիղ եթերով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած հանդիպմանը։ «Սա Իլհամ Ալիևի հետ մեր երրորդ հանդիպումն ու խոսակցությունն է ու նախկինում էլ այդ հանդիպումները պլանավորված չեն եղել։ Խնդիր կա՝ քննարկել այն իրավիճակները, երբ երկուսս էլ մասնակցում ենք միևնույն […]

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում` Հունվարի 23-ի ցերեկը, 24-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 25-ին, 27-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային գոտում անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 25-28-ն աստիճանաբար գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը՝ 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 23-ի ցերեկը, 24-ին, 26-ին սպասվում […]

Մենք գործ ունենք մի պետության հետ, որը ահաբեկչական է, չի էլ թաքցնում Արցախի կործանման իր երազանքները, Սևանի, Երևանի գրավումը

Արցախի և Ադրբեջանի սահմանին վերջին շրջանում կտրուկ նվազել է հրադադարի ռեժիմի խախտումների քանակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Խախտումների քանակը կտրուկ նվազել է Ադրբեջանի կողմից: Սահմանային վիճակն ընդհանուր առմամբ կայուն է: Սա մենք ողջունում ենք, բայց մյուս կողմից հակառակորդը չի վերանայել իր քաղաքականությունը, որը հիմնված է թշնամանքի վրա: […]

Աստված մեզանից չի պահանջում քծնանք, կաշառք, բարեկրթություն

Հա՛յր, ում որ Ինձ տվիր, կամենում եմ, որ, ուր Ես Եմ, նրանք էլ Ինձ հետ լինեն, որպեսզի տեսնեն Իմ փառքը, որ Դու Ինձ տվեցիր, քանի որ Ինձ սիրեցիր՝ նախքան աշխարհի լինելը: Արդա՛ր Հայր, թեեւ աշխարհը Քեզ չճանաչեց, բայց Ես Քեզ ճանաչեցի, եւ իմացան նրանք, որ Դու ես Ինձ ուղարկել: Եւ ճանաչեցրի նրանց Քո անունը ու պիտի […]

Պուտինի օրակարգում Փաշինյանի հետ հանդիպում դեռ չկա. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերում դեռ չկա հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որն այս շաբաթվա վերջին աշխատանքային այցով ժամանելու է Մոսկվա, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Ն.Փաշինյանի այցը նախատեսվում է հունվարի 24-25-ը: Ինչպես նշել է Դ.Պեսկովը՝ «դեռ, որքան ես եմ տեղեկացված, չի նախատեսվում, ուրբաթ բավականին հագեցած օր է նախագահի մոտ»: «Տեղյակ չեմ, […]

Երևանի քաղաքապետն Ամանորից առաջ համակարգի 1628 աշխատակիցների պարգևատրել է ընդհանուր 474 միլիոն դրամի չափով. Պարզաբանում

Քաղաքապետ Հայկ Մարությանը Ամանորից առաջ համակարգի 1628 աշխատակիցների պարգևատրել է ընդհանուր 474 միլիոն դրամի չափով, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նա նշում է, որ Մարությանն իր ասուլիսի ժամանակ քաղաքապետը հանրությանը տեղեկացրել էր այդ մասին ու նաև նշել, որ իր պաշտոնավարման 100 օրերի ընթացում համայնքը տնտեսել է շուրջ […]

Բողոքի ակցիա` քաղաքապետարանի դիմաց. պահանջում են տրանսպորտի խնդիրների շուտափույթ լուծում

Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում տաքսու վարորդները և չգործող երթուղիների վարորդները: Մասնակիցները պահանջում են տրանպորտային խնդիրների շուտափույթ լուծում, նաև՝ հանդիպում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ «Մեր ձգտումն այն է, որ տաքսու ոլորտը մտնի քաղաքապետարանի ենթակայության տակ։ Տրանսպորտի նախարարույթյունն ի զորու չէ օրենք կիրառել ամբողջ հանրապետության տաքսու ոլորտի նկատմամբ։ Մենք գտնում ենք, որ այս ոլորտը […]

Եթե ֆիլմն իրականում փաստավավերագրական էր, ապա հեղինակները պարտավոր էին առնվազն ներկայացնել նաև երկրորդ կողմի կարծիքը. Իվետա Տոնոյան

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝ «Երեկ՝ հունվարի 23-ին , Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվեց Տիգրան Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարունը» փաստավավերագրական ֆիլմը: Ֆիլմի դրվագներից մեկում ցուցադրված էր փաստահավաք խմբի ներկայացրած փաստաթղթերից մեկը, ըստ որի, իբրև թե, մարտի 1-ին իշխանությունների կողմից զինվորական հանդերձանք է հատկացվել նաև Գագիկ Ծառուկյանի թիկնազորին, և որն, իբրև թե, […]

Առեւտրականները փակել են Բագրատաշենի մաքսակետի մուտքն ու ելքը. խնդիրներ կան 25 կգ ապրանքի ներմուծման հարցում

Երեկ երեկոյան Թուրքիայից ապրանք ներկրող ՀՀ քաղաքացիները փակել են Բագրատաշենի մաքսային կետի մուտքն ու ելքը։ Առեւտրականները դժգոհում են, որ մեկ շաբաթ առաջ ապրանք են բերել Ստամբուլիս, սակայն վրացական կողմը թույլ չի տվել այն տեղափոխել Հայաստան։ Խնդիրը լուծվել է Վրաստանում ՀՀ դեսպանի միջամտությամբ, սակայն առեւտրականները հասնելով Բարգարտաշենի մաքսակետ, պարզել են, որ այլեւս չեն կարող առանց մաքսատուրքերի […]

Քանի դեռ մեր հասարակության մեջ չի գերիշխում այն համոզմունքը, որ ոչ ոք փողոց փակելու լիազորություն չունի, որ կառավարության, Ռադիոտան դուռը կոտրելու իրավունք չունի, մենք պետություն չենք ունենա

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդարությո՞ւն, թե՞ արդարադատություն կամ՝ ժողովո՞ւրդ, թե՞ պետություն: Նորմալ իրավիճակներում այս հարցերը կարող էին տարակուսանք առաջացնել ցանկացած մտածելու ունակ և բանական քաղաքացու մոտ, քանի որ փաստացի հակադրվում են իրար հետ օրգանապես կապված երևույթներ և ինիստիտուտներ: Բայց այսօրվա մեր իրականությունը, ի թիվս այլ պարադոքսալ իրողությունների, իրար է հակադրել արդարությունն ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի