22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սա «Նոր Հայաստանն» է “детка”

Սա «Նոր Հայաստանն» է детка, իսկ Բաղրամյան 19-ը` ՔՊ գրասենյակը

Ներկայումս իշխող կուսակցության գրասենյակը տեղափոխվել է Բաղրամյան 19 հասցեում գտնվող ԱԺ շենք: Իշխող ուժն իր փակ նիստն անում է ԱԺ-ում որտեղ ներկա են լինում գործադիրից ներկայացուցիչներ` մարզպետները ներառյալ (իշխանությունների տարանջատման սկզբունքի բռնաբարություն), իսկ լրագրողներին ԱԺ մտնել չի թույլատրվում (դեեե անցագրային կետի աշխատակիցները տեղում չեն էլի ուղղակի ստեղ հարց ա առաջանում բա, որ տեղում չեն բա պատգամավորները և հատկապես ոչ պատգամավորնրը ո՞նց են ներս մտել):

Նիստից հետո ՔՊ գրասենյակի վերածված շենքից դուրս եկող պատգամավորները սկսում են կռուտիտ լինել ու հարցերին չեն պատասխանում: Կարճ ասած ամեն ինչ շատ լավ ա ուղղակի ՔՊ-ն գրասենյակ ա ստացել Բաղրամյան 19-ում, իսկ ով չի ուզում թող արտագաղթի ու չբողոքի: Բնականաբար մենք ԱԺ աշխատակազմից կփորձենք պարզել, թե ինչ հիմքերով է ԱԺ-ն վերածվել իշխող ուժի գրասենյակի, բայց սա նորանկախ Հայաստանի պատմության մեջ բացառիկ երևույթ է:

Հա մեկ էլ, որ օֆիսում տենց հավաքվում եք վարչապետին փոխանցեք, որ տեղական մամուլից դրսի այցերի ընթացքում չբողոքի էդ մեկն իրոք ամոթ ա:

Հ.Գ. 1. Ի դեպ, էս կարգի մի աբսուրդի էլ կանդրադառնամ երկուշաբթի օրը, թե ինչպես է «թափանցիկությունից» խոսող ՊՈԱԿ-ի տնօրենը հարցմանը պատասխանելու ժամկետները խախտում:

Հ.Գ. 2. Նախկինում իշխող կուսակցության գրասենյակը գտնվում էր Մելիք Ադամյան հասցեում: Իշխող ուժն իր նիստերն անցկացնում էր իր գրասենյակում` գործադիրի և օրենսդիրի իրենց ներկայացուցիչների մասնակցությամբ: Լրագրողները նախկին իշխանության նիստերը մեկնաբանելու համար հրավիրվում էին գրասենյակի համապատասխան սենյակը և սպասում նիստի ավարտին, որից հետո կուսակցության խոսնակը պատասխանում էր լրագրողների հարցերին:

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ՝Նարեկ Սամսոնյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ