28 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ուժեղ բուք և ցածր տեսանելիություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը  տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, ուժեղ բքի և  ցածր տեսանելիության պատճառով Գորիս-Սիսիան ավտոճանապարհը դժվարանցանելի է:  Ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում ենք  առայժմ նշված հատվածով չերթևեկել: Ախուրյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝  100-150 մետր: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների  համար, իսկ […]

Ցմահ դատապարտյալը հացադուլ է հայտարարել

«Արմավիր» ՔԿՀ-ում պահվող ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը հացադուլ է հայտարարել։ Նա պահանջում է վերանայել իր գործը։ Ավետիսյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 16-ին Գորիսի ճանապարհին տաքսու վարորդի սպանության մեջ։  

Տեղի են ունենում թաքուն բանակցային գործընթացներ Ալիևի և Փաշինյանի միջև. Զարուհի Փոստանջյան /տեսանյութ/

Հայաստանում շարունակվում են նախորդ իշխանությունների կողմից ստեղծված ավանդույթները: Լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհին Փոստանջյանը: Անդրադառնալով Ալիև-Փաշինյան դավոսյան հանդիպմանը, Փոստանջյանը նշեց՝ պատահական չէ որ հանդիպումից միայն մեկ օր հետո Նիկոլ Փաշինյանը մեկնաբանություն տվեց տեղի ունեցածի վերաբերյալ: Ըստ Փոստանջյանի՝ Փաշինյանը ցանկանում էր տեսնել հանրության վերաբերմունքը և ըստ այդմ՝ բացատրություններ տալ: «Մենք […]

Բա որ ասում էի Նիկոլը վարչապետ չի կարող աշխատել, չէիք հավատում /տեսանյութ/

ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին։  «Երեկ պարզ դարձավ, որ ոչ ավել և ոչ պակաս, Հայաստանի կառավարությունում հայտնվել է ասող, և այդ ասողը ոչ թե ժողովուրդն է, ոչ թե քաղաքացին է , ոչ թե նույնիսկ հրապարակում հավաքված բազմությունն է, այլ այսօրվանից կառավարության ասողը, ըստ Փաշինյանի, ինքն […]

Շիրակի հանրային հեռուստաընկերությունը լուծարվեց

Շիրակի հանրային հեռուստառադիո ՓԲ ընկերությունը լուծարվեց։ Որոշումը ներառվել էր կառավարության նիստի օրակարգում։ Որոշումը գործադիրը հիմնավորել է․ «2016 թվականի հոկտեմբերի 26-ից Հայաստանի Հանրապետության տարածքում անջատվել է անալոգային հեռարձակումը և ամբողջությամբ անցում է կատարվել թվային հեռուստատեսային հեռարձակման: «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու ՀՀ կառավարության նախաձեռնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերությունը առայսօր իրականացնում է անալոգային հեռարձակում […]

«Անաղուհաց» գրոհ ընդդեմ Սամվել Կարապետյանի. Հրապարակ

2018-ի նոյեմբերի վերջին ՊԵԿ-ը տեսչական մի մեծ խմբով մտել էր ռուսաստանցի հայտնի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Արմհոլդինգ» ընկերություն։ Աշխատակիցները պատմում են, որ իրենց կյանքում շատ ստուգումներ ու տեսչական այցեր են տեսել, բայց մոտ 80 հոգանոց խմբեր՝ ոչ։ Պատմում են, որ տեսուչները «մանթո» են եղել, երբ իրենց ակնկալածի չափ խախտումներ չեն հայտնաբերել։ Նշենք, որ «Արմհոլդինգ»-ը 2015-ին […]

Կառավարության նիստին /Ուղիղ միացում/

Հունվարի 31-ը կառավարության հերթական նիստի օրն է։ Գործադիրի օրակարգում ներառվել է 20 հարց, որից 15-ը՝ չզեկուցվող, 2-ը՝ գաղտնի։ Գործադիրը՝ Կսահմանի վարկանիշային ցուցակները կազմելու համար անցկացվող թեստավորման և հարցազրույցի կազմակերպման կարգը։ Փոփոխություն կանի նախկինում ընդունած որոշումներում։ Գույք կնվիրաբերի Արցախի Հանրապետությանը։ Կհաստատի Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի 2019-2020 թվականների գործողությունների ազգային ծրագիրը։ «Էներգակարգաբերում» փակ բաժնետիրական ընկերությունը «Էներգետիկայի […]

Քոչարյանը կատեգորիկ մերժել է. Հրապարակ

Արդարադատության նախարարությունում բավականին հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում՝ ոչ միայն երկու փոխնախարարներին հեռացնելու ուղղությամբ, այլեւ Մհեր Եղիազարյանի մահվան «հանգամանքների» հետ կապված։ Նախարար Արտակ Զեյնալյանի մամլո խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը թերթի հետ զրույցում նախարարի հրաժարականին վերաբերող հարցն առկախված թողեց: Ի դեպ, համակարգում համառ լուրեր են շրջանառվում, որ Զեյնալյանը «Կենտրոն» ՔԿՀ-ում` Նաիրի Հունանյանին այցի «շրջանակներում» փորձել է հանդիպել […]

«Նաիրիտում» հերթական թալանն է նախապատրաստվում. 168 Ժամ

Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությունում հերթական թալանի գործընթացն է նախապատրաստվում։ «Նաիրիտի» համակարգող խումբը թերթին ահազանգեց, որ շուրջ 10 օր է՝ գործարանում են գտնվում Չինաստանի ներկայացուցիչներ, որոնք բավականին հետաքրքրված են որոշակի հարցերում։ Այդ այցը նախաձեռնել և չինացիներին ուղեկցում է «Նաիրիտի» նախկին տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը, որը հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի հայկական կողմի անդամ է։ ՀՀ նախկին վարչապետ […]

Պաշտոնյան անհանգստանում է իր ընտանիքի համար, իրավապահները ադեկվատ չեն. Ժողովուրդ

ՀՀ հաշվեքննիչ պալատի աշխատակից Արմեն Հովհաննիսյանը, ում բնակարանից վերջերս գողություն էր կատարվել, դիմել է ՄԻՊ-ին: Հիշեցնենք, որ օրերս հրապարակվեց այն մասին, որ հունվարի 25-ին` Ժամը 20:30-ի սահմաններում, ոստիկանություն է դիմել ՀՀ հաշվեքննիչ պալատում որպես գլխավոր մասնագետ աշխատող Արմեն Հովհաննիսյանը և հայտնել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան մուտքի դուռը և գողություն կատարել: Օրաթերթին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի