04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Երևանում ադրբեջանցի լրագրողները հավատարմագրվել են ԱԳՆ-ում

Ադրբեջանական «Turan» լրատվական գործակալության խմբագիր Շահին Հաջիևն իր աշխատանքային թիմի հետ գտնվում է Հայաստանում, խմբագրի կողմից հայտ է ներկայացվել ԱԳՆ հավատարմագրվելու և լրագրողական գործունեություն ծավալելու համար, ԱԳՆ-ում հրավիրված ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Այցը զուտ լրագրողական գործունեություն ծավալելուն էր ուղղված և դա մեզ համար բնական գործընթաց է։ Մեր կողմից երբևէ որևէ խոչընդոտ չի ստեղծվում լրագրողների գործունեությունն ինչ որ ձևով սահմանափակելու ուղղությամբ»,- ասաց Աննա Նաղդալյանը։

«Ermenihaber.am»-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցի լրագրողների թիմն այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

ՀՀ արտգործնախարարության կողմից հավատարմագրված ադրբեջանցի լրագրողները մի քանի օր տևած այցի շրջանակներում հանդիպումներ են ունեցել քաղաքական գործիչների և լրագրողների հետ։

Ի դեպ, Հաջիևի այցին Facebook-ի իր անձնական էջում անդրադարձել է նաև ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը։ Նա լուսանկար է հրապարակել ադրբեջանցի լրագրողի հետ՝ մանրամասնելով, որ հարցազրույց է տվել Հաջիևին և վերջինս խոստացել է, որ ոչ մի կերպ չի աղավաղի Պողոսյանի խոսքերը։

Հրապարակման մեկնաբանություններում Թևան Պողոսյանը նշել է նաև, որ ադրբեջանցի լրագրողը նպատակ ունի «հասկանալ Հայաստանի հանրային կարծիքը»։

Նշենք, որ Հաջիևը սոցցանցերի իր էջերում Հայաստանում գտնվելու վերաբերյալ որևէ հրապարակում առայժմ չի արել։ «Turan» գործակալությունը նույնպես այցի վերաբերյալ նյութեր դեռևս չի հրապարակել:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ