Օրեր առաջ մահացած Աշոտ Մխիթարյանի հարազատները թաղման հաջորդ օրը նրա գերեզմանը հայտնաբերել են թալանված․ գողացել են 29 ծաղկեպսակներն ու մի քանի տասնյակ ծաղկեփնջերը, գրում է «Հետքը»: Հուղարկավորությունը եղել է Շենգավիթի «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանատանը: Ա. Մխիթարյանի քույրը՝ Դուստրիկ Մխիթարյանը, «Հետքին» ասաց, որ կրկնակի ցավ են ապրել, երբ այցելել են եղբոր գերեզմանին և տեսել այն թալանված: […]
Վերջին օրերին օգտատերերն ավելի ու ավելի շատ բողոքներ են ստանում, որ ChatGPT AI չաթբոտը, որը հիմնված է OpenAI GPT-4 մոդելի վրա, սկսել է հրաժարվել կատարել հարցումները՝ պատճառաբանելով, որ այն շահագրգռված չէ օգնել մարդկանց: Այսպիսով, ի պատասխան կոդ գրելու հարցմանը, նա կարող է պարզապես տալ մի փոքրիկ հատված և օգտատիրոջը հրավիրել ինքնուրույն լրացնել մնացածը: Ավելին, որոշ […]
Տոնական օրերին շուկան մշտապես ցնցումների է ենթարկվում գնաճի առումով: Պետական մարմինների հորդորները շատ տնտեսվարողների համար որևէ նշանակություն չեն ունենում: «Սպառողների ասոցիացիայի» փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանն ասում է՝ երբ մոտենում են ամանորյա տոները, ենթադրվում է, որ պետք է թանկացումներ լինեն: «Սկզբում տնտեսվարողները ստեղծում են դեֆիցիտ, ապրանքի մեծ պահանջարկ, պահեստավորում են այն, և տոնական օրերին ընդառաջ՝ վերջին […]
Վլադիմիր Զելենսկին երկօրյա այցով ժամանելով Վաշինգտոն՝ հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ և ելույթ ունեցել Ազգային պաշտպանության համալսարանում (ԱԺՄ) ԱՄՆ զինվորական վերնախավի առջեւ: «Ամերիկայի ձայնը»-ի փոխանցմամբ՝ ողջույնի խոսքում Պենտագոնի ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն ավելի քան 44 միլիարդ դոլար է տրամադրել Ուկրաինային անվտանգության ոլորտում և «նախագահ Զելենսկու և նրա թիմի հետ միասին» հավաքել […]
Նիկոլ Փաշինյանը նախօրեին Իջեւանում կայացած հանդիպմանը, ինչպես մեր տեղի աղբյուրներն են ասում, մի լավ բոլորի «վախը բռնել է» ու զգուշացրել` կուսակցական ոչ մի «մուկ ու ձուկ չի պլստալու»։ Մասնավորապես, իշխանականներին զգուշացվել է «խարոշի չխաղալ», թե չէ հետեւանքները հաստատ ցավոտ են լինելու։ Ավելին, ասում են Փաշինյանը ակնարկել է, որ տեղյակ է որոշ կուսակցականների ինքնագլուխ գործողություններից, բայց […]
Փաստացի յուրաքանչյուր տարվա պետական բյուջեն արտացոլում է այդ տարվա ընթացքում կառավարության կողմից իրականացվելիք ծրագրերը և միջոցառումները, որոնք պետք է նպաստեն երկրի սոցիալտնտեսական զարգացման և կենսամակարդակի բարձրացման նպատակների ապահովմանը։ Պետական բյուջեի ծախսերի ու եկամուտների հաշվեկշիռն իր մեջ ներառում է նաև այդ տարվա ընթացքում կանխատեսվող տնտեսական աճը։ Օրինակ՝ 2024 թվականի պետական բյուջեում դրված է 7 տոկոս տնտեսական […]
La Nation-ի փոխանցմամբ՝ Կոնգրեսում երդվելուց հետո Արգենտինայի նոր նախագահ Խավիեր Մայլիի վրա շիշ են նետել: Ամբոխի միջից Կոնսեպսիոն դել Ուրուգվայի քաղաքից 51-ամյա նախկին պաշտոնյա Գաստոն Արիել Մերկանզինիի կողմից նետված ապակե շիշը մի քանի սանտիմետր հեռավորությամբ թռել է նախագահի գլխի կողքով և հարվածել նրա անվտանգության աշխատակցի գլխին։ Աշխատակիցը պարանոցի փոքր կտրվածք է ստացել և նրան օգնություն […]
Երեւանի քաղաքապետարանի՝ ամեն երկուշաբթի հրավիրվող դիսպետչերականը երեկ չի կայացել: Աշխատակազմին հիմնավոր բացատրություն չեն տվել պատճառների մասին: Ավելին՝ հայտնել են, որ Ավինյանին անորոշ ժամանակով կփոխարինի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ինչը նշանակում է, որ գրությունները պետք է հասցեագրվեն Փամբուխչյանին։ Նման բան լինում է, երբ քաղաքապետն արձակուրդ է գնում, սակայն Ավինյանն արձակուրդ չի վերցրել: Քաղաքապետարանի խոսնակը մեզ […]
ՆԳ նախարար-փոխնախարարներ հակամարտությունը սրվում է։ Պարզվում է` նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ով նշանակվել է հունվարին, կամաց իր ձեռքն է վերցնում համակարգի կառավարումը։ Դա նրան հաջողվում է սորոսական շրջանակների հետ ունեցած կապերի շնորհիվ: Այդ կապերն են պատճառը, որ Վահե Ղազարյանի դեմ ՀԿ-ների յուրաքանչյուր հայտարարություն վերագրվում է տեղակալին, որի հանդեպ Նիկոլ Փաշինյանն անբացատրելի դրական վերաբերմունք ունի: Համակարգում […]