25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Աննախադեպ իրավիճակ դպրոցներում. հայրենասիրական թեմաներին փոխարինել են «երբ քայլում են, քայլում են, քայլում են…» թեմայով շարադրությունները. 168 Ժամ

Տոտալ իշխանական քարոզն ու ապրիլյան իշխանափոխությունից կուռքեր կերտելու հետևողական ու ագրեսիվ գործելակերպը, ցավոք, արդեն թափանցում է կրթական համակարգ՝ դպրոցներ։ Այսպես, 8-րդ դասարանի «Հայոց լեզվի» համաքաղաքային օլիմպիադայի ժամանակ երեխաներին հանձնարարվել է «Երբ քայլում են, քայլում են, քայլում են…» թեմայով շարադրություն։ «168 ժամ»-ը, մասնավորապես, տեղեկություն ստացավ Երևանի թիվ 56 հիմնական դպրոցում անցկացված օլիմպիադայի տարածքային փուլից, սակայն նույն […]

Տարբերակս կամ գողությունն ա, կամ Կիեւյան մոստը. 4 երեխաների մայրը հուսահատ է /տեսանյութ/

Համացանցում տարածվում է մի տեսանյութ, որտեղ 4 երեխաների մայրն, ով նախկինում փողոցում ձուկ վաճառելով էր հոգում իր բազմանդամ ընտանիքի նվազագույն կարիքները, պատմում է, թե ինչ անելանելի վիճակում է հայտնվել Երեւանի քաղաքապետարանի փողոցային առեւտուրն արգելելու մասին որոշման արդյունքում: Սայլակով շրջելով նա օրական մի քանի հազար դրամի ձուկ է վաճառում և հավատացնում է, որ շուկայում, որտեղ իրեն […]

Ադրբեջանի քաղաքացին դիմել է Արցախի ԱԳՆ՝ քաղաքացիություն ստանալու խնդրանքով

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Ռաշադ Ալիզադեն դիմել է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությանը՝ Արցախի Հանրապետության քաղաքացիություն ստանալու խնդրանքով: Այս մասին «Արցախպրես»-ին հայտնել է ԱՀ ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրը՝ նշելով, որ ընթացքի վերաբերյալ այլ տեղեկություններ հայտնի չեն:

Արմեն Աշոտյանը 8 որակում է տվել կառավարության ծրագրին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է կառավարության ծրագրին, մասնավորապես նշելով. • Անարգանքի սյանը գամել կոռուպցիան։ • Փթթացնել տնտեսությունը։ • Գյոռմամիշությունը հասցնել կատարելության։ • Երջանկացնել դժբախտներին, սեր ու ծաղիկ բերել բոլորին: • Հայաստանը դարձնել կոկորդիլոսաբուծության համաշխարհային կենտրոն: • Հեղափոխական տուրիզմը փոխարինել հետհեղափոխական տուրիզմով: • Կարևորել Դոմինիկյան Հանրապետության դերը Ղարաբաղյան կարգավորման հարցում: • Լայվերը հեռարձակել HD որակով: […]

Ինքնամեկուսացող. Արման Բաբաջանյանի գնահատականը՝ կառավարության ծրագրի արտաքին հարաբերությունների ոլորտին

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը կառավարության գործունեության հնգամյա ծրագրի արտաքին հարաբերությունների ոլորտին վերաբերող հատվածին տվել է նախնական գնահատական։ «Հայաստանի կառավարության առաջիկա 5 տարիների ծրագրի արտաքին քաղաքականությանը նվիրված բաժինը կկոչեմ մեկ բառով՝ self-isolationist կամ «ինքնամեկուսացող»: «Հեղափոխված» Հայաստանին չեն ստիպում, չեն ճնշում․ Հայաստանը բազմաթիվ հնարավորություններից ինքն է ընտրում մեկուսանալու ուղին։ Լեգիտիմության ահռելի պաշարը նույնիսկ […]

Վախեցե՛ք Աստծուց

Հիսուս ասում է. -Սիրելինե՛ր, մի՛ վախեցեք նրանցից, որոնք մարմինն են սպանում և ապա ուրիշ բան անել չեն կարող: Ասեմ, թե ումից պետք է վախենաք: Վախեցե՛ք Աստծուց, որ սպանելուց հետո իշխանություն ունի դժոխք գցելու: Հինգ ճնճղուկի արժեքը մի՞թե տասը դահեկան չէ. Սակայն նրանցից ոչ մեկը մոռացված չէ Աստծու կողմից: Գալով ձեզ՝ ձեր գլխի յուրաքանչյուր մազն անգամ […]

Թուրքական դրոշները պղծում են երկու հայկական դպրոցները

Հարութ Սասունյան       «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Անցյալ շաբաթ կեսգիշերին, ոտքից գլուխ սևազգեստ մի անհայտ անձ, տասնյակ թուրքական դրոշներ է կախել Լոս Անջելեսի տարածքում գտնվող երկու հայկական դպրոցների դարպասների վրա։ Լուրը կրակի արագությամբ տարածվեց հայկական համայնքում, քանի որ այն աննախադեպ իրադարձություն էր։ Հաշվի առնելով 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո հայերի և […]

Եկեղեցին՝ վարչապետի թիրախում. Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարության հետքերով /տեսանյութ/

Թավշյա հեղափոխությունից հետո քրիստոնեությունը, եկեղեցին, հոգևորականը, հովվապետը իշխանության առաջին դեմքերի կամ հեղափոխական առանձին խմբերի կողմից հայտնվեցին հարձակումների թիրախում: Henaran.am-ը հարցազրույցների շարք է սկսում, որը նպատակ ունի ներկայացնել հասարակության այն շերտի կարծիքը, որը Հայ առաքելական սուրբ եկեղեցու կողքին է եւ պատրաստ է դիմակայել այդ հարձակումներին:  Արաքս Պողոսյանի հյուրը տոմարագետ Գրիգոր Բրուտյանն է:  https://www.youtube.com/watch?v=m6wLG8ZKW4M

Պետությունը պարտք է վերցրել՝ նորաթուխ պաշտոնյաների պարգեւատրումների համար

 ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով անցած տարի տեղի է ունեցել Հայաստանի պետական պարտքի բավականին լուրջ աճ: Այսպես, եթե 2017թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարտքը 6 774.602 միլիոն դոլար էր, այդ թվում՝ արտաքին պարտքը՝ 5 494.902 միլիոն, ապա անցած տարվա դեկտեմբերի 31-ին պետպարտքը կազմել է 6 922.895 միլիոն՝ աճելով մոտ 148.3 միլիոն դոլարով եւ ընդհուպ մոտենալով 7 միլիարդ դոլարի շեմին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի