22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սորոսը Հայաստանում՝ անուններ եւ թվեր

Ամերիկացի միլիարդատեր, «Սորոս» հեջ-ֆոնդի նախագահ, «Քաղաքացիական հասարակության հիմնադրամի» հիմնադիր Ջորջ Սորոսն օրերս Հայաստանի քաղաքացիական հասարակությանն օժանդակելու անհրաժեշտության մասին հայտարարություն էր արել, գրում է yerevan.today-ը:

«Երկրի ժողովրդավարական ներկայի և ապագայի համար Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ուժեղ աջակցությունը կենսական անհրաժեշտություն է»,- Twitter-ում գրել էր Սորոսը: 

Բացի հայտարարություններ անելը, Սորոսը գործուն աջակցություն ցուցաբերում է Հայաստանի քաղաքացիական հասարակությանը։ Այս մասին սկսած հեղափոխական շրջանից, պարբերաբար հրապարակումներ են լինում, մամուլն է անդրադառնում, անգամ վերջերս ռուսական ֆեդերալ հեռուստաընկերություններն են ռեպորտաժներ և թոք շոուներ անում՝ բարձրաձայնելով խնդիրը։

EurAsia Daily առցանց պարբերականն օրերս ծավալունանդրադարձ էր կատարել Հայաստանում ՋորջՍորոսի ֆինանսավորմամբ գործունեություն ծավալող մի շարք գործիչների ու կառույցներիգործունեությանն ու քաղաքական գործընթացներում ներգրավված լինելուն:

Ներկայացնում ենք վերոհիշյալ հրապարակումից հատվածներ, ինչպես նաև սեփական ուսումնասիրությունը Հայաստանում Սորոսի հիմնադրամների և դրամաշնորհների ներգրավվածությանը ։

Ինչպես տեղեկանում ենք «Բաց հասարակություն» հիմնադրամի պաշտոնական կայքից, որը հայտնի է նաև «Սորոսի հիմնադրամ» անվամբ, 2019 թվականի համար տրվել է դեռ երկու դրամաշնորհ: Առաջինը տրված է  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ին՝ Հասմիկ Հարությունյանին,  10 000 ԱՄՆ դոլարի չափով: Երկրորդ դրամաշնորհը՝ 130 000 դոլարի չափով, տրվել է  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին (նախագահ Արթուր Սաքունց):  Ծրագրի նպատակն է նպաստել խոցելի խմբերին մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությանը `բարելավելով քաղաքացիական վերահսկողության մեխանիզմները` կանխելու ապագա խախտումները և չարաշահումները եւ հասարակության իրազեկվածությունը մարդու իրավունքների արժեքների և խաղաղության հիմնախնդիրների վերաբերյալ:

Խաղաղության հիմնախնդիրները բնականաբար չեն շրջանցում հայերի ու ադրբեջանցիների՝ խաղաղ գոյակցության, հարևանություն անելու թեմաները։

Իսկ 2018-ի վերջին դրամաշնորհը տրվել է «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամին ( Արամայիս Պետրոսյան)` 20.000 ԱՄՆ դոլար: Ծրագրի նպատակն է խրախուսել Երեւանի պետական համալսարանի ուսանողների մեջ համալսարանական կառավարմանն իրազեկված մասնակցությունը: Այս նպատակին հասնելու համար, դա կբարձրացնի ուսանողների ձեռք բերած հմտությունները բուհական գնումների պրակտիկայի եւ վարչական ընթացակարգերի վերահսկման եւ բարելավման առաջարկներ մշակելու համար:

Այս կազմակերպությունն աչքի է ընկել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջով։

 

Սորոսի հիմնադրամը երկար ժամանակ բավականին խոշոր դրամաշնորհներ է տրամադրել անձանց, ովքեր այսօր պաշտոններ են զբաղեցնում իշխանության վերին օղակներում: Սոս Ավետիսյանը, ով աշխատել է որպես հիմնադրամի քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված ծրագրերի պատասխանատու, «Իմ քայլը» դաշինքի ցուցակով դարձել է խորհրդարանի պատգամավոր: Հովհաննես Հովհաննիսյանը, ով իշխանափոխությունից հետո զբաղեցնում էր կրթության և գիտության փոխնախարարի պաշտոնը, իսկ այժմ էլ Ազգային ժողովի պատգամավոր է, հիմնադրամի լիակատար ֆինանսավորմամբ հրատարակել է այնպիսի աշխատություններ, ինչպիսիք են «Գերեզմանոցներ, դիակիզարաններ, թե այլ լուծումներ», «Հայոց եկեղեցու պատմության դպրոցական դասագրքերի բովանդակային վերլուծությունն ու դրանց ազդեցությունը երիտասարդ սերնդի վրա»: Արևիկ Անափիոսյանը, ով զբաղեցնում է կրթության և գիտության փոխնախարարի պաշտոնը, իր հասարակական կազմակերպության շրջանակներում երկար ժամանակ ֆինանսավորվել է Սորոսի հիմնադրամից: Միայն անցած երկու տարվա ընթացքում այդ կազմակերպությունը Սորոսի հիմնադրամից 158 000 դոլար է ստացել, մոտ 38 000  դոլար էլ՝ այլ կազմակերպությունների հետ իրականացվող համատեղ ծրագրերի համար: Գայանե Աբրահամյանը, ով պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով, որպես «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ երկար ժամանակ ֆինանսավորվել է հիմնադրամի երևանյան գրասենյակի կողմից, իսկ միայն վերջին երկու տարիների ընթացքում ստացել է մոտ 210 000 դոլարի դրամաշնորհ:

Օրեր առաջ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Գեմաֆին Գասպարյանը, ով 2013-2019 թթ. հիմնադրել է և ղեկավարել է «Բուն» գիտամշակութային հիմնադրամը, որի ներքո մինչ օրս էլ գործում են «Բուն TV» գիտամասնագիտական առցանց ալիքը: Նրա ղեկավարծ հիմնադրամը պարբերաբար դրամաշնորհներ է ստացել: Դրանցից երկուսը նշենք՝ 2014 թվականին՝ մոտ 15 000 դոլար՝ ԼԳԲՏ թեմայով, իսկ  2017թ-ին 68 հազար դոլար՝ Ապրիլյան պատերազմի թեմայով:

Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը Սորոսի հիմնադրամից 2002-2018թթ ստացել է ավելի քան 840 000 դոլար, իսկ «Բաց հասարակություն — Բուդապեշտ» հիմնադրամից ավելի քան 1 200 000 դոլար: Կազմակերպության բազմաթիվ անդամներ իշխանափոխությունից հետո պետական պաշտոններ են զբաղեցնում: Օրինակ, Լենա Նազարյանն, ով կառույցի ծրագրերի համակարգող էր, այսօր Ազգային ժողովի փոխնախագահ է: Կենտրոնի անդամներից Արայիկ Հարությունյանը կրթության և գիտության նախարարն է, Լիանա Դալթախչյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է, Վանուհի Մաթևոսյանն աշխատում է արդեն հիշատակված «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում, Սարհատ Պետրոսյանը ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահն է, Հերիքնազ Տիգրանյանն «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր է, Արտակ Մանուկյանը, ով կենտրոնում գնումների մասնագետ էր, նույնպես «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր է, Արմեն Գրիգորյանը, ով համակարգոմ էր կենտրոնի ընտրական ծրագրերը, իշխանափոխությունից հետո նշանակվեց Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար:

Բացի այդ, պետք է նշել նաև, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի կազմում է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ հիմնադիր Լարա Ահարոնյանը: Այս կազմակերպությունը տարիներ շարունակ ֆինանսավորվում է Սորոսի հիմնադրամից և հայտնի է ԼԳԲՏ իրավունքների պաշտանության թեմաներով:

Բացի այդ, պետք է նշել նաև, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի կազմում է նաև «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ն (նախագահ՝ Մարո Մաթոսյանը, ով աշխատում է բնապահանների հետ, պատմական հուշարձանների և հասարակական վայրերի պաշտպանման համար, կանանց և ԼԳԲՏ իրավունքների պաշտպանման համար, ինչպես նաև բանակում խաղաղ պայմաններում մահերի իրազեկման համար)։ Սույն կազմակերպությունը 2002-ից ի վեր ստացել է 2մլն․ դոլարից ավելի գումար։

 

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական-խորհրդատվական կազմակերպությունը Սորոսի հիմնադրամից դրամաշնորհներ սկսել է ստանալ 2016 թվականից: Իր գործունեության 4 տարիների ընթացքում կազմակերպությունը տարբեր հիմնադրամների կողմից ստացել է մոտ590 000 դոլար արժողությամբ դրամաշնորհներ, ըստ որում՝ այդ գումարի մոտ կեսը (մոտ 289 000 դոլար)՝ անցած երկու տարիներին Սորոսի հիմնադրամի կողմից: 2016 թվականին կազմակերպությունը ստեղծել է զանգվածային լրատվամիջոց՝ «Փաստերի ստուգման հարթակ» անվամբ:

Հարկ է ընդգծել, որ 2018 թվականի հունվարին՝ իշխանափոխությունից ընդամենը 3 ամիս առաջ, կազմակերպությունը քաղաքացիական շարժումներին մասնակցելու նպատակով 50 լրագրողներ ու 75 ակտիվիստներ պատրաստելու համար Սորոսի հիմնադրամից շուրջ 81 000 դոլար է ստացել:

Կազմակերպության ստացած դրմաշնորհների պատմության ուսումնասիրությունը վկայում է, որ «Փաստերի ստուգման հարթակ» ԶԼՄ-ն ամբողջությամբ գործում է «Բաց հասարակություն հիմնադրամի» դրամաշնորհների հաշվին: Այս ծրագրի համար կազմակերպությունը հիմնադրամից ստացել է դրամաշնորհներ 2017 թվականին՝ 35 000 դոլար, 2018-ի հունվարին՝ 80 000 դոլար, նույն տարվա հունիսին՝ 91 000 դոլար, իսկ հոկտեմբերին՝ 67 500 դոլար:

Այս կազմակերպությունը հակառուսական քարոզչության ակտիվ հարթակներից է համարվում։ Իշխանափոխությունից հետո կազմակերպության մի շարք աշխատակիցներ հանգրվանել են պետական պաշտոններում: Օրինակ, «Փաստերի ստուգման հարթակի» խմբագիրներից Ռաֆայել Աֆրիկյանն աշխատում է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում: Սոնա Ղազարյանը, ով կազմակերպությունում զբաղվում էր մեդիա-մոնիտորինգով, այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր:

Ի դեպ, 2017-18 թվականներին գրանտներ ստացած կազմակերպությունների ցանկը հասանելի է ֆոնդի կայքում։ Ըստ այդ ցանկի՝ ստացված միջոցների ընդհանուր գումարը մոտ երեք միլիոն դոլար է։

«Ասպարեզ» լրագրողական ակումբ (Asparez, Journalists’ Club) Գյումրիում (Ղեկավար՝ Լևոն Բարսեղյան)։Ակումբի նկարագրության մեջ հայտարարված է, որ այն հիմնվել է մարդկանց կողմից, որոնք փորձ ունեն լրագրության և հեռուստա-տեսակոնտենտի արտադրության մեջ։ Հայտարարված նպատակներն են՝ լրագրողների իրավունքների և շահերի պաշտպանություն, խոսքի ազատության և կամարտահայտման ազատություն, ուսուցողական դասընթացների և քննարկումների անցկացում։ Գումարը՝ 120 հազար դոլար։

Լրագրողների միջազգային հովանոցային ցանց (Umbrella, Journalists International Network) ոչ կառավարական կազմակերպություն։ Նախագծի շրջանակներում ստեղծվել է MediaLab կայքը, հրապարակում է ծաղրանկարներ, որոնք վերաբերում են ընթացիկ հանապազօրյա քաղաքական, տնտեսական և սոցիալական խնդիրներին Հայաստանում։ Գումարը՝ 157 հազար դոլար։

Հանրային լրագրության ակումբ։ Ակումբի ծրագրերը, համաձայն հայտի, ուղղված են Հայաստանում մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանությանը, երկխոսություն, խաղաղություն և փոխըմբռնում տարածաշրջանում, ինչպես նաև կոչված են աջակցելու դեմոկրատական գործընթացներին և քաղաքացիական հասարակության զարգացմանը։ Ունի մամուլի ակումբ և քննարկումների «Մեդիա-կենտրոն» հարթակ։ Գումարը՝ 150 հազար դոլար։

«Հավասար իրավունքների համար» ՀԿ։ Նպատակը՝ խթանել հանդուրժողականության, դեմոկրատիայի խորացման, իրավագիտակցության մակարդակի բարձրացման մթնոլորտի ստեղծումը՝ սեմինարների և հանրային քննարկումների անցկացման միջոցով։ Կազմակերպության ֆինանսավորման հարցում ակտիվորեն գործում է «Հոդված 3» հասարակական ակումբը։ Գումարը՝ 183 հազար դոլար։ Ի դեպ, այս կազմակերպության աշխատակից է «Ռեստարտ» նախաձեռնության ղեկավարներից Դավիթ Պետրոսյանը:

Հասարակական քաղաքականության ինստիտուտ (Institute of Public Policy)։ Հանդես է գալիս որպես անկախ think tanks («ուղեղի ֆաբրիկա»), որի նպատակն է թափանցիկ և հասարակության կողմից վերահսկելի քաղաքականության զարգացմանն աջակցելը։ Գումարը՝ 155 հազար դոլար։

«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպություն (հրատարակում է Hetq ինտերնետ-թերթը)։ Անցկացնում է լրագրողական հետաքննություններ, որոնք երկրում աջակցում են հակակոռուպցիոն պայքարին։ Նպատակը՝ ապահովել հանրային վերահսկողություն պետական միջոցների կառավարման հանդեպ։ Գումարը՝ 210 հազար դոլար։

Հայաստանի Հելսինկյան կոմիտե։ Զբաղվում է վերահսկելով պետության կողմից մարդու իրավունքների պաշտպանության գծով միջազգային պարտականությունների կատարումը։ Կոմիտեի նպատակներից են նաև դեմոկրատիայի զարգացումը, քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը ոստիկանությունում, քրեակատարողական հիմնարկներում, զինված ուժերում։ Գումարը՝ 104,8 հազար դոլար։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոն։ Ներկայանում է որպես վերլուծական կենտրոն։ Նպատակներից են դեմոկրատական արժեքների խթանումը, քաղաքացիական հասարակության և օրենքի գերակայության ամրապնդումը Հայաստանում, ազատ շուկայական տնտեսության զարգացումը, տարածաշրջանային ինտեգրացիան և տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորումը։ Գումարը՝ 58,5 հազար դոլար։

«Բուն ՏՎ»։ Առաջին գիտական ինտերնետ հեռուստատեսությունն է։ Հայտարարված նպատակն է՝ նպաստել գիտության և արվեստի նվաճումներն օգտագործող հասարակության ձևավորմանը։ Գումարը՝ 109 հազար դոլար։

«Մանդատ» հասարակական կազմակերպություն։ Կազմակերպությունն իրեն բնութագրում է որպես լրագրողների և փորձագետների թիմ, որը տարբեր նախաձեռնություններով փորձում է աջակցել խոսքի ազատությանը, Հայաստանում բազմակարծության ամրապնդմանը։ Կազմակերպությունն իրականացնում է Հայաստանի Ազգային ժողովի գործունեության մոնիթորինգի ծրագիր։ Գումարը՝ 143 հազար դոլար։

«Khoran Ard» հասարակական կազմակերպություն։ Զբաղվում է երեխաների, ուսանողների և երիտասարդության համար ինտելեկտուալ խաղերի կազմակերպմամբ։ Գումարը՝ 40 հազար դոլար։

«Արմավիրի զարգացման կենտրոն»։ Հասարակական կազմակերպություն, որի նպատակն է ՝ օգնել պետական, հասարակական և բիզնես հատվածի համագործակցության զարգացմանը։ Գումարը՝40 հազար դոլար։

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ։ Նպատակն է՝ առողջապահության և էկոլոգիայի ոլորտների զարգացումը, անմիջականորեն ներգրավելով համայնքի բնակիչներին առկա խնդիրների լուծման գործին։ Գումարը՝ 40 հազար դոլար։

«Գորիսի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպություն։ Գտնվում է Գորիս քաղաքում, Հայաստանի հարավում։ Հայտարարված նպատակը՝ հանրային քաղաքականության բարելավում քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացման ճանապարհով։ Գումարը՝ 40 հազար դոլար։

«Տարածաշրջան» հետազոտական կենտրոնը հիմնադրվել է 2001թ. և մինչև 2008թ. նոյեմբեր գործել որպես Հայաստանի «Հետաքննող լրագրողների» ինքնուրույն ստորաբաժանում։ Ինչպես ցույց է տալիս կենտրոնի կայքը, այն զբաղվում է Հարավային Կովկասի երկրների համագործակցության, անվտանգության և ինտեգրման խնդիրներով։ Գումարը՝ մոտ 19,7 հազար դոլար։

«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» (National Center of Public Policy Research)։ Նրա աշխատանքի նպատակն է՝ պետական քաղաքականության վերլուծության անցկացումը՝ պետական ծախսերի ստուգման շեշտադրմամբ։ Գումարը՝ 99 հազար դոլար։

«Հասարակական օրակարգ» ոչ կառավարական կազմակերպություն (Public Agenda). հրատարակում է «Անալիտիկոն» ամենամսյա ամսագիրը։ Նպատակն է՝ պրոֆեսիոնալիզմի, լրագրողական էթիկայի և նրանց իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացումը։ Հայ և միջազգային փորձագետների միջև կապերի զարգացումը։ Հակամարտության երեք կողմերի ԶԼՄ ներկայացուցիչների միջև վստահության ամրապնդումը։ Գումարը՝ 37 հազար դոլար։

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ (Real World, Real People). ուղղված է օգնություն ցուցաբերելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով մարդկանց։ Կազմակերպությունը ձգտում է բարձրացնել մարդկանց, ՁԻԱՀ-ով հիվանդների կենսամակարդակը և ամրապնդել փոխգործակցությունը այդ հիվանդությամբ ապրող մարդկանց միջև։ Գումարը՝ 70 հազար դոլար։

«Մարդու իրավունքների զարգացման կենտրոն» (Center for Rights Development) հասարակական կազմակերպություն։ Կազմակերպությունը զբաղվում է մարդու իրավունքների առաջմղմամբ խոցելի խմբերի ներկայացուցիչներին խնամք տրամադրելու, բուժելու և աջակցելու հարցերում։ Կայքի նպատակն է՝ օգտակար տեղեկատվություն տրամադրել պացիենտներին, իրավաբաններին և բժիշկներին մարդու իրավունքների մասին՝ բժշկական օգնություն ստանալիս։ Գումարը՝ 88,4 հազար դոլար։

«Հասարակական հետազոտությունների առաջավոր խումբ» ոչ կառավարական կազմակերպություն (Advanced Public Research Group)։ Ներկայանում է որպես որակյալ մասնագետների միավորում սոցիոլոգիայի, քաղաքագիտության, իրավագիտության, էկոնոմիկայի և հոգեբանության ոլորտներում։ Կազմակերպությունը մասնագիտանում է Հայաստանում սոցիալական փոխհարաբերությունների և կյանքի տարբեր ոլորտներում հետազոտությունների անցկացմամբ։ Գումարը՝ 20 հազար դոլար։

«Ճիշտ կողմ» (Right Side) ոչ կառավարական կազմակերպություն։ Նախագծի նպատակն է՝ Հայաստանում տրանսգենդերային անձանց իրավական պաշտպանության ապահովումը։ Այդ նպատակին հասնելու համար իրավաբանական աջակցության շուրջօրյա թեժ գիծ է պահում տրանսգենդերների համար, արձանագրում է տրանսգենդերների դեմ ատելության հողի վրա հանցագործությունների դեպքերը և տրամադրում իրավաբանական օգնություն զոհերին։ Կազմակերպության գործունեության ոլորտում ՝ տրանսսեքսուալների համար հասարակական կազմակերպության կառավարումը՝ 5 հազար դոլար։

Կանանց ռեսուրս կենտրոն (Women’s Resource Center). գործում է կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում՝ վերարտադրության իրավունք, գենդերային իրավունքներ, պայքար սեռական բռնության դեմ՝ 55 հազար դոլար։

«Հայկական առաջադեմ երիտասարդություն» ոչ կառավարական կազմակերպություն (Armenian Progressive Youth)։ Երիտասարդական կազմակերպություն է, որի նպատակն է՝ աջակցել երիտասարդության ակտիվ մասնակցությանը հասարակական կյանքին և քաղաքացիական հասարակության կառուցմանը, երիտասարդության պոտենցիալի խթանումը և անձնային ու պրոֆեսիոնալ աճի ապահովումը՝ ոչ ֆորմալ կրթության ու կամավորության ծրագրերի միջոցով։Գումարը՝ 20 հազար դոլար։

«Կանանց նկատմամբ բռնության կանխման կոալիցիա» (Coalition to Stop Violence Against Women)։ Նախագծի նպատակն է՝ պայքար կենցաղային բռնության և սպանությունների դեմ հասարակական ընկալման փոփոխության և պաշտպանության ավելի արդյունավետ մեխանիզմների քարոզչության, ընտանիքում բռնության զոհերի կանխման միջոցով։ Գումարը՝ 23,6 հազար դոլար։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ։ Կազմակերպությունը հայտարարում է, որ միավորում է փորձառու իրավաբանների, որոնք զբաղվում են մարդու իրավունքներով, և խառը ոլորտների մասնագետների։ Նպատակն է՝ մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենսդրության կատարելագործումն այս ոլորտում։ Գումարը՝ 26,3 հազար դոլար։

Իրավական փորձաքննության և զարգացման կենտրոն (Legal Analyses and Development Center)։ հատկացվել է երկու գրանտ։ Առաջինը՝ Հայաստանում արդար դատավարության ստանդարտների բարելավման համար՝ միջազգային ստանդարտներին առանձին ոլորտներում դատավարությունների համապատասխանության ուսումնասիրման ճանապարհով։ Երկրորդը՝ միջազգային ստանդարտների կիրառման մոնիթորինգ ըտանիքում բռնության մասին գործերի դիտարկման ժամանակ։ Գումարը՝ 33,6 հազար դոլար։

Խտրականության դեմ պայքարի և հավասարության զարգացման կոալիցիա։ Նպատակն է՝ մարդու իրավունքների պաշտպանությունը, հավասարությունը, մարդու արժանապատվության հարգումը։ Գումարը՝ 87 հազար դոլար։

«Երիտասարդությունը հանուն փոփոխությունների ոչ կառավարական կազմակերպություն (Youth for Change)։ Նպատակն է՝ հարթակ տրամադրել քաղաքացիական հասարակության սուբյեկտներին, այդ թվում իրավապաշտպաններին, ակտիվիստներին, հետազոտողներին և լրագրողներին՝ երիտասարդությանն իրազեկելու և երիտասարդության միջև կապերը պահպանելու համար։ Գումարը՝7,8 հազար դոլար։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ։ Կազմակերպությունը հայտարարում է, որ միավորում է փորձառու իրավաբանների, որոնք զբաղվում են մարդու իրավունքներով, և խառը ոլորտների մասնագետների։ Նպատակն է՝ մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենսդրության կատարելագործումն այս ոլորտում։ Գումարը՝ 26,8 հազար դոլար։

ATHK Hamakarg (կայք՝ Lragir.am)։ Լրատվական կայք։ գումարը՝ 3,7 հազար դոլար։

«Առաջընթաց Գյումրի» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն (Progress Gyumri, Civil Society Development Center)։ Խթանում և աջակցում է Հայաստանում քաղաքացիական և դեմոկրատական հասարակության մշտական զագացմանը և կայունությանը։ Աջակցում է մարդու իրավունքների ճանաչմանը և պաշտպանությանը, խոսքի և ինֆորմացիայի ազատությանը, լրագրողների իրավունքների և շահերի պաշտպանությանը, կոռուպցիայի մակարդակի իջեցմանը և մարդկանց առևտրի դեմ պայքարին։ Գումարը՝ 9,3 հազար դոլար։

«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ոչ կառավարական կազմակերպություն (Civil Youth Center, NGO)։ Գրանտը հատկացվել է Տավուշի մարզում պետական կրթության հասանելիության ուսումնասիրման համար։ Տրամադրվում է «Դրական փոփոխությունների ձեռքբերում քաղաքացիական հասարակության իրավունքների և հնարավորությունների ընդլայնման միջոցով» նախագծի շրջանակներում։ Նախագիծը ֆինանսավորվում է Եվրամիության և իրականացվում OSF-Հայաստանի կողմից՝ Հանրային քաղաքականության ինստիտուտի և Իրազեկ քաղաքացիների միության հետ գործընկերությամբ։ Գումարը՝ 9,6 հազար դոլար։

«Սպիտակի Հելսինկյան խումբ» ոչ կառավարական կազմակերպություն (Spitak Helsinki Group, NGO)։ Նախագիծն ուղղված է երեխաների կրթության և ուսման վրա ընտանիքում բռնության ազդեցության վերհանմանը։ Այդ նպատակով նախատեսվում է անցկացնել մոնիթորինգ Սպիտակի դպրոցներում՝ երեխաների հանդեպ բռնության դեպքերի մասին տվյալների հավաքման և ուսուցիչներին խնդրի վերաբերյալ իրազեկելու համա։ Նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական միության և իրականացվում OSF-Հայաստանի կողմից՝ Հանրային քաղաքականության ինստիտուտի և Իրազեկ քաղաքացիների միության հետ գործընկերությամբ։ Գրանտը ստացվել է 2018թ. Դեկտեմբերին։ Գումարը՝9 հազար դոլարի չափով։

2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ դեբատների կազմակերպման և ընտրությունների լուսաբանման համար հատկացվել են միջոցներ մարզային հեռուստաընկերություններին՝ Dzagedzor (SOSI TV, 3200 դոլար), Kyavar TV (11 հազար դոլար), Tsayg TC (21 հազար դոլար), ALT TV Media (6 հազար դոլար), Lori TV (6 հազար դոլար), GALA TV Company (6 հազար դոլար)։

Նշենք, որ ցանկն ամբողջական չէ։

Աղբյուրը՝  yerevan.today

Լուսանկարը՝ նույն աղբյուրի

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ