25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ի՞նչ են ուզում Արամ Սարգսյանից. «վրեժխնդիր» են լինում Զավենիչից. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները ֆեյքային գրոհ են սկսել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դեմ: Բանն այն է, որ ոմանց դուր չի գալիս այն հանգամանքը, որ վերջինս միշտ աչքի է ընկել տարբերվող կարծիքով՝ հաճախ դեռեւս «Ելք» դաշինքի ձեւաչափում կոշտ քննադատելով այս կամ այն հարցի շուրջ թիմակիցների տեսակետներն ու գործելաոճը: Ընդ որում, այդ ամենը […]

Նորանշանակ պաշտոնյաները՝ «փիառշչիկներ». նրանց առջեւ պայման են դնում. 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Մեր եղեկություններ են հասել այն մասին, որ իշխանությունները որեւէ մեկի աշխատանքի ընդունելիս պայման են առաջադրում, որ բացի իրենց՝ օրենքով վերապահված գործառույթներն իրականացնելուց, տվյալ անձինք պարտավորվում են նաեւ ֆեյսբուքյան էջ վարել, գովերգել կառավարության գործունեությունը, անհրաժեշտության դեպքում՝ հավանել (like անել), մեկնաբանություններ գրել ու տարածել կառավարության գործունեությանը վերաբերող տեղեկատվությունը, առհասարակ ակտիվ լինել ու […]

Մեր բանակը, մեր զինվորականները չպետք է խաղաթուղթ լինեն արկածախնդիր վարչապետի ձեռքերում

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամփոփելով Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու կապակցությամբ իմ կողմից բարձրացված աղմուկի առաջին օրը՝ փաստում ենք՝ 1. Իշխանությունները խճճվել են՝ հորինելով իրենց աղաղակող ապօրինության իրավական հիմնավորումներ։ Վերջում կանգ առան Հայաստանի և Սիրիայի ՊՆ-ների միջև 2001 (!!!) թվականին ստորագրված ինչ-որ համաձայնագրի վրա։ 2. Իշխանությունները այդպես էլ չեն հրապարակում Սիրիայի կառավարության պաշտոնական […]

Ա՜յ այդ ժամանակ Հայաստանի ժողովուրդը վերջապես կհարստանա

Այսօր ականատես եղանք մտքի հերթական փայլատակմանը: Հակոբ Արշակյանը՝ տրանսպորտի և կապի նախարարը բացահայտեց օպտիմալացման գաղտնիքը, որն իրականում երջանկության գաղտնիք է եղել՝ ոչ մեկս չենք իմացել: Նա ասաց, որ մարդուն գործից հանում են հանուն այն սուրբ նպատակի, որպեսզի նա ստիպված այլ աշխատանք գտնել:  Հրաշալի տրամաբանություն է, հիրավի: Այսպիսի թարմ, աննախադեպ, ես կասեի՝ իրենց հանճարեղությամբ աչք ծակող […]

Ամուսնու հետ հարաբերությունն ամենակարևորն է Աստծուց հետո /տեսանյութ/

Աշխարհը սխալ է սովորեցնում սիրո մասին: Երիտասարդներն այսօր ամուսնանում են պարզապես հրապուրանքով ու փոքրիկ իսկ գաղափար չունեն թէ ինչ է իրական սերը: Դրա համար էլ ընտանիքները քայքայվում են: Սերը սկսվում է համբերությամբ, շարունակվում է համբերությամբ ու երբեք չի անհետանում:  Արմեն Հարեյան

Իշխանությունները կոծկում են, տղաներին ներքաշելու են մի արյունոտ  գործողության մեջ. Տիգրան Խզմալյան

«Սիրիա զորք ուղարկելը ողբերգական  եւ քաղաքական  դաշտում հանցագործության եզր ունեցող սխալ է, սա խոշորագույն խնդիր է, որը մեր հասարակությունը չի գիտակցում, իսկ դրա պատճառն այն է, որ նոր իշխանությունները փորձում էին կոծկել այդ խնդիրը եւ առայժմ դա նրանց հաջողվում է»,- Henaran.am ի հետ զրույցում անդրադառնալով Սիրիա հայ մասնագետներ ուղարկելու նախաձեռնությանը, ասաց « Հայաստանի Եվրոպական կուսակցության» […]

Փնտրվում է Նիկոլի կախարդական փայտիկը. Շարմազանով /տեսանյութ/

Նիկոլի կառավարությունն ու խոշոր եղջերավորների հեղափոխական արտահանումը։ Առաջարկում եմ դիտել 2018թի հունիսին, Նիկոլի կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իմ արտահերթ ելույթը։ Ամիսներ անց արձանագրենք։ Չկա թռիչքային զարգացում։ Նախարարությունները կրճատվեցին,իսկ աշխատակիցների մի մասը ,դարձան գործազուրկ։ Հեղափոխական ներդրումներ չկան։ Արդյունաբերությունը գահավիժում է։ Թոշակները չեն բարձրացել։ Գործարաններ են փակվում։ Խոշոր եղջերավորներն այդպես էլ չարտահանվեցին։ Տեսախցիկներն ու կարմիր գծերը պահպանվեցին։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի