05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դուք ձեր ուղեղներն արթնացրեք, այս ի՞նչ եղավ Հայաստանի հետ. գյուղատնտեսը՝ կառավարությանը

«Եթե այսօր Միացյալ Նահանգներում 5 նախարարություն է գործում, ուրեմն՝ եթե ոչ առաջինը, ապա երկրորդը Գյուղատնտեսության նախարարությունն է՝ Պաշտպանության նախարարությունից հետո։ Այսօր փակում են այդ նախարարությունը, ինչ է թե՝ ցույց չտան, որ վերջին 10 տարում 64 մլրդ է ծախսվել, իհարկե, «չար» նպատակներով, այսինքն՝ սրա հետքերն են մաքրում»։ «Այդ հետքերը չի մաքրվելու, իսկ այդ «ջայլամային» քաղաքականությունը բերում է այսօրվա վիճակին»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը։

Ըստ նրա, «ջայլամային» քաղաքականության արդյունք է նաև այն, որ բելառուսական կարտոֆիլ է հայտնվել հայկական շուկայում, ավելին՝ 2014 թվականին 56 հազար տոննա կարտոֆիլ է արտահանվել Հայաստանից, իսկ չորս տարի անց հասել են նրան, որ արդեն Հայաստանն է ներկրում։

«56 հազար տոննա արտահանում ենք ունեցել, այս ի՞նչ եղավ Հայաստանի հետ։ Սովորաբար մենք չնչին քանակությամբ ենք մսամթերք ներկրել, քանի որ մեր ունեցած մսամթերքը գրեթե մեզ բավարարել է, բայց այդ ինչպե՞ս եղավ, որ բելառուսական միսը հայտնվում է Հայաստանում։ 5 դոլարով միս են վաճառում ժողովրդի վրա, որ միայն անասնակերի ծախսը 1-2 դոլար է: Այսինքն՝ դա ի՞նչ միս պետք է լինի, որ այնտեղից 3 դոլարով առնեն՝ էներգետիկ, բանվորական, սառնարանային ծախսերը հանած, բերեն-հասցնեն Հայաստան ու վաճառեն 5 դոլարով։ Թե՞ սա այն միսն է, որը Ռուսաստանը հետ տվեց, որը մեկ տարի առաջ մնացել էր սառնարաններում։ Հետո ենք հասկացել՝ ինչ երկիր է Բելառուսը, որը նախորդ տարի փորձում էր մեզ վրա հոլանդական կարտոֆիլի սերմացու վաճառել, այս մարդիկ ամեն ինչի ընդունակ են, միայն թե գրավեն շուկան»,- ասաց Հ. Բերբերյանը։

Նրա տվյալներով, միայն վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում 67 հազարով կրճատվել է մանր եղջերավոր անասունների քանակը, որից 30 հազարը կթու կովեր են, 10-12 հազարով կրճատվել է նաև խոզի գլխաքանակը:

Բերբերյանի խոսքով՝ դրա պատճառն այն է, որ Սամվել Ալեքսանյանը «ջրի» գնով խոզի միս է լցրել շուկան։

«Ես չեմ ասում՝  շուկան փակեք, ասում եմ՝ հայ արտադրողների արտադրանքը խթանեք, սուբսիդավորեք։ Երբ Հնդկաստանից գոմեշի միս էին բերում, հանրության մեջ մի խավ կար, որ այդ էժան միսն էր գնում։ Երկու տարի առաջ Գյուղատնտեսության նախարարի հետ գնացինք նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման, որպեսզի նա գյուղացիներին աջակցեր և տրամադրեր կարտոֆիլի սերմեր՝ սերմաթարմացում իրականացնելու համար։

Կարեն Կարապետյանը հանձնարարեց, որ 200 տոննա էլիտար սերմացու ներկրեն Հայաստան։ Բայց քանի որ Գյուղատնտեսության նախկին նախարարը, որը երևի փոքր ժամանակից կարտոֆիլ չէր սիրել, կարտոֆիլի փոխարեն գարի ներկրեց, որը մնաց պահեստներում, մկները կերան, ու որևէ մեկը չդատվեց, որի արդյունքում էլ տեղի ունեցավ բերքի անկում։ Որ ասում են՝ ժողովրդի ուղեղը պետք է արթնանա, ուզում եմ ասել՝ դուք ձեր ուղեղներն արթնացրեք, հետո ժողովրդի ուղեղներն արթնացնելու մասին խոսեք»,- նշեց նա։

Նրա համար դեռևս հարց է, թե ինչու մինչև այսօր պետությունը գյուղացուն չի սուբսիդավորում, փոխարենը՝ սուբսիդավորում է բանկերին, որոնք թալանում են գյուղացուն։

«Երբ ժամանակին հարց բարձրացրեցի, որ պետք է պայքարեն մորմազգի ցեցի դեմ, Գյուղատնտեսության նախկին նախարարը մեզ պատասխանեց, որ այդ պայքարով կվնասեն ընտանի կենդանիներին և մարդկանց, նախարարի այդ պատախանը պահել եմ, որ թանգարան տանեմ։ Նա բնագավառից կիլոմետրով հեռու էր կանգնած, կարող է՝ «կռուշկայով» կոնյակ լցնել գիտի, բայց բնագավառից հեռու էր»,- ընդգծեց Հ. Բերբերյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ