30 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում` Փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 3-ին շրջանների զգալի մասում, մարտի 1-ի և 4-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` թաց ձյան տեսքով: Մարտի 1-ի ցերեկը, 2-ին, 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ի ցերեկը կնվազի […]

«Այդ ժողովուրդն իմ ժողովուրդը չէ». Մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը հրաժարվել է գնալ Ֆրանսիայի հրապարակ և միանալ հավաքվածներին

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի կարծիքով, եթե ՀՀ առաջին նախագահ Լևոն-Տեր Պետրոսյանը որևէ աղերս չունենար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա մեծ ուշադրությամբ չէր անդրադառնա այդ ամենին և հանդես չէր գա ուղերձով, հետևաբար՝ այդ ուղերձն արդեն ընդգծում է Տեր-Պետրոսյան-Փաշինյան կապը։ Հիշեցնենք, որ օրերս Առաջին նախագահը հանդես էր եկել ծավալուն հոդվածով, որտեղ նշել էր, որ Նիկոլ Փաշինյանն […]

Արցախում Արթուր Վանեցյանի հետ արդյունավետ աշխատում ենք. Արշավիր Ղարամյան (լուսանկարներ)

Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.  «Արցախի ու Հայաստանի անվտանգության աստիճանի բարձրացումը բոլորիս սուրբ գործն է: Կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ Արցախում այս ուղղությամբ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ արդյունավետ աշխատում ենք, ինչը հիմք է տալիս վստահ պնդելու, որ առաջիկա տարիներին այս ուղղությամբ […]

Երեւանի քաղաքապետը գերազանցում է իր լիազորությունները

Օրենսդրությամբ քաղաքապետարանի կողմից որևէ բան անհատույց, վարձատրությամբ կամ նվիրատվությամբ տրամադրելը լինում է այսպես. դիմում են ավագանուն, ավագանին հաստատում է այդ որոշումը: Ավագանին որոշել է, որ Բուզանդի 1/3 հասցեում մի շարք տարածքների անհատույց տրամադրման որոշմանը, որոնք վերաբերել են լրատվամիջոցներին, մենք կողմ ենք քվեարկել, որովհետև գտնում ենք, որ լրատվական, հասարակական կազմակերպությունները պետք է քաղաքապետարանից աջակցություն ստանան. այս […]

«Մարտի 1»-ը բացահայտված չէ, վարչապետի հայտարարությունը կեղծիք է. Զարուհի Փոստանջյան

Փետրվարի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ մարտի 1-ին երթ է անցկացնելու Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան և երթի ընթացքում  ուղերձով կդիմի ժողովրդին։ «Լրանում է մարտի 1-ի իրադարձությունների 11-րդ տարին, և քննարկումների արդյունքում որոշեցինք այդ օրը նշանավորել քաղաքացիական հզոր երթով՝ Ազատության հրապարակից մինչև Մյասնիկյանի արձան։ Այս երթը նվիրված է լինելու […]

Գարնան առաջին օրը կդիմավորենք արևով. Գագիկ Սուրենյան

Հանրապետությունում մարտի 1-ին կլինի առանց տեղումների և արևային եղանակ: Այս մասին ֆեյսնուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Գարնան առաջին օրը կդիմավորենք արևով ու ջերմությամբ։ Առաջիկա գիշերը տեղումները բոլոր մարզերում կդադարեն, իսկ առավոտյան ժամերից երկինքը կսկսի պարզել: Բարի գալուստ, գարուն։ Խաղաղություն և բարօրություն մեր երկրին»,- նշել է Գագիկ Սուրենյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի