09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հեղաշրջում կլինի՞. վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է ծանր վիճակում /տեսանյութ/

 «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ  Իսագուլյանը ՀՀ-ի համար լավ հեռանկար չի  կանխատեսում։  

«Բավական ծանր վիճակում է գտնվում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու  չի բացառվում, որ ներքին հեղաշրջում տեղի ունենա, դրա հիմնական մասնակիցներն են ՀԱԿ-ը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, Սորոսի հիմնադրամով աշխատող բոլոր ՀԿ-ները ու որոշ աղանդավորական շարժումներ»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց նա։

Իսագուլյանի խոսքով՝ չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանին, մղելով թե՛ ներքին խնդիրներում, թե արտաքին քաղաքական խնդիրներում շատ  վտանգավոր քայլերի,  Փաշինյանին  կդարձնեն  հասարակության համար անընդունելի, իսկ դա ճանապարհ է բացելու Լևոն Տեր-Պետրոսյանին իշխանության գալու համար՝ հեղաշրջման միջոցով:

«Այսօր ոչ մեկ ավելի շատ աջակցության կարիք  չունի, ինչքան Նիկոլ Փաշինյանը»,- հայտնեց նա:

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ