Խաբեություն՝ լավ մտածված սցենարով՝ բնակարան ինքնարժեքով. Ժողովուրդ
Արդեն մի քանի ամիս է` համացանցում ակտիվ գովազդվում է «Մի կտուրի տակ» բնակարանաշինական ծրագիրը: Սկզբում քաղաքացիներից պահանջվում է 2 հազար դրամ վճարել՝ ծրագրում ընդգրկվելու եւ կառուցվելուց հետո բնակարանն ինքնարժեքով, առանց տոկոսադրույքի գնելու համար: Այս ծրագրից օգտվելու համար դիմել է արդեն ավելի քան 50 հազար մարդ, ու շատերը պատրաստվում են դիմել՝ հերթ կանգնելով ծրագրի գրասենյակների առաջ: […]





































