27 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Սարսափում եմ մտածել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Փաշինյանի այս հայտարարությունը

Հայաստանի տարածքը իրանական գազի տարանցման համար տրամադրելու Փաշինյանի հայտարարությունը առաջին հայացքից բխում է Հայաստանի ազգային և պետական շահից: Այս շահի գիտակցումը եղել Հայաստանի բոլոր իշխանությունների մոտ,և դրանով էր պայմանավորված Իրան – Հայաստան գազատարի կառուցումը՝ թեկուզ նախատեսվածից առավել փոքր տրամագիծ ունեցող խողովակով: Սակայն բնական գազի տարանցումը, բացի տնտեսական օգուտներից, հարուցում է անվտանգային լուրջ ռիսկեր: Եվրոպայի էներգետիկ […]

Ամերիկյան Քարնեգի հիմնադրամ. Առաջին հերթին պետք է հեռացնել Արցախի ուժայիններին

Ամերիկյան Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամը հրապարակել է ԱՄՆ ՄԶԳ խորհրդատու Ռեյ Սալվատորե Ջեննիգսի հոդվածը՝ հետհեղափոխական Հայաստանին ԱՄՆ աջակցության ավելացման անհրաժեշտության վերաբերյալ։    Հեղինակը գրում է, որ Հայաստանում ժողովրդավարական արդյունավետ անցումը կարող է «օրինակ ծառայել» այլ խոստումնալից ժողովրդավարական երկրների համար։    «Մինչ այս, Վաշինգտոնը դանդաղել է Փաշինյանի կառավարությանն իր օժանդակությունը տրամադրելու հարցում։ Անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն […]

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Բաքվում հակահայկական միջոցառմանը ռուս պատգամավորների մասնակցությանը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Բաքվում հակահայկական միջոցառմանը ռուս պատգամավորների մասնակցությանը: Լրագրողների հետ ճեպազրույցում Մարիա Զախարովան նշել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն դրա հետ կապ չունի: «Այնտեղ մասնակցել են ռուս պատգամավորներ: Կարծում եմ՝ արդարացի կլինի այդ հարցն ուղղել անմիջապես նրանց, թե ինչպես են իրենք ինքնուրույն կազմակերպել մասնակցությունը տվյալ միջոցառմանը: Մենք […]

Սումգայիթի հայ բնակչության 1988 թվականի փետրվարի 27-29-ը տեղի ունեցած կոտորածը կանխամտածված և ծրագրված հանցագործություն էր. Ադրբեջանից հայ փախստականների Արցախի միություն

Սումգայիթի հայ բնակչության 1988 թվականի փետրվարի 27-29-ը տեղի ունեցած կոտորածը կանխամտածված և ծրագրված հանցագործություն էր, որն իրականացվել էր քաղաքական, ազգային և կրոնական դրդապատճառներով և համապատասխանում է ցեղասպանություն հասկացությանը։ Այս մասին նշված է Ադրբեջանից հայ փախստականների Արցախի միության հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ նաև նշված է. «1988 թվականի փետրվարի 27-29-ը Արցախից մի քանի հարյուր կիլոմետր հեռու գտնվող […]

Այս ամենը ոչ այլ ինչ է, քան ծաղրուծանակ հեղափոխությունն ուսերի վրա տարած հավատավոր ժողովրդի նկատմամբ

 ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.  «Համաձայն չեմ, երբ ասում են, թե ոչինչ չի փոխվել։ Լավ էլ փոխվել է… Նախկինում էլ էին պաշտոնյաները խաբում ժողովրդին, բայց ստելիս գոնե աչքերիդ մեջ անթարթ հայացքով չէին նայում, իսկ մի քիչ ավելի խղճովներն անգամ հայացքը կախում էին վար… Հիմա ստում են ու անթաքույց են ստում, […]

Ադրբեջանական պատմվածքով ժողովածուն երաշխավորվել է 2008 թվականին. ԿԳՆ պարզաբանումը

Մամուլում հրապարակված տեղեկությունն այն մասին, թե իբր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2019 թվականին երաշխավորել և դպրոցներին է տրամադրել «ադրբեջանական պատմվածքների» ժողովածու, ապատեղեկատվություն է, հայտնում են ԿԳՆ լրատվական ծառայությունից։   «Տեղեկացնում ենք, որ «Save the children» կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող «Երեխաներին հանդուրժողականության ուսուցման ծրագրի» շրջանակում 2008 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային […]

Ադրբեջանական գրքեր՝ երևանյան դպրոցներում

168.am-ը ահազանգ է ստացել քաղաքացիներից այն մասին, որ մասնավորապես Երևանի դպրոցներում բաժանվել է մանկական պատմվածքների ժողովածու՝ «Մեր բակի պատմությունը» վերնագրով։ Այն ադրբեջաներեն պատմվածքների ժողովածու է, որն ընդգրկում է ադրբեջանցի հեղինակների գործեր։  Ժողովածուն, մեր տեղեկությամբ՝ դպրոցներին է բաժանվել «Կարմիր խաչի» կողմից, բայց ամենաուշագրավն այն է, որ այն երաշխավորված է ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված