05 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել հօգուտ Ռոբերտ Քոչարյանի. Պաշտպանական խումբ

ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր՝ մայիսի 7-ին, քննության առնելով ՀՀ երկրորդ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ, որոշեց, որ ՀՀ վճռաբեկ դատարանը գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերաբերյալ կայացնում է վերջնական դատական ակտ եւ հենց այդ մեկնաբանությամբ նորմը համապատասխանում ՀՀ Սահմանադրության պահանջներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռոբերտ […]

Պետական միջոցների հաշվին թալան է իրականացվում. քաղաքացին ահազանգում է/տեսանյութ/

Եղվարդ-Երևան հանրապետական նշանակության ճանապարհի Զովունի բնակավայրի հատվածում «Նաիրի» ՃՇՇ-ի կողմից իրականացվում են փոսալցման աշխատանքներ: Ինչպես պարզ է դառնում տեսանյութից, որը 168.am-ին է տրամադրել մեր համաքաղաքացի Արկադի Գալստյանը, ճանապարհը կարկատվել է ցեխի, ջրափոսերի մեջ. «Ջրի մեջ ասֆալտ են փռում հեղափոխությունից հետո: Պետական միջոցների հաշվին թալան է իրականացվում»,- նշում է տեսանյութի հեղինակը:

Երկրի խնդիրները լուծվել պրծել ա, սաղի դարդ ու ցավը մնացել ա Ծառուկյանի մանդատը /տեսանյութ/

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մանդատից հրաժարվելու հիմքեր չի տեսնում։ «Ինչո՞ւ եք ամեն ինչ վերագրում իշխանությանը։ Չեմ ուզում հավատալ, որ սա իշխանությունն է անում», – խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանը՝ անդրադառնալով իր մանդատի հիմքերը քննելու մասին խոսակցություններին։ Դիտարկմանն ո՞ւմ է անհրաժեշտ նման քաղաքական օրակարգ ստեղծելը, Ծառուկյանն ասաց. «Չկայացած մարդիկ, չերևացող մարդիկ իրենց երևալու համար […]

Տարո՛ն ջան, սիրուն ա, սիրուն չի, բայց մի բան արա հետ արի

Գիտե՞ք ինչն է ցավալին, որ մարդիկ էսօր արդեն երանի են տալիս Տարոն Մարգարյանին՝ հիշելով, որ նա լավ էր, վատ էր, բայց գոնե մարդկային հատկանիշներ ուներ, մոտեցում ու վերաբերմունք ուներ, իր «կյանքը դժոխքի վերածած» Զարուհի Փոստանջյանից սկսած՝ բոլորի հանդեպ հարգանք ուներ, եթե խնդիր էր առաջանում, Հայկոյի նման չէր արհամարհում ու թքած չէր ունենում, գնում փորձում էր […]

Ներդրումային բումի փուչիկը. Փաստ

Խորհրդարանական արտահերթ ընտրու­թյունները շուտ անցկացնելու «ամենազորավոր» փաստարկն այն էր, որ պոտենցիալ ներդրողները հերթ են կանգնել կառավարու­թյան դռանը ու պահանջում են իշխանու­թյան ամբողջացում՝ Հայաստանի տնտեսու­թյունը շենացնելու նպատակով: Այս միտքն ակտիվորեն զարգացրեց հատկապես Նիկոլ Փաշինյանը, երբ ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հաղորդեց Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի համոզիչ հաղթանպկի «ավետիսը»:  Տնտեսագետները, իհարկե, հա­կադրվեցին վարչապետի այս […]

Երբ հերթը հասնում է ոչ յուրայիններին, կրթության նախարարն անհասանելի է. Իրատես

Ժողովրդի իշխանության «ծառաները», պարզվում է, այնքան էլ ժողովրդինը չեն, երբ հերթը հասնում է ոչ յուրայիններին։ Սա արդեն նորություն չէ, բայց տարօրինակ է, որ նրանք ցանկություն չունեն հանդիպելու, զրուցելու նաև այն մարդկանց հետ, որոնք հստակ առաջարկություններով, ծրագրերով են ներկայանում։ Այդպիսի «ծառաներից» մեկն էլ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն է։ «Նրան հասնելը շատ բարդ գործ է։ Բոլոր հարցերը […]

Կենդանիների պաշտպանությանն ուղղված Տիգրան Ուրիխանյանի նախագիծն ԱԺ օրակարգ չընդգրկվեց

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ԱԺ մեծամասնությունը քվեարկությամբ չընդգրկեց ԱԺ լիագումարնիստի օրակարգ։ Պատգամավորը փորձեց համոզել խորհրդարանական մեծամասնությանը՝ նշելով, որ իր նախաձեռնությունը նպատակ ունի պաշտպանել կենդանիներին բարբարոսներից։ «Երկար տարիներ տրամադրվել են մեծ գումարներ կենդանիների համար քաղաքակիրթ, հումանիստական պայմանների ստեղծման, նրանց ստերջացման համար, սակայն կենդանիները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված