06 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Մասնագետները ահազանգում են: Վտանգված է հասարակության գոյությունը

Առողջապահության նախարարությունը ծրագիր է ներկայացրել, ըստ որի, կենդանի դոնորներից բացի, Հայաստանում կլինի նաև դիակային փոխպատվաստում: Այս մասին օրերս տեղեկացրել էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը թեմային անդրադառնալով փաստեց՝ այն ինչ կատարվում է այսօր Առողջապահության նախարարության կողմից ոչ միայն վնասում է հասարակությանը, այլև վտանգում է դրա գոյությունը: […]

«Ցավոք՝ թերթի շարքային լրագրողի մակարդակից այդպես էլ չաճեց մեր վարչապետը». Գեղամ Պետրոսյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Երեկ նայում էի Մեդվեդև-Փաշինյան հանդիպումը։ Անկեղծ ասած շատ կուզեի, որ Փաշինյանի պահվածքը համընկներ իր խոսելու հետ։ Նիկոլը կամ անքաղաքավարի է կամ էլ ամաչում էր նայել Մեդվեդևի վրա։  Անգիր արած ուսանողի նման շուտասելուկի պես ասածն ասեց անգամ մարդու դեմքին չնայելով։    Հարց ա առաջանում՝ հիմա դու […]

Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուս պաշտոնյաների գործով մեղադրական եզրակացությունը

Հրապարակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը: Դրան կարող ենք ծանոթանալ Datalex.am կայքում։ Գործը Երևան քաղաքի դատարանի դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանին է մակագրվել երեկ՝ ապրիլի 29–ին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը 1998թ․ ապրիլի 9-ից մինչև […]

Երևանում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի փակ և նեղ կազմով նիստը

Երևանում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի փակ և նեղ կազմով նիստը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի խոսքով՝ օրակարգում 13 հարց է լինելու: Նշենք, որ 12:30 սկսելու է նիստն ընթանալու է արդեն ընդլայնված կազմով և բաց է լինելու: Հիշեցնենք, որ ապրիլի 29-30-ը Երևանում անցկացվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Երևանում մասնակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ […]

Նիկոլ Փաշինյանի ազգականին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ՀՔԳ գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի ինժեների նկատմամբ: Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Հիշեցնենք, որ«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի ինժեները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականն է: «Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական […]

Թող փորձեն ապացուցել, որ կա նման բան. Բագրատյանը՝ Ծառուկյանին պատգամավորի մանդատից զրկելու հիմքերի մասին

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով «Քաղաքացու որոշում» կուսակցության հայտարարությանը, որը դիմել էր ԱԺ նախագահին եւ գլխավոր դատախազին՝ պահանջելով Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսել՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը: Նաեւ պահանջել […]

Դատարանը մերժեց «Սպայկայի» տնօրենի պաշտպանների միջնորդությունը

Դատարանը մերժեց «Սպայկայի» տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց վերացնելու մասին նրա պաշտպանների միջնորդությունը:    «Չանձնավորելով որևէ դատավորի կամ վարույթ իրականացնող մարմնի՝ անձնավորված որևէ վիրավորանք չենք ուզում ասել, այնուամենայնիվ, այս որոշումը մենք գնահատում ենք որպես գործարարից գումար կորզելու մեխանիզմ», – դատարանի որոշումից հետո լրագրողներին ասաց Ղազարյանի պաշտպանական թիմի անդամ Արսեն Սարդարյանը։  Դատարանի փաստարկները, […]

«Մեկ տարի անց արձանագրենք, որ ես ճիշտ էի, իսկ ինձ քննադատողները՝ սխալ». էդուարդ Շարմազանով /տեսանյութ/

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան հանրագրում հրապարակել է մեկ տարի առաջ իր եւ Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանը, մասնավորապես նշելով. «Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2018թ. ապրիլի 30-ին, Ազգային ժողովում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին ասել եմ, որ նրա փաստարկները համոզիչ չեն և նա ինձ չհամոզեց: Ավելին՝ կանխատեսել եմ, որ հնարավոր է՝ ընդդիմադիր գործիչ Փաշինյանի խոսքերը 180 աստիճանով կտարբերվեն վարչապետ […]

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը /Տեսանյութ/

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին, ով աշխատանքային այցով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: «Հարգելի Դմիտրի Անատոլիի, ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանում` Երևանում, իմ տանը: Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո սա Ձեր առաջին այցն է, ինչը յուրահատուկ նշանակություն է հաղորդում այս այցին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի