Խորհրդարանում մեկնարկել է կառավարության հետ հարցուպատասխանը /Ուղիղ/
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած, նրա գործով վարույթը կասեցնելու մասին որոշում կայացրած և այն Սահմանադրական դատարան (ՍԴ) ուղարկած դատավոր Դավիթ Գրիգորյանը ՍԴ-ից հետ է վերցրել գործի նյութերը՝ պատճենահանելու և Վերաքննիչ դատարան ուղարկելու համար։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցել են դատավոր Գրիգորյանի գրասենյակից։ Դատավորի քարտուղար Գոռ Վարդանյանի խոսքով՝ գործի նյութերն այժմ պատճենահանվում են։ Թե՛ […]
«Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ անդամի թեկնածուի քվեարկությունը թողել է ազատ, լրագրողներին ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «Մենք որոշել ենք ազատ թողնել քվեարկությունը», – ասաց Լիլիթ Մակունցը։ Դիտարկմանը, որ հաշվի առնելով խորհրդարանում ՍԴ անդամի թեկնածու Արթուր Վաղարշյան ուղղված հարցերը կարելի է ենթադրել, որ պատգամավորների մեծամասնությունը միտված է դեմ քվեարկել կամ չմասնակցել քվեարկությանը, Մակունցն ասաց՝ խմբակցության հետ […]
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պուտին-Փաշինայն չկայացած հանդիպման մասին Չեմ պատրաստվում չարախնդալ Ղազախստանի մայրաքաղաքում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև այդպես էլ չկայացած հանդիպման առիթով: Վերջիվերջո, մեր ռազմավարական գործընկեր պետության հետ օրեցօր կուտակվող և երևացող խնդիրները անհանգստացնում են նաև ինձ: Սակայն նյարդայնացնում է հայ ժողովրդին մոլորության մեջ գցելու, կներեք՝ “էշի տեղ” դնելու, […]
ԿԳՆ-ն առաջին դասարանցիների ծնողներին տեղեկացնում է, որ հայտագրումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնել դպրոց, այլապես հերթագրումը կչեղարկվի: Օրինակ՝ մայիսի 15-ին հայտագրված երեխայի փաստաթղթերը պետք է ներկայացնել մինչև հունիսի 5-ը ներառյալ, մայիսի 16-ին՝ հունիսի 6-ը ներառյալ, մայիսի 17-ին՝ հունիսի 7-ը ներառյալ, մայիսի 20-ին՝ հունիսի 10-ը ներառյալ և այսպես […]
Սպասվում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Հարցին, թե Չինաստանի ղեկավարից բացի էլ ով է մասնակցելու ֆորումին, Պեսկովն ասել է, որ սպասում են ՀՀ վարչապետին:





























