15 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Կիպրոս

Հունիսի 3-ից 4-ը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս՝ մասնակցելու ԱԳ նախարարների մակարդակով Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդակցությանը:   ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ նաև Կիպրոսի բարձրաստիճան պաշտոնյաների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:  

Արարատյան դաշտում և Երևանում նման ջերմաստիճան երբևիցե չի գրանցվել. Գագիկ Սուրենյան

«Հունիսի 5-6-ին Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +38․․․+39 աստիճանի։ Մեր ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում, հունիսի առաջին տասնօրյակում Արարատյան դաշտում և Երևանում նման ջերմաստիճան երբևիցե չի գրանցվել»,- այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը:  

Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյա նիստը

ՀՀ ազգային ժողովը շարունակում է նախորդ շաբաթ մեկնարկած հերթական քառօրյա նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր: Խորհրդարանը կշարունակի քննարկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Քվեարկության կդրվեն նաև նախորդ նիստին քննարկված մի շարք նախագծեր: Օրակարգում է նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացումը և […]

Գեթ մեկ շիշ ջուր չգնել․ Դիանա Գասպարյանը կոչ է անում բոյկոտել Մանվել Գրիգորյանի վարձակալած սրճարանը

Էջմիածնի քաղաքապետարանը Մանվել Գրիգորյանի սրճարանի վարձակալության պայմանագիրը ոչ միայն չի երկարաձգել, այլեւ քայլեր է ձեռնարկում այն ժամանակից շուտ լուծելու ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ արձագանքելով այն քննադատությանը, թե քաղաքապետարանը երկարաձգել է այդ սրճարանի վարձակալության պայմանգիրը ևս 30 տարով։ Նա ներկայացրեց խնդրի նախապատմությունը․ «Քաղաքապետարանի դիմացի տարածքը սրճարան կազմակերպելու […]

Սերժ Սարգսյանին այսպիսին չէինք տեսել

Այսօր՝ հունիսի 1֊ին ֆեյսբուքում գրանցված Սերժ Սարգսյան ոչ պաշտոնական էջը հրապարակել է լուսանկար, որտեղ Սարգսյանն է դստրերից մեկի եւ թոռնիկների հետ։ Նշենք, որ այսօր նշվում է երեխաների պաշտպանությանը օրը։ Սոցիալական ցանցերում եռուզեռ է, բոլորը հրապարակում եմ իրենց երեխաների կամ իրենց մանկության լուսանկարները։  hraparak.am

Որն է Աստծո պատվիրած սերը

Այս է իմ պատվերը. որ սիրեք միմյանց, ինչպես որ ես սիրեցի ձեզ: Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար (Հովհ. 15։12-13)։ Դուք իմ բարեկամներն եք, եթե գործադրեք այն, ինչ պատվիրում եմ ձեզ։ Այլևս ձեզ ծառա չեմ կոչում, որովհետև ծառան չգիտի, թե ի՛նչ է անում տերը, այլ […]

«Փաշինյանը բացի ուտել-խմելուց, թամաշաներից, պետք է հասկանա, որ երկրի ղեկավար է». Կարինե Աճեմյան

 «Իրավունք TV»-ի «Հարզացրույց»  հաղորդման հյուրն է  ԱԺ վեցերորդ գումարման ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆը: Քաղաքական վերջին իրադարձությունների, ՀՀԿ-ականների ուխտագնացության, Ազգային ժողովում տիրող իրավիճակի, վեթթինգ-գարդասիլ «օպերացիայի» եւ մի շարք այլ ուշագրավ հարցերի շուրջ զրուցել ենք  ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԻ հետ:

Դանիել Իոաննիսյանին որևէ բան չեմ ուզում ասել, որ ինքը դրա հաշվին տարբեր տեղերից գումար չուզի, չասի, որ իրեն ԱԺ փոխխոսնակը ճնշումների է ենթարկում․ Ալեն Սիմոնյան

Ժպիտ է առաջացնում, որ ինձ կարելի է մեղադրել 5 միլիոն դրամ կամ 10 000 դոլարով հարստանալու մեջ:  Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի կողմից իրեն ուղղված մեղադրանքներին և Fip.am-ի հրապարակման մեջ եղած իր մասին տվյալներին:   «Լուրջ չեմ վերաբերվում դրանց: Դանիել Իոաննիսյանին էլ, […]

«Ամենավտանգավորն այն ղեկավարն է, որն իր պատասխանատվությունը գցում է հասարակության վրա». Կարինե Աճեմյան

ՀՀԿ անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԻՆ անհանգստացնում է Հայաստան-Արցախ հարաբերություններում առկա մթնոլորտը, որը գնալով խիստ վտանգավոր է դառնում։ Տիկին Աճեմյանի հետ զրուցում ենք Հայաստանի ներքին ու արտաքին զարգացումներից։ -Ինչու՞ որոշակի շրջանակներ Հայաստան-Արցախ հարաբերություններում փորձում են սեպ խրել, ո՞րն է դրա նպատակը։ -Ինչ Փաշինյանն իշխանության է եկել, որդեգրել է բաժանելու, քանդելու, դավադրություններ հյուսելու, թշնամանք տարածելու քաղաքականություն։ Սա տարածվում է նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված