20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Տղամարդկությունը պաշտոնի վրա թքած ունենալն է. Նարեկ Մալյան

 Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչ, որ մարդիկ ու իրավապաշտպան աշխատող կազմակերպություններ առնականությունը փորձում են ներկայացնել որպես հետամնացության նշան: Դա կեղծ և պարտադրված օրակարգ է: Խաղաղություն բերում են առնական և սկզբունքի համար մեռնելու պատրաստ գեներալները, ոչ թե Երևանի փողոցներում պատահածի հետ շնացող և թուրքի հետ լկստվող կապտամազիկները: Ամեն օր բոլորին սիրելը տղամարդկություն չի: […]

Ռոբերտ Քոչարյանն արժանի չէ լինելու բանտում, մի մարդ, որն այդքան բան է արել երկու հայկական պետությունների համար. Բելլա Քոչարյան

Եթե ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստվես պատերազմի։ Ինչպե՞ս կարելի է հենց այնպես խոսել և ասել, որ այն, ինչ արել են մեր զինվորները, ոչինչ է. դա ուղղակի խայտառակություն է, այսօր՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին լրագրողների հետ զրույցում ասաց վերջինիս տիկին Բելլա Քոչարյանը։   «Ինչպե՞ս կարելի է ասել, որ […]

Սերժ Սարգսյանն այցելել է Մոնթե Մելքոնյանի զոհվելու վայրը

Արցախում գտնվող ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր մարտական ընկերների հետ Ասկերանի շրջանում այցելել է արցախյան հերոսամարտի ժամանակ հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների շիրիմներին և Արցախի ու Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի զոհվելու վայրում` Մարզիլի գյուղի մատույցներում տեղադրված խաչքար-հուշարձանին` հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանների անմահ հիշատակին:          

«Սեփական հայրենիքում հատվածականության քարոզն ու բաժանարար գծերի քաշումը պետք է նետվի պատմության աղբանոցը». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտավ հայկական կողմերի կողմից պարտադրված զինադադարը: Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարները կնքեցին զինադադարի պայմանագիր: Հայկական կողմերի վճռականությունն ու միասնականությունը ստիպեցին Ադրբեջանին աղերսել զինադադար:  Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է «ուժն է ծնում իրավունքը» նժդեհյան իմաստության ճշմարտացիությունը: Լինենք ուժեղ, […]

Արցախի Կոլխոզաշեն համայնքում հուշակոթող է բացվել. Ներկա են եղել Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին այցելել է Մարտունու շրջանի Կոլխոզաշեն համայնք եւ մասնակցել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի եւ թանգարանի հանդիսավոր բացմանը:   Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Նախագահը պետական բարձր պարգեւներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների եւ հանդես եկել ելույթով:    Բակո Սահակյանը նշել է, որ կոլխոզաշենցիները միշտ աչքի են ընկել իրենց հայրենասիրությամբ, […]

«Բիշքեկյան խաղաղարար առաքելությունը նպաստել է Լեռնային Ղարաբաղում պետականության զարգացմանը». Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրակի դադարեցման մասին համաձայնագիրը 25 տարեկան է   Ուղիղ 25 տարի առաջ, 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ է մտել Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ստորագրված կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին անժամկետ […]

Վարչապետ Փաշինյանը ուղերձ է հղել հրադադարի հաստատման 25-ամյակի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մայիսի 12-ին, ուղերձ է հղել ղարաբաղյան հակամարտության հրադադարի հաստատման 25-ամյակի կապակցությամբ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է․  «Մայիսի 12-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հրադադարի հաստատման 25-ամյակը: Հիմնախնդրի կարգավորմանն առնչվող այս կարևորագույն փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի […]

«Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքն» անցկացրեց առաջին հանդիպումը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցող մի շարք անհատներ, կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ միավորվել են և կազմել «Նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքը»: Դաշինքի ստեղծման նպատակը աջակցությունն է ապօրինի կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահին։ Առաջին հավաքի ժամանակ ելույթով հանդես եկան դաշինքի անդամները, ներկայացրեցին դաշինքին միանալու դրդապատճառները և հայտնեցին իրենց պատարսատակամությունը՝ անել ամեն ինչ արդարության վերականգնման […]

«Աստված իմ, Սեր իմ, Դու ամբողջովին իմն ես, իսկ ես՝ ամբողջովին Քոնը»

Մեծագույն արժեք է սերը, գերազանց բարիք: Չի կարոտում այլոց օգնությանը, ծանրակիր բեռները թեթևացնում է և անայլայլ հոգիով տանում կյանքի բոլոր անհավասարությունները: Սերը կրում է բեռներն առանց հոգնության և քաղցրացնում է ամեն տեսակ դառնությունները: Վեհ ու վսեմ է աստվածային սերը, սրբության ասպարեզում մղում է մեծագործությունների, խրախուսում է ձգտելու միշտ ավելի կատարյալին: Սիրո անդադրում փափագն է կատարելության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի