16 Մայիսի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Լիբանանի ընկերության հետ ո՞ր նախկին պաշտոնյայի եղբայրը կապ ունի. Նիկոլ Փաշինյանը՝ «ՍանիՏեքի» մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունենում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ Նրանք քննարկում են աղբահանության հարցը: Վարչապետը նշեց, որ Երևանի քաղաքապետ ընտրվելուց հետո Հայկ Մարությանի հետ առաջին խոսակցություններից մեկի թեման եղել է աղբահանությունը, Մարությանն ասել է, որ շատ լուրջ խնդիրներ կան ոլորտում: Վարչապետը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է մայրաքաղաքում աղբահանության հետ կապված այսպիսի խնդիր առաջացել: […]

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գտնվելու վայրը ԱՄՆ-ում 4-5 օր եղել է անհայտ. «Փաստինֆո»

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով 12 օր գտնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որից 4 օրը հայտնի չէ, թե որտեղ է նա գտնվել, որ նահանգում։ Ավելին՝ գաղտնի պահվեց նաեւ Նյու Յորքում ունեցած հանդիպումների մասին տեղեկատվությունը, եթե, իհարկե, այդպիսիք տեղի ունեցել են։ Այս մասին գրում է «Փաստինֆոն»: Հուլիսի 12-ին ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը պաշտոնական […]

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-8 մ/վ: Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-16-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 13-ի ցերեկը, […]

Քաղաքապետարանն իր պարտավորությունը կատարել է, ժամացույցի պես վճարել է «Սանիտեքին». Քաղաքապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում աշխատանքային հանդիպում է անցկացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ Նրանք խոսել են աղբահանության խնդրի մասին։ Վարչապետը հետաքրքրվել է աղբահանություն իրականացնող «Սանիտեք» ընկերության գործունեությունից, փորձել հասկանալ՝ ինչո՞ւ պայմանագրային պարտավորությունները չեն իրականացվում։ Ի պատասխան Հայկ Մարությանն ասել է, որ ընկերությունն իր պայմանագրային պարտավորությունները չի իրականացնում հատկապես քաղաքական գործընթացներից հետո։ Նա […]

«Վարչապետ, արագի մեջ լայվ մտի». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հայ զինվորը հայտնվել է ադրբեջանական բանակի կողմից վերահսկվող տարածքում։ Հայ զինվորը՝ 19 տարեկան եւ Կարմիր Խաչը մինչ այս պահը չի հանդիպել նրան, չի առաջարկել իր աջակցությունը եւ , առհասարակ դեռ ոչ մի կոնկրետ, տեսանելի, աջակցող քայլ չի արվել։ Եթե անտես արվում է, էլի […]

Գյումրեցին արժանապատիվ աշխատանքի, մարդավայել ապրելակերպի կարիք ունի, այլ ոչ թե ռոք երաժշտության

Անկեղծ ասած, ապշեցի այս հրապարակումից: Այսինքն՝ Գյումրիում ռոք ունենալն է՞ գյումրեցուն տանջող կարևորագույն խնդիրը: Պարոն Փաշինյան, կներեք, բայց ո՞վ է Ձեզ նման ապատեղեկատվություն տրամադրել: Գյումրեցին արժանապատիվ աշխատանքի, մարդավայել ապրելակերպի կարիք ունի, այլ ոչ թե ռոք երաժշտության: Ռոք երաժշտությունը, նախ, դժվար թե շատ գյումրեցու է հոգեհարազատ, երկրորդ, ռոքը լսում են անհոգ մարդիկ:  Աշխատանք ու արժանապատիվ կյանք […]

Ղազարյանը բազմիցս է ենթարկվել բռնության եւ ստորացումների մյուս զինծառայողների եւ հրամանատարների կողմից. Ադրբեջանական ԶԼՄ-ներ

Երեկ հայտնի դարձավ, որ Ֆիզուլիի ուղղությամբ ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են հայ զինծառայող Արո Հայկի Ղազարյանին։ Վերջինս ըստ ադրբեջանական մամուլի հրապարակումների, որոշում է կայացրել փախչել «իր զորամասում տիրող բարձիթողի վիճակի, զինվորների հանդեպ եղած անմարդկային եւ անտանելի հարաբերությունների պատճառով»։ Ղազարյանի մարմնի վրա, կրկին ըստ ադրբեջանական մեդիայի հրապարակումների, եղել են «բազմաթիվ վիրավորումներ, իսկ գլխի վրա՝ հեմատոմաներ»։ Բաքվում հայտարարում […]

Ներքին համոզմունք ունեմ, որ Ադրբեջանում հայտնված զինծառայողն ուղղակի մոլորվել է. Դավիթ Տոնոյան

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարծում է, որ 19-ամյա հայ զինծառայող Արայիկ Ղազարյանը հայտնվել է ադրբեջանական տարածքում մոլորվելու հետևանքով։ «Դեռևս իրականացվում է հետաքննություն, ես անձամբ կարծում եմ, որ մեր զինծառայողը աշխարհագրորեն մոլորվել է», – այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով փաստին, հայտարարեց նախարար Դավիթ Տոնոյանը։ Մեկնաբանելով ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, թե իբր հայ զինծառայողը սահմանը հատել […]

Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ ադրբեջանական կողմին գերի ընկնելու փաստի մասին տեղեկացվել են Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը և ԵԱՀԿ գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակը, տեղեկացնում են Արցախի արտգործնախարարությունից։ «Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ», -ասված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի […]

Կրակոցներ Երեւանում: Հարձակվել են գործարարի ընտանիքի վրա

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 11-ին, Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-կրակոցների փաստով: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ Շահումյան 3-րդ փողոցի թիվ 23 տան դիմաց Շահումյան 3-րդ փողոցի 21 տան բնակիչ, 64-ամյա Նորիկ Խաչատրյանը, նույն հասցեի բնակիչ, 39-ամյա Ա. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի