17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Պուտինը կշնորհավորի՞ Փաշինյանին. Ժամանակ

«Հունիսի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրան ծննդյան տոնի առթիվ շնորհավորելու համար: Չնայած լարված հարաբերություններին, ռուսական կողմը պահպանում է քաղաքավարության բոլոր նորմերը»: Այս եւ այլ հրապարկումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

«Դոսիեներն» ուղարկեն Աննա Հակոբյանի՞ն: Թող «մուծվեն» ու մաքրագործվեն. Իրատես

Իշխանամերձ տարածքում կրակն են ընկել վարչապետի և նրա կնոջ հայտարարությունների ձեռքը։ Չեն հասցնում մեկի համար հարմար ձևակերպում գտնել, «սվաղել», մյուսը չի ուշանում։ Օրերս Աննա Հակոբյանը հայտարարեց. «Գումարի ծագումն անձնապես ինձ համար կապ չունի, որովհետև մտածում եմ՝ կապ չունի՝ ինչ ձևով է հասել նրա ձեռքը, ով մեզ է փոխանցում, մենք միևնույն է, ծառայեցնելու ենք այն ամենաբարի, ամենաճիշտ, […]

Հեղափոխության պատճառով Գերմանիայից մասսայաբար հայերին արտաքսում են. Իրավունք

Թերթի ունեցած տեղեկությունների համաձայն՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից այս տարվա հունվարից սկսած մինչև մայիս ամիսն արտաքսվել են շուրջ 250 հայ: Եվս 160 հայի Գերմանիան պատրաստվում է արտաքսել: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ մասսայա­կան «դեպորտները» գերմանական իշխանությունները պատճառաբանում են նրանով, թե ձեր երկրում հեղափոխություն է եղել, դուք դա էիք ցանկանում, հիմա գնացեք և ապրեք այնտեղ: Իսկ մի շարք հայեր, […]

Նարինե Թուխիկյանը վայր է դնում ԱԺ մանդատը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը, որը հայտնի է Թուխիկյան ազգանունով, հայտարարել է ԱԺ մանդատից հրաժավելու մասին: Այդ մասին դիմումը նա ներկայացրել է ԱԺ նախագահությանը: Այսօր ԱԺ նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ եթե մեկշաբաթյա ժամկետում տիկին Խաչատուրյանը չվերցրեց դիմումը, ապա դա նշանակում է, որ պատգամավորը վայր է դնում մանդատը: Ըստ որոշ […]

«էլ ավելի խորն են թաղվում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական տարածաշրջանային այցի արդյունքում հանդես են եկել հաղորդագրությամբ: Հատկանշական է, որ հաղորդագրության մեջ որպես այցի հիմնական նպատակ նշված է Փաշինյան-Ալիև՝ մարտի 29-ին և ԱԳ նախարարների՝ ապրիլի 15-ին կայացած քննարկումների արդյունքներին հետևելը, ինչպես նաև սահմանի և շփման գծի իրավիճակին ծանոթանալը: Ի դեպ, այս […]

Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյա նիստի աշխատանքները

ՀՀ ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը: Նիստում խորհրդարանը կշարունակի քննարկել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների ընտրության հարցը, քվեարկության կդրվեն նախորդ օր քննարկված նախագծերը: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ կքննարկի նաև 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ […]

Իմ նկատմամբ հերթական քրեական հետապնդման փորձն է իրականացվում. Նարեկ Մալյան

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով հայտնում է, որ իր նկատմամբ հերթական քրեական հետապնդման փորձն է միասնականացվում: «Նպատակն ինձ լռեցնելն է, ինչն, իհարկե, երբեք չի ստացվի»,-գրել է նա: Սորոսի «Բաց հասարակությունների հիմնադրամի» ղեկավար Լարիսա Մինասյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն Նարեկ Մալյանի դեմ՝ նշելով, որ նա պատրաստվում է արգելափակել Սորոսի գրասենյակի […]

Ադրբեջանի ջանքերով համանախագահները կիրառում են արդեն «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար» արտահայտությունը. Կարեն Բեքարյան

Քաղաքագետ Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ:   Ուշագրավ է հետևյալ հատվածը. «…Մայիսի 28-ին համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների հետ, այնուհետև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ…»: Փաստենք, մենք չենք կարողացել Արցախին լիարժեք ձևով վերադարձնել բանակցային գործընթաց, փոխարենը՝ Ադրբեջանի ջանքերով համանախագահները կիրառում են արդեն «Լեռնային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի