Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց աշխատողների իրավունքների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից: USAID-ի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում պատրաստված ուղեցույցում մանրամասն ներկայացված են՝ Աշխատողների իրավունքները Գործատուների պարտականությունները Իրավական պաշտպանության մեխանիզմները Ինչպե՞ս ստանալ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը: Ուղեցույցը՝ այստեղ:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն այս շաբաթվա վերջին հանդիպելու է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է հենց Բոլթոնը։ «Այս շաբաթվա վերջին հանդիպում եմ ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ՝ խրախուսելու շարունակվող երկխոսությունը նրանց միջև։ Միացյալ Նահանգները պատրաստ […]
Նախօրեին հայտնի դարձավ, որ կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Աշոտ Մուսայանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հատկանշական է, որ Մուսայանը ոլորտի հին ներկայացուցիչ է, կադաստրի պետական կոմիտեում աշխատում է 20 տարուց ավելի: Կադաստրի պետական կոմիտեում խոսում են, որ այս ազատումն էլ տեղավորվում է ՀՀ-ում իշխանափոխությունից հետո տեղի ունեցող կադրային փոփոխությունների «տրամաբանության մեջ», ըստ որի՝ իշխանությունները զբաղված […]
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ուշագրավ հայտարարություն է արել հունիսի 16-ին Երևանում տեղի ունեցած վարչապետ Փաշինյանի և ռուսաստանցի հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի հանդիպման վերաբերյալ: Կարելի է ասել, որ Արարատ Միրզոյանը անակնկալ հայտարարություն է արել՝ նշելով, որ հանդիպմանը՝ ի թիվս տնտեսական հարցերի, խոսք է գնացել նաև նոր ենթակառուցվածք գնելու հնարավորության մասին: Թե հատկապես ինչ ենթակառուցվածքի մասին […]
ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն։ ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն առաջին իսկ ընձեռված առիթով «վրեժ լուծեց» թիմակիցներից՝ իրեն վարչության կազմից դուրս մղելու համար։ Նա երեկ ԱԺ չէր եկել, չնայած բոլորին զգուշացրել էին պարտադիր ներկայանալ և կյանքի ու մահվան գնով անցկացնել ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանին։ «Իմ քայլը» խմբակցության 3 պատգամավոր չմասնակցեցին քվեարկությանը․ Սասուն Միքայելյանը, […]
Բանկերի ժամկետանց վարկերը վերստին սկսել են արագորեն ավելանալ։ Համաներմամբ կամ տույժ-տուգանքներից ազատումով, ինչն արվեց իշխանափոխությունից անմիջապես հետո, այս խնդիրն այդպես էլ չլուծվեց։ Բանկային համակարգը դարձյալ մտնում է նույն շրջափուլի մեջ։ Թեև համաներման արդյունքում բավական մեծ գումար, որը կուտակվել էր ժամանակին վերցրած վարկերի չկատարված պարտավորությունների հետևանքով, դուրս գրվեց քաղաքացիների վրայից։ Պաշտոնական տվյալներով, ֆիզիկական անձանց տրամադրված անհուսալի […]
Իրավապահ համակարգը շարունակում է քննարկել ՀՀ հատուկ քննչական ծառայության հնարավոր լուծարման տարբերակները: Օրաթերթը տեղեկացավ, որ ՀՔԾ-ն վերաձևավորվելու է, փակվելու են կոռուպցիոն հարցերով զբաղվող բոլոր մարմինները՝ վարչությունները, և դրանք հավաքվելու են մի տեղում և մի կառույցում, որն էլ կլինի ապագա ՀՔԾ-ն: Այսինքն՝ այսօրվա ՀՔԾ-ն կփակվի, և միայն Ազգային անվտանգության ծառայությունն է ունենալու կոռուպցիոն հարցերով զբաղվող քննչական […]
Երբ խորհրդարանական ընտրություններից հետո շատերն արձանագրում էին, որ հեղափոխական Հայաստանի խորհրդարանում չկա ընդդիմություն, Լուսավոր եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունները ձեւական ներկայություն են ապահովում, քանզի նրանք ինչ-ինչ հանգամանքներից ելնելով չեն կարող անկախ գործունեություն ծավալել, Էդմոն Մարուքյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ նախկինում ունեցած հարաբերությունների, Գագիկ Ծառուկյանը իր կարգավիճակի պատճառով, ուժգին դիմադրության էին հանդիպում հասցեատեր ուժերից: ԱԺ-ում առաջին փորձությունը, սակայն, […]