15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հոգեւորականներին ծնկի բերելու Նիկոլի ասածները պատահական չէին

Բավականին հետաքրքիր խոսակցություններ են տարածվում՝ կապված եկեղեցականներին ծնկի բերելու մասին Նիկոլի հայտարարության հետ: Համաձայն այդ լուրերի, Լոս Անջելեսում հանրահավաքին մարդ բերելու համար Նիկոլը դիմել է նաեւ բարձրաստիճան հոգեւորականությանը: Ընդ որում, անհանդուրժող տոնով պահանջելով հանձնարարել ԱՄՆ  Արեւմտյան հայոց թեմի հոգեւորականությանը՝ ակտիվորեն ներգրավել հանրահավաքին մարդկանցով ապահովելու  գործին: Համաձայն նույն աղբյուրի, Էջմիածնից խոստացել են միջամտել: Այս մասին գրում է «Իրավունքը»:

 Բայց ահա, երբ հանրահավաքում  սպասվածից եռակի պակաս մարդ հավաքվեց, այդ  նույն հարցով զբաղվող  նիկոլական  էմիսարներն իրենց  ապահովագրելով, շտապել են հավաստիացնել, որ  այդ բոլորն իրենց բերած մարդիկ  են, իսկ եկեղեցին մատը մատին չի տվել օգնելու համար:

 Արդյունքում, սակավամարդությունից առանց այդ էլ խիստ նյարդայնացած Նիկոլը,  չկարողանալով  իրեն  տիրապետել, սկսեց խոսել հոգեւորականներին ծնկի բերելու մասին, դրանով էլ ավելի հարամելով վիճակը: Բանն այն է, որ իրականում, ըստ աղբյուրի, հոգեւորականությունը հնարավորինն արել է, եւ շատերն էլ  հանրահավաքին  մասնակցել են հենց այդ հորդորներով: Եվ դրան հաջորդած եկեղեցականների հանդեպ  սպառնալիքներն  այն  աստիճան են զայրացրել անգամ շարքային քաղաքացիներին, որ Նիկոլն ավելի լավ կանի եւս  մեկ  անգամ  Լոս Անջելես չգնա:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ