Միջին խավի դրամապանակը դատարկ կլինի. նստացույց ԱԺ-ի դիմաց
«Ահազանգ» հասարակական նախաձեռնությունը նստացույց է իրականացնում Ազգային ժողովի դիմաց՝ ընդդեմ համահարթեցման քաղաքականության: Հիշեցնենք Հարկային նոր օրենսգրքի փոփոխությունների արդյունքում, որի երկրորդ ընթերցումն այսօր ԱԺ-ում կլինի, նախատեսվում է եկամտահարկի չափ սահմանել 23 տոկոս՝ անկախ աշխատավարձի չափից: Սա առաջացրել է քաղաքացիների դժգոհությունը, որոնք նշում են, որ այս նախագծի հետեւանքով հարուստներն ավելի են հարստանալու, աղքատներն ավելի աղքատանալու են: «Նախագիծն […]