14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

ՊԵԿ նախագահի ուրախությունը. Հրապարակ

Երկար փնտրտուքից հետո իշխանությունների ընտրությունը վերջապես կանգնեց 27-ամյա իրավաբան Ռուստամ Բադասյանի վրա։ Արդարադատության նորանշանակ նախարարին, որը մոտ մեկ տարի ՊԵԿ նախագահի տեղակալ էր աշխատում, երեկ Դավիթ Անանյանը հանդիսավոր կերպով հրաժեշտ է տվել։ Միանգամայն հասկանալի է պարոն Անանյանի ուրախությունը՝ աշխատակազմում խոսում էին, որ նա վերադասի «աչքն ու ականջն» է ՊԵԿ-ում: Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա […]

Ո՞վ է նորանշանակ նախարարը. Ժողովուրդ

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ արդա­րադատության նախարար է նշանակվել Ռուստամ Բադասյանը, որը մինչև այժմ զբաղեցնում էր ՀՀ Պետական եկամուտ­ների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը: Նրա կենսագրական տվյալ­ները, ըստ էության, սակավ են, և դա նաև բնական է՝ հաշվի առնելով, որ նորանշանակ նախարարը 28 տարեկան է: Ըստ այդմ, նա իրավագիտության ֆա­կուլտետի մագիստրոս է և 2015 թվա­կանին ավարտել է ՀՀ […]

Վարչապետը «պատերին է տվել» յուրայիններին. Հրապարակ

ՔՊ-ում որքան էլ ասեն, որ նոր վարչությունն ընտրվել է ազատ ու արդար, փակ ընտրությունների արդյունքում, միևնույն է՝ ընտրություններից երկու օր առաջ՝ դեռևս հին վարչության նիստին Նիկոլ Փաշինյանի կոշտ ելույթը թողել է իր ազդեցությունը։ Մեր տեղեկություններով, Փաշինյանն Աբովյանում իրենց կրած պարտության մասին քննարկման ժամանակ «պատերին է տվել» սեփական թիմին՝ ասելով, որ իրենք իսկապես ոչ մի բանով […]

Աստծո խոստումները

Իրենից վախեցողների կամքը անում է Նա եւ նրանց աղաղակին լսում եւ նրանց փրկում է: Խոնարհության եւ Տիրոջ երկյուղի վարձքն է հարստութուն, պատիվ եւ կյանք: Մի վախեցեք, որովհետեւ Աստված ձեզ փորձելու համար է եկել, այնպես որ Նրա վախը ձեր առջեւ լինի, որ չմեղանչեք: Տիրոջ մտերմությունը նրանց հետ է, որ վախենում են նրանից, եւ Իր ուխտը սովորեցնում […]

Եթե այդ խոսակցությունները ճիշտ են, ուրեմն իշխանությունը դարձյալ սխալ է. Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է. «Ո՞վ է իրականացնելու վեթթինգը… Երեկ ԱԺ միջանցքներում թևածող ասեկոսեների համաձայն՝ իշխանությունը որոշել է, որ անցումային արդարադատության (ինչն այդպես էլ չհասկացանք, թե ինչ է) բաղադրիչը հանդիսացող՝ վեթթինգը անցկացնելու է Բարձրագույն դատական խորհուրդը: Եթե այդ խոսակցությունները ճիշտ են, ուրեմն իշխանությունը դարձյալ սխալ է: ԲԴԽ-ն չի կարող վեթթինգ իրականացնել. չի […]

Օգնենք մեր սիրելի վարչապետին. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՕԳՆԵՆՔ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ Ժողովուրդ ջան, այսօր Ազգային Ժողովում մեր սիրելի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին շրջանում մեր դիվանագիտությունը շատ արդյունավետ է գործում և նույնիսկ մի շարք հաջողություններ է գրանցել: Բայց մեր սիրելի վարչապետը չկարողացավ թվարկել այդ հաջողությունները, ու քանի դեռ էն չուզող, չար ու նախանձ հանրապետականները […]

Քնելուց առաջ խնդրենք Աստծուն

Դեպի Քեզ ուղղված աղոթք կարդացի, լսի՛ր ինձ, ով Տե՛ր, իմ աղոթքների ձայնի կո՛ղմ նայիր՝ այն ժամանակ, երբ կարդում եմ դրանք: Թող աղոթքներըս իմ ուղիղ սրտից որպես խունկի՛ ծուխ ելնեն Քո առաջ և ձեռքերս թող բարձրանա՜ն Քեզ որպես իրիկվա օրհնյա՛լ պատարագ: Պահապա՛ն կարգիր իմ բերանին, Տե՛ր, և ամո՛ւր դուռ դիր շուրթերիս վրա, որպեսզի սիրտս չշեղվի՛ հանկարծ […]

Հայաստանը դարձել է բազար, որը մեկ մարդու որոշումներով է առաջնորդվում

Սահմանում վերջին մեկ ամսվա ընթացքում ունեցած մեր երկու զոհերը, Նախիջեւանում կայացած թուրք–ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժությունները լուրջ մտահոգության տեղիք են տվել նաեւ Սփյուռքում: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նշեց ամերիկաբնակ հոգեւորական Արժանապատիվ ՏԵՐ ՍԵՐՈԲ քահանա ԱԶԱՐՅԱՆԸ: – Օրերս նահատակված զինվորին 20 օր էր մնացել, որ զորացրվեր: Ադրբեջանական կողմը այս գործելակերպը  շարունակելու էհաջորդող տարիներին եւ տասնամյակներին, որից կարելի է մի բանմիայն եզրակացնել: Ադրբեջանին  խաղաղության պատրաստելը միֆ է, առասպել է, չես կարող խաղաղության պատրաստել մի ժողովրդի, որը քեզնից  տասնյակ անգամ ավելի ուժեղ է եւ ավելի շատ ռեսուրսներ ունի:  Մենք փաստորեն իրավունք չունենք մեր ժողովրդին  խաղաղության պատրաստել, այլ` պատերազմի: Խաղաղության  չես կարող պատրաստել ժողովրդին գայլերի դեմ,  որովհետեւ ադրբեջանցիները մեկ բան գիտեն` մեզ սպանել, ուրիշ բան չգիտեն: Պանթուրքական  գաղափարախոսությունը սա է:  Այսօրահռելի մի թշնամի է նաեւ Թուրքիան,  որը  մեզնից  100 անգամ ավելիմեծ է թվով  եւ քանակով, որը նաեւ ՆԱՏՕ-ի կազմում է: -Տեր հայր, ի՞նչ կարող էին անել այսօրվա իշխանությունները, որչեն անում, մասնավորապես` Արցախի   հարցում: -Մեզ Սփյուռքում ամենից շատ հուզում է ատելությանհռետորաբանության պատճառով կատարված հոգեմտավոր բաժանումը ժողովրդի մեջ: Ազգային հյուսքի քանդումը, բաժանումը` սեւ-սպիտակի,  հայաստանցի-արցախցու  այս կամ այն քաղաքականշարժումների, փոքրիկ թվաքանակով,  սահմանափակ ռեսուրսներովեւ տնտեսությամբ ու  նաեւ դիկտատորական ոգով կատարվածկադրային փոփոխությունները: Արցախ ասելով` հասկանում եմնաեւ  Հայաստանն իր ամբողջ հարավով, որովհետեւ Արցախին եթե որեւէ բան պատահեց, պատահելու է  նաեւ  Հայաստանին:  Իմ կարծիքով` մեծագույն սխալ է Արցախի հասուն  գեներալիտետին պաշտոններից ազատելը,  մարդկանց, ովքեր  պատերազմական ուղիով են անցել: Բնականաբար, անձամբ չեմ ճանաչում նրանց,  բայց իրենց մասին շատ եմ լսել եւ  կարդացել, օրինակ` Լեւոն Մնացականյանի, Վիտալի Բալասանյանի: Նրանց պաշտոնից հանելով` չեմ հասկանում,  թեկառավարությունն ի՞նչ է հետապնդում` քաղաքական մաքրագործություննե՞ր է անում Հայաստանից դուրս:  Պետք է ուժեղացնել երկու հանրապետությունների տնտեսություններն ու բանակները եւ ոչ թե տկարացնել կամ  սյուները քանդել:  Արցախում կատարված կադրային փոփոխությունները, որը երեւի կատարվում է մի հոգու անձնական քմահաճույքով,  շատ մեծ եւ ծանր վնասների է ենթարկելու մեր երկիրը: Իսկ Արցախը, ներողություն, միայն արցախցիներին չի  պատկանում, այլ պատկանում է ամբողջ հայ ժողովրդին, եւ մենքմտահոգ ենք: Կադրային փոփոխությունները,  եթե  խաղաղ պայմաններում լինեինք, իմ հոգսը չէ, բայց երբ ամեն օր զորավարժություն զորավարժության հետեւից է տեղի  ունենում Թուրքիայի եւ Ադրբեջանի տանդեմի կողմից, այս ամենը դառնում է մտահոգիչ: – Կարծում եք` սահմանում պատերազմի վտանգ կա՞… -Ցավալի է, բայց մի օր պատերազմ անպայման լինելու է: Հաջորդ պատերազմը ապրիլյան պատերազմի պես չի լինելու,  […]

Ամոթ է: ԱԺ պատգամավորը խորհուրդ է տալիս կառավարությանը

ԱԺ-ում  2018 թվականի բյուջեի կատարողականի քննարկմանը զուգահեռ՝ պատգամավորներին կառավարության կողմից բաժանվել են փոքրիկ բրոշյուրներ՝ «100 փաստ նոր Հայաստանի մասին»։ Նախաձեռնությանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: «Հարգելի՛ ՀՀ կառավարություն, խորհուրդ կտամ հավաքել այս խմբաքանակը և չտարածել, ամոթ է»,- գրել է նա։  

«Fair play-ի և քաղաքական Գարինչաների հրամայականը». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Fair play-ի և քաղաքական Գարինչաների հրամայականը Քաղաքականությունը, նախ և առաջ, գաղափարների մրցակցություն է, որը բաց է մասնակցության համար: Ոչ թե անձերի, այլ բացառապես գաղափարների մրցակցություն, ոչ թե թշնամանք, այլ զուտ մրցակցություն: Իմ քաղաքական գործունեության ընթացքում և՛ խիստ քննադատել եմ և՛ եղել սուր քննադատության թիրախում: Փորձել եմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի