Լապշինը հասկացել է՝ ինչու է Երևանը խեղդվում աղբի մեջ
Իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Երևանի աղբահանության խնդրին։ «Ես հասկացա՝ ինչու է Երևանը խեղդվում աղբի մեջ. սա իշխանությունների խորամանկ քայլն է՝ այսպիսով նրանք փորձում են ազատվել Հնդկաստանից անօրինական ներգաղթածներից։ Երբ նրանք գան, տեսնեն հարազատ Բոմբեի պես աղբանոց է, կշարժվեն առաջ՝ եվրոպաներ»,-գրել է նա՝ լուսանկար հրապարակելով Երևանի կենտրոնից։





































