07 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սոցապնախարարության աշխատակիցը կաշառք վերցնելիս բռնվել է․ ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված պայքարի եւ կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ԲՍՓ գործակալության սպասարկման ոլորտում կոռուպցիոն բնույթի առերեւույթ հանցագործության կատարման դեպք:

ԱԱԾ-ից հայտնում են, որ հաստատված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ Արարատի մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննությունների հանձնաժողովի բուժվիճակագիրը, հաշմանդամության կարգի երկարացման համար դիմած ՀՀ քաղաքացուց համապատասխան պաշտոնատար անձանց միջոցով կաշառքի դիմաց հիշյալ գործընթացը կազմակերպելու խոստմամբ, ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, պահանջել ու ստացել է գումար, որից հետո անմիջապես բռնվել է։

Բացահայտված դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019 թ. սեպտեմբերի 25-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ եւ քննչական գործողություններ՝ հնարավոր կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված անձանց բացահայտելու, պատասխանատվության կանչելու եւ վերջիններիս գործողությունների արդյունքում տուժած քաղաքացիների շրջանակը պարզելու ուղղությամբ:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ