19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

«Այդքան ամբաղ-զամբաղ գործուղումների արանքում բուն գործով զբաղվելու ժամանակ գտեք». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՅԴՔԱՆ ԱՄԲԱԽ-ԶԱՄԲԱԽ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ ԲՈՒՆ ԳՈՐԾՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԳՏԵՔ Եվրոպական խորհրդարանում ավարտվեց ԵՄ-Հարավային Կովկաս պատգամավորական պատվիրակության ձևավորումը ( DSCA delegation), որը իրականացնելու է խորհրդարանական դիվանագիտությունը Հայաստանի և մեր հարևանների հետ: Ինչպես հայտնի է, Վրաստանի դեպքում գործելու է Խորհրդարանական ասոցիացման հանձնաժողովը (Parliamentary Association Committee), Ադրբեջանի հետ՝ Խորհրդարանական […]

Պուտինը Երևանում բանակցություններ կանցկացնի Փաշինյանի և Իրանի նախագահի հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին կմասնակցի Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, ինչպես նաև հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Ըստ Կրեմլի մամուլի ծառայության` միջոցառման շրջանակներում տեղի կունենան Պուտինի բանակցությունները ՀՀ վարչապետ Փաշինյանի և Իրանի նախագահ Ռոհանիի հետ: Գագաթնաժողովին հրավիրված են նաև Մոլդովայի նախագահը և Սինգապուրի […]

Ծաղկավաճառ Ռազմիկ պապիկի դին գտել են ջրատարում

Սեպտեմբերի 28-ին, ժամը 19.25-ին, ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ Այվազովսկու փողոցի ջրատարում տղամարդու դիակ կա, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Մեկնած օպերատիվ խումբը Արին-Բերդի փողոցի ջրատարում հայտնաբերել և դուրս է բերել 1934 թ. ծնված, որպես անհետ կորած որոնվող Ռազմիկ Պողոսյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախապատրաստվում […]

Նման կալանավորման միջնորդություն ես երբեւէ չեմ հանդիպել. փաստաբան /տեսանյութ/

Փաստաբան Վահե Եփրիկյանը,  Ռոբերտ Քոչարյանի աջակից Գագիկ Բաղդասարյանը շտապ ասուլիս են հրավիրել՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի ձերբակալություն թեմայով: Վերջիններս արձանագրում են, որ այս դեպքում եւս գործ ունենք իշխանության ապօրինի գործողությունների հետ ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահի աջակիցների, որոնք տարատեսակ ճնշումների են ենթարկվում քաղաքական դիրքորոշման համար:

«Որևէ վնգստոց ու զանգովի արդարադատություն անզոր է հետ պահել արդարության և ազատության համար պայքարից». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր էջում գրել է. «Որևէ վնգստոց ու զանգովի արդարադատություն անզոր է հետ պահել արդարության և ազատության համար պայքարից: Ազատություն Նարեկին և Սարգիսին: #Հայկըհաղթելուէոսոխբելին»: 

Բերում եք դիակը դնում եք ու ինքնասպանության խարանը դնում մոր առաջ. սեւազգեստ մայրերը՝ Նիկոլ Փաշինյանին /տեսանյութ/

Մամուլի ասուլիսով են հանդես գալիս տարբեր տարիներին սահմանում, բանակում և պատերազմի դաշտում զոհված և վիրավոր զինծառայողների հարազատները։ Նրանք պահանջում են աջակցություն՝ մարտի 1-ի զոհերի և վիրավորների հարազատներին տրվող աջակցության՝ 30 և 15 մլն դրամի չափով։  Սեպտեմբերի 19-ին կառավարության  դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նրանց մոտեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Հանդիպման արդյունքները նրանց չգոհացրեց և որոշեցին հետագա անելիքների մասին հայտնել վարչապետի՝ […]

ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 48.72 տոկոս

Այսօր 19 համայնքներում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությանը ժամը 20.00-ի դրությամբ մասնակցել է ընտրության իրավունք ունեցող 44339 քաղաքացիներից 21603-ը կամ ընտրողների 48.72 տոկոսը։ Արեւաբույր համայնքում քվեարկության իրավունք ունեցող 952 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 647 ընտրող (67.96 տոկոս)։ Մրգանուշում քվեարկության իրավունք ունեցող 916 քաղաքացիներից քվեարկել է  625 ընտրող (68.23 տոկոս)։ Արտաշատում քվեարկության իրավունք ունեցող 21715 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի