22 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ամենամեծ ու ամենավտանգավոր կիրքը

Ուշադիր եղի՛ր, երբեք թույլ չտաս, որ նախանձի կիրքը քեզ իշխի, քանի որ այն ամենամեծ ու ամենավտանգավոր կրքերից մեկն է: Հնարավոր չէ, որ մարդը միաժամանակ ունենա և՛ սեր և՛ նախանձ. եթե նույնիսկ մի փոքր էլ սեր ունենա, իր սերը մաքուր չի լինի, որովհետև իր սիրո մեջ իր անձն է: Նախանձը կեղտոտում է սերն ու բարությունը, այն […]

Արմեն Թավադյանի դեմ քրեական հետապնդումը տպավորություն է թողնում, որ փորձում են ներազդել «5-րդ ալիք»-ի վրա. «Քառյակ մեդիա»

«Քառյակ մեդիա»-ի հիմնադիրներ Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը, Արման Սաղաթելյանը և Սամվել Ֆարմանյանը հանդես են եկել հայտարարությամբ, որում անդրադարձել են «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդմանը։ Հայտարարությունում ասվում է. «Անկախ ԶԼՄ-ի սեփականատիրոջ հանրային դիրքն այնպիսին է, որ չկայացած ժողովրդավարություններում ցանկացած քաղաքական իշխանություն կարող է գայթակղություն ունենալ «իրավական» գործիքակազմով ներազդել այդ անձանց վրա՝ իրական […]

Ո՞ւր է գնում ՀՀ տնտեսությունը. տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը գնաճ ու թանկացում է կանխատեսում

Թե ինչպիսի տարի կլինի 2020–ը, առավելապես կախված է կառավարության որդեգրած մոտեցումներից ու քաղաքականությունից։ Sputnik Արմենիայի եթերում վերլուծելով 2019թ–ի տնտեսական իրողություններն ու 2020թ–ի հնարավոր զարգացումները` նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։ «Եթե 2020թ–ին շարունակենք այն միտումները, որ ունեցել ենք 2019թ–ին, նկատի ունեմ` պլանավորված պետական կապիտալ ծախսերի թերակատարում, պլանավորված ծրագրերի չիրականացում, ոչ համակարգված տնտեսական քաղաքականության իրականացում, կարծում եմ` տնտեսական […]

Ով սիրում է իր անձը կկորցնի այն

«Ով սիրում է իր անձը կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար» (Հովհ. 12:25): Եթե մարդը սիրում է բավարարել իր անձի չար ցանկությունները, որպեսզի իրեն հաճույք պատճառի, նա կկորցնի իր անձը: Աստուծո Խոսքն ասում է. «Որդյա՛կ, անձնատուր մի՛ եղիր հեշտասիրությանը եւ թշնամիներից ոտնակոխ չես լինի» (Սիր 17:30,31): […]

1988-ին ֆեյքեր չկային, որ Օգսեն Միրզոյանը հարցներ՝ ինչպես բարձրացնի հսկա ծանրաձողը․ Արա Վարդանյան

Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը գրում է․ «Օգսեն Միրզոյան․ ծանրամարտիկ, մարզիչ, օլիմպիական չեմպիոն։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է, Հայաստանի վաստակավոր մարզիչ, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալակիր։ Հայկական սպորտի լեգենդը միացել է Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին ապաքաղաքական հայտարարությանը։ 1988-ին Սեուլի Օիլմպիական խաղերի ժամանակ ֆեյքեր […]

Այ, որ Հենրիխ Մխիթարյանը լիներ սեռափոխված, համայն հայության ֆեյքերի տիրակալը կպաշտպաներ նրանց

Այ, որ Հենրիխ Մխիթարյանը լիներ սեռափոխված, ապա նա էլ, իր մայրն էլ հաստատ կգտնվեին Նիկոլ Փաշինյանի անձնական պաշտպանության տակ և համայն հայության ֆեյքերի տիրակալը կպաշտպաներ նրանց: Գրում է օգտատեր Տիգրան Վարդանյանը:

Թույլ չտալ ուժային կառույցների ներկայացուցիչների ապօրինի գործողությունների իրականացումը ԲՈւՀ-երի տարածքներում. հայտարարություն

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը դատապարտում է այսօր ոստիկանության կողմից իրականացված  գործողությունները ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի նկատմամբ:  Անընդունելի ենք  համարում գիտակրթական հաստատությունում ուսանողության ընտրված ներկայացուցչի,    ԲՈւՀ-ի կառավարման  խորհրդի  անդամի նկատմամբ, առանց որևէ հիմնավորման, ուժի  չպատճառաբանված կիրառումը։  Մեր համոզմամբ այս գործողությունը նպատակ ունի վախի մթնոլորտ ստեղծել ուսանողական և  երիտասարդական  շրջանակներում և ևս մեկ ապացույց է, որ իշխանությունների քաղաքականության, գործողությունների նկատմամբ  ուսանողական շրջանակներում դժգոհությունների աճը փորձ է արվում կանխել իրավապահ  մարմինների ոչ  համաչափ գործողություններով։ Իշխող կուսակցության կողմից հայտարարված «ԲՈւՀ-ական ինքնուրույնության»  մակարդակի բարձրացման փոխարեն փորձ է արվում ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ  ամբողջական  վերահսկողություն սահմանել ԲՈւՀ-երի ուսանողական  ինքնավարության մարմինների, ինչպես  նաև կառավարման  խորհուրդների նկատմամբ։ ՀՅԴ ՆԱՈւՄ-ը պահանջում է ԲՈւՀ-երի ղեկավարներից ապահովել ուսումնական հաստատությունների՝  օրենքով  սահմանված բոլոր իրավունքների և ազատությունների անվերապահ իրացումը, թույլ չտալ  ուժային կառույցների  ներկայացուցիչների ապօրինի գործողությունների իրականացումը       ԲՈւՀ-երի տարածքներում։  Մենք կոչ ենք անում նաև իրավապահ և ուժային կառույցների ներկայացուցիչներին  բացառապես գործել օրենքի  շրջանակներում՝ զերծ մնալով քաղաքական գործընթացներում մասնակից դառնալուց:   ՀՅԴ Նիկոլ Աղբալյան Ուսանողական Միություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված