24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ո՞ւր է գնում ՀՀ տնտեսությունը. տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը գնաճ ու թանկացում է կանխատեսում

Թե ինչպիսի տարի կլինի 2020–ը, առավելապես կախված է կառավարության որդեգրած մոտեցումներից ու քաղաքականությունից։ Sputnik Արմենիայի եթերում վերլուծելով 2019թ–ի տնտեսական իրողություններն ու 2020թ–ի հնարավոր զարգացումները` նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։

«Եթե 2020թ–ին շարունակենք այն միտումները, որ ունեցել ենք 2019թ–ին, նկատի ունեմ` պլանավորված պետական կապիտալ ծախսերի թերակատարում, պլանավորված ծրագրերի չիրականացում, ոչ համակարգված տնտեսական քաղաքականության իրականացում, կարծում եմ` տնտեսական ցուցանիշները շատ ավելի ցածր կլինեն, քան 2019թ–ին»,– ասաց Խաչատրյանը։

Նրա դիտարկմամբ` ՀՀ իշխանությունն առ այսօր չունի ռազմավարական հստակ թիրախներ, թե որ ուղղությամբ է զարգանում տնտեսությունը։ Տնտեսական բոլոր ընթացիկ խնդիրներին վերջին տարիներին տրվել են բացառապես էպիզոդիկ լուծումներ։

 

Ռազմավարական երկարաժամկետ ծրագրերի բացակայությունը թուլացրել է վարվող տնտեսական քաղաքականության արդյունավետությունը։

Եթե 2020թ–ին ՀՀ կառավարությունն ուզում է գոնե 2019–ի տնտեսական ակտիվության ու աճի ցուցանիշը պահպանել, Խաչատրյանը խորհուրդ է տալիս ռազմավարական հստակ թիրախներ սահմանել ու հետևողական քայլերով իրականացնել դրանք։

Սակայն ամենակարևոր գործոնը, որն ազդելու է ՀՀ սոցիալ–տնտեսական իրողությունների վրա, տնտեսագետի դիտարկմամբ, 2020թ–ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ԵԱՏՄ միասնական մաքսային դրույքաչափերն են` 3-րդ երկրներից ներկրվող ապրանքների համար։

«2020թ–ին մոտավորապես 700 ապրանքների մաքսատուրքերն են բարձրանալու, ինչը, բնականաբար, թանկացնելու է նաև ներմուծումը։ Սա չի կարող տնեսությունում գնաճային ճնշում չառաջացնել։ Ուզենք–չուզենք, դա որոշակի թանկացում է ենթադրելու։ Բնականաբար, ԿԲ–ն իր դրամավարկային քաղաքականությամբ փորձելու է զսպել գնաճը։ Բայց ինչ գործիքներ էլ կիրառվեն, մենք ականատեսն ենք լինելու որոշակի թանկացման»,– ասաց Խաչատրյանը։

Գնաճային լրացուցիչ ճնշում կարող է առաջացնել նաև գազի գնի հնարավոր թանկացումը 2020թ–ի ապրիլի 1-ից հետո։

«Գազը ՀՀ տնտեսության մեջ ցանցացած ապրանքի գնի մեջ որոշակի բաղադրիչ է, և գազի գնի թանկացումը ենթադրում է թե՛ հացի, թե՛ այլ պարենային ու ոչ պարենային ապրանքների թանկացում»,– ասաց Խաչատրյանը։

Տնտեսագետը հնարավոր բացասական ազդեցությունից խուսափելու համար կառավարությանն առաջարկում է կենսամակարդակի բարձրացմանն ուղղված քայլեր ձեռնարկել։

Գների բարձրացումը, նրա խոսքով, տնտեսության համար բացասական երևույթ չէ։ Պարզապես այն պետք է քաղաքացիների համար աննկատ մնա։ Եկամուտները պետք է ծախսերին առնվազն համաչափ աճեն, եթե ոչ ավելի արագ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ