01 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը

Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը՝ ի պատասխան Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից ներկայացված հարցման։ Մասնավորապես, ինչպես տեղեկանում ենք ՄԻԵԴ կայքից, դատարանը միաձայն հայտնել է հետևյալ կարծիքը։ Դատարանը չի կարող պատասխանել Հայաստանի ՍԴ–ի կողմից ներկայացված առաջին երկու հարցադրումներին։ Մասնավորապես, դատարանը որևէ ուղիղ առնչություն չի գտել այդ հարցերի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընթացող քրեական […]

Նիկոլ Փաշինյանը իր «ԱՅՈ՛»-ով մեծ նվեր արեց իր բարեկամ, կիրթ Ալիևին. Միհրդատ Մադաթյան

Միրդատ Մադաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Կարծես թե այսօր կորոնավիրուսի առումով ունենք անկառավարելի վիճակ։ Միայն մայիսի 28-ի տվյալներով՝ մեկ օրում մահացել է 15 մարդ։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով՝ 113 մահ։ Ո՞վ է այս մահերի մեղավորը կամ նույնիսկ պատճառը։ Կարծում եմ՝ այս հարցն ունի միանշանակ պատասխան։ «Կորոնավիրուսն ում շունն է, պինցետով կհանենք և արաղով կախտահանենք, […]

Երկիր կառավարելն ու ազգ առաջնորդելը ամեն մի պոպուլիստի խելքի բանը չէ. Մենուա Հարությունյան

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հիշում եք չէ, որ վիրուսի տարածման ամենասկզբից Նիկոլին կոչ արեցի գերությունից ազատ արձակել նախագահ Ռոբերտ Քոչարյանին և իր շուրջ համախմբել ողջ քաղաքական դաշտն ու հասարակությանը , որպեսզի բոլորս միասին՝ ուս-ուսի դիմագրավենք ու պայքարենք կոռոնավիրուսի ու դրան հաջորդող տնտեսական արհավիրքին, բայց Նիկոլը ազգի առողջությունն ու Հայաստանի տնտեսության ապագան ստորադասեց […]

Ալիևը պատրաստվում է «ազատագրել» ոչ միայն Արցախն, այլև Երևանը. Zham.am

Zham.am-ը գրում է. Ինչպես հայտնի է մարդկանց կողմից հնչեցված գնահատականներն ունեն իրենց ուրույն նշանակությունը: Երբ Փաշինյանն Ալիևին «կոնստրուկտիվ» գործիչ է համարում, նույնպես իր իմաստն ունի: Օրինակ`  Ադրբեջանական ոչ մի ղեկավար երբեք Հայաստանի 2-րդ կամ 3-րդ նախագահներին  «կոնստրուկտիվ» գնահատականը չի տվել: Եվ դա տրամաբանական է, քանզի այդ ձևակերպումների մեջ պետք է քաղաքական իմաստ լինի: Լևոն Տեր-Պետրոսյանն այդպիսի […]

Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում

Վարչական դատարանը բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը, տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը։  Ըստ այդմ՝ մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը Ռ․ Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։  Նշենք, որ դատական նիստն ընթացել է դռնփակ ռեժիմով, քանի որ դատարանին ներկայացվել են բժշկական տեղեկություններ։

Աչք­նե­րը հի­մա էլ դես­պան­նե­րի պաշ­տո­նի վրա է. Past.am

Past.am-ը գրում է. «Առիթ ունեցել ենք անդրադառնալու այն թեմային, որ առաջիկայում որոշակի փոփոխություններ են սպասվում դիվանագիտական կորպուսում: Այս թեմայի հետ կապված «Փաստին» ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Մեր աղբյուրները պնդում են, որ այս ոլորտի նկատմամբ առանձնահատուկ ակնկալիքներ են դրսևորում, այսպես ասած, «սորոսականները»: Նրանք «աչք ունեն» հատկապես մեծ կարևորություն ունեցող երկրներում դեսպանների պաշտոնների վրա: Խոսքը մասնավորաբար […]

Կարինե Աճեմյանը և Վահան Բաբայանը՝ քաղաքական զարգացումների մասին. ուղիղ

«Հայելի» ակումբի հյուրերն են ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը և Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: Բանախոսներն ասուլիսի ժամանակ կանդրադառնան քաղաքական զարգացումներին, վերջին սկանդալային բացահայտումներին:

Դուք ինչպե՞ս եք կարող երկրի բարձրագույն պետական պաշտոնում նշանակել մի մարդու, ով ահաբեկչություն է կազմակերպել երկրի ղեկավարի վրա

Հիասթափությունս սահման չունի՝ կապված կառավարության անդամների նշանակման հետ: Պետք չէ մեծախոսել, պարոն Նախագահ, ժողովրդի միասնականության, հաշտեցման մասին: Այն, ինչ Դուք անում ենք, այդ հասկացողությունների հետ ոչ մի ընդհանուր բան չունի: Դուք ինչպե՞ս եք կարող երկրի բարձրագույն պետական պաշտոնում նշանակել մի մարդու, ով ահաբեկչություն է կազմակերպել երկրի ղեկավարի վրա: Ապրիորի դա անհարգալից վերաբերմունք է երկրի պետական […]

«Նիկոլ, բա «Задержка-ն ինչո՞ւմ ա». Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ, բա «Задержка-ն ինչո՞ւմ ա»: Ալիև կրտսերը հայտարարեց, որ առաջին պլան է մղվում Արցախյան խնդրի ուժային լուծումը, իսկ Նիկոլի իշխանությունը բերանը ջուր առած նստել է: Մի հատ լայվ մտի, այ մարդ, ասա՝ Ալիև ջան, դու կիրթ ես, նորմալ ու կառուցողական: Պրն. աննախադեպ, «Задержка-ն ինչո՞ւմ ա» […]

Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը. քաղաքագետ

Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը՝ ձերբակալված Քոչարյանի, մաքսանենգ ծխախոտի և ՀԴՄ-ների կողքին։ Իհարկե, այս չորս սիմվոլն էլ երկրի զարգացման հետ որևէ կապ չունեն, սակայն ինչպես ժամանակին ուռճացվում էր ՀԴՄ-ների դերը, այնպես էլ այժմ գերագնահատվում է դիմակների դերը, ընդհուպ՝ մինչև վարչապետի հայտարարություն, թե դիմակ կրելով մենք կարող ենք զրոյացնել վարակակիրների թիվը։ Այս մասին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի