Մեղավոր են բոլորը, բացի Փաշինյանի ապիկար իշխանությունից․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մարդը գիշերը նստում, փիլիսոփայում, ինչ-որ բաներ է խզբզում մեր ժողովրդի` իբրև թե հոգեբանության մասին, հետո շունչը պահած սպասում լույսը բացվելուն, որ իր իսկ դիլետանտության ու տգիտության հերթական չափաբաժինն ի ցույց դնի աշխարհին։ Ինչի՞ համար է արվում այդ ամենը։ Պատասխանը պարզ է` որ վարակի հետ կապված «վատ գործերի» պատասխանատվությունն իր վրայից ընկնի ժողովրդի, նրա մտածելակերպի, կարգ չպահելու, ի վերջո` Օսմանյան կայսրության վրա… Մի խոսքով, մեղավոր են բոլորն ու ամեն ինչը, բացի Փաշինյանի ապիկար իշխանությունից։
Ու առավոտ շուտ Փաշինյանի հիմար մտավարժանքներին ծանոթանալով` անկեղծ մտածում էի` ի՞նքն է գիժ, որ հիմա նման բաներ է խոսում, թե՞ ես, որ այդ ամենը լսում եմ։ Սա ի՞նչ պատիժ էր, որ եկավ մեր գլխին»։