23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկոլը գնում է պատերազմ․ Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը գրում է․

«ՆԻԿՈԼԸ ԳՆՈւՄ Է ՊԱՏԵՐԱԶՄ

Լեւոն Տեր-Պետրոսյանի թեթեւ ձեռքով Հայաստանի քաղաքական դաշտում հայտնվեց պատերազմի տերմինաբանությունը։ Նիկոլ Փաշինյանը չհապաղեց օգտվել առաջարկած հումանիտար օգնությունից եւ շարունակում է ընդլայնել այս ուղղությամբ բացված Օվերտոնի պատուհանը։

Անմիջապես համավարակի առնչությամբ մտցված «պատերազմը» սկսվեց ընդլայնվել՝ ավելի ու ավելի լայն շերտեր ընդգրկելով։ Առաջին հերթին, արձանագրված հայտնի մտավարժանքը՝ «սիլլոգիզմը», պարտադրում էր կորոնավիրուսի դեմ պատերազմը պրոյեկտել նրանց վրա, ովքեր «խանգարում են աշխատել»․ «Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի»՝ Տեր-Պետրոսյանի այս մանիպուլյացիան արդարացնում եւ գաղափարական հող էր ստեղծում քաղաքական բռնությունների համար։
Անմիջապես փոխվեցին ուժայինների ղեկավարները, բերվեցին մարդիկ, որոնք ոչինչ չունեն կորցնելու, բացի իրենց պաշտոններից եւ պատերազմ հայտարարվեց իշխանություններին «խանգարողների» դեմ։ Կորոնավիրուսի դեմ պատերազմ Հայաստանում իրապես չկա, սակայն որպես մարտական միջոց ընդունված դիմակահանդեսը դառնում է մինի-ճակատամարտերի առիթ՝ քաղաքացիներին ասֆալտին պառկացնելու տեսքով։ Կորոնավիրուսի պատրվակով հաստատված արտակարգ դրությունն էլ մեկ այլ պատերազմական գործիք է՝ քաղաքացիների հավաքներն արգելելու եւ բերման ենթարկելու միջոց։

Զուգահեռ թեժացավ կոմպրոմատների պատերազմը։ ԲՀԿ-ի հայտարարությանն ի պատասխան փոշիների տակից հանվեց 40 տարվա ուժը կորցրած կոմպրոմատը, նոր մեղադրանքներ առաջադրվեցին Միքայել Մինասյանին, սկսվեցին հարձակումներ Դաշնակցության նկատմամբ, եւ այլն։
Տպավորություն է, որ նոր սնունդ, գրգռիչ դեղեր ու գումար են տվել ֆեյքերին, որոնք թարմ կատաղությամբ են մտել իրենց պատերազմի մեջ։
Կարեւոր հանգամանք է, որ իշխանություններն այժմ պատերազմական հաջողությունները հայտարարելու մոնոպոլ իրավունք ունեն, քանի որ միայն իրենք կարող են մանիպուլացնել թեստերի, վարակվածների ու մահացածների թիվը՝ առանց անուններ նշելու։ Անանուն գործիքները Նիկոլ Փաշինյանի սիրած զենքն են, որոնք այս դեպքում եւս ինչ-ինչ հարցեր ոչ միայն արձանագրում են, այլեւ հավատարիմ միջոց են կոռուպցիայի համար։

Տաքսու վարորդի մի հորինված պատմության առիթով արդեն Նիկոլ Փաշինյանը խոսում է հիբրիդային պատերազմի ու օտարերկրյա գործակալների մասին։ Այս զարգացումները, բնականաբար, ավելի են ընդլայնելու ռազմի դաշտը՝ մեջտեղ բերելով քաղաքացիական պատերազմի ուրվականը։ Այս վերջինի մասին սկսել են անթաքույց խոսել, եւ պատերազմի մասին Լեւոն Տեր-Պետրոսյանի բացած Օվերտոնի օդանցքը դառնում է ընդարձակ դարպաս։
Ըստ ամենայնի, իշխանություն պահելու տուն-տունիկը «կռիվ-կռիվ» դարձնելու խաղում Նիկոլ Փաշինյանը մինչեւ վերջ է գնալու, բայց, այնուամենայնիվ, երկու հարց օդում կախված է մնում․
– Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից տրված օգնությունն ակամա՞ էր, սրտաբո՞ւխ էր, թե՞ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով էր։ Այնուամենայնիվ, պատերազմի պատասխանատուն Նիկոլն է լինելու, անկախ նրանից, թե ով առաջինն առաջարկեց կրակել։
– Արդյո՞ք իշխանությունը պահելու մոլուցքի մեջ Նիկոլ Փաշինյանն իր մյուս «կիրթ ընկերոջից» եւս օգնություն կխնդրի պատերազմի տեսքով»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ