02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 723 նոր դեպք և 11 մահ

Հայաստանում հունիսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 723 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 16004-ի:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 264 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Հունիսի 13-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 91 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 11 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 355-ի։

Մեկ օրում առողջացածների թիվը 442 է, ընդհանուր առողջացածներինը՝ 6081, փաստացի բուժվողներինը՝ 9568: Մեկ օրում թեստավորվել է 2444 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 80 130 քաղաքացի: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ