17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Միջին վիճակագրական «հպարտ քաղաքացուն» այսօր Փաշինյանը հռչակեց սրիկա

Քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Եվ այդ մեկ մեղավորը դո՛ւ ես

Եթե նախկինում իշխանությունները սեփական ձախողումները փորձում էին արդարացնել իրենց նախորդներից ստացած ծանր ժառանգությամբ, ապա Նիկոլ Փաշինյանն այժմ նոր խաղի կանոն է մտցնում։ Հեղափոխակա՛ն խաղի կանոն։

Նա համաճարակային պատերազմում իր գլխավորությամբ կրած խայտառակ պարտությունն արդարացնում է «Վատ ժողովուրդ եմ ժառանգություն ստացել» ձևակերպմամբ։

«Կորոնավիրուսի հաղթարշավի թիվ մեկ և միակ մեղավորն անպատասխանատու ժողովուրդն է»։ Սա՛ է Փաշինյանի քարոզչական գիծը։

«Էս ինչ կեղտոտ ժողովուրդ ա»։ Սա՛ էր նրա այսօրվա հերթական անպտուղ «լայվի» գլխավոր մեսիջը։

Այդ մեսիջով նա անուղղակիորեն կորոնավիրուսային բաժանումներ է ստեղծում՝ նախորդ բաժանումներին զուգահեռ։

Սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների կողքին հայտնվում են դիմակ կրողներն ու չկրողները։ Ինքը ներազգային բախումներ է հրահրում՝ «Դու հիվանդանում կամ մահանում ես, որովհետև քո հարևանն է մեղավոր, իշխանությունն ի՞նչ կարող է անել» ծրագրի շրջանակներում։

Լրագրողական ու քաղաքական կարիերան բամբասանքների միջոցով իրականացրած, այդ բամբասանքների տարածման միջոցով սեփական նյութական բարեկեցությունն ապահոված Նիկոլ Փաշինյանն այսօր բողոքում էր, որ ժողովուրդը ծանոթի ծանոթի ասածին է հավատում ու դիմակ չի կրում։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ։

Տեսնես ո՞վ էր այն պոպուլիստը, ով փողոցային բամբասանքները բերում էր քաղաքական դաշտ, մամուլ և դրա միջոցով ի վերջո եկավ իշխանության։

Միջին վիճակագրական «հպարտ քաղաքացուն» այսօր Փաշինյանը հռչակեց սրիկա, որը չի ենթարկվում փչացած պատեֆոնից հնչած կոչերին ու պատճառ դառնում հարևանի մահվան։

Փաշինյանը տապալել է հակահամաճարակային քաղաքականությունը, բայց ուզում է մահերի ու վարակվածների մեծ քանակի պատասխանատվության տակից դուրս գալ քաղաքացիական բախումներ հրահրելով։ Իր քարոզի գլխավոր իմաստն այն է, որ իշխանությունը լավն է, բայց ժողովուրդն է անորակ։

Ինքն ասում է, ես ավտոմեքենայի պատուհանից նայում էի ու մտածում, որ հակահամաճարակային կարգը չպաշտպանող մարդիկ քայլում են դեպի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներ։

Իսկ նույն Փաշինյանը, երբ կորոնավիրուսի տարածման պայմաններում մարդկանց վարչական ռեսուրսով բերում էր հրապարակներ, որպեսզի իր «այո»–ն քարոզի, չէ՞ր մտածում, որ նրանց ուղարկում է հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներ։ Թե՞ այդ ժամանակ «ժողովուրդը» լավն էր ու սիրելի, քանզի հավաքվել էր իր ատելության քարոզը լսելու։

Մի խոսքով, դեմքի սրտաճմլիկ արտահայտությամբ ու մուննաթային տոնով «վատ ժողովրդի» մասին խոսելը նրան չի ազատում պատասխանատվությունից։

Կորոնավիրուսային հաղթարշավի համար կա մեկ մեղավոր, և այդ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ