06 Հուլիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախի հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին

ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Արցախի արտգործնախարարությունից։ Հայտարարության մեջ ասված է․ «Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ Արցախի քաղաքացիների կյանքի և խաղաղ զարգացման իրավունքների ապահովման համար։ Ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ գործող մեխանիզմն է»: […]

Մայրաքաղաքում կամ ցանկացած վայրում հանդիպելու դեպքում հանկարծ ձեռք չտալ

Հարգելի հայրենակիցներ Լուսանկարում կոմուլյատիվ բեկորային, կամ ինչպես ընդունված է ասել ` կասետային չպայթած ռումբեր են: Մայրաքաղաքում կամ ցանկացած վայրում հանդիպելու դեպքում հանկարծ ձեռք չտալ: Վերջին օրերին հակառակորդը կիրառել է նշված զենքից,ինչը երկարաժամկետ վտանգ է ներկայացնելու քաղաքացիական բնակչության համար։ Խնդրում ենք հնարավորինս եղե՛ք ուշադիր։ ☎️911, 101,112։ ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Արսեն Սերյոժայի Մարգարյանը խոցել է հակառակորդի երկու ՍՈՒ-25 ինքնաթիռ

Հերոսական դրվագներ ռազմաճակատից   Հոկտեմբերի 1-ին պաշտպանական մարտերի ընթացքում զորամասի հրաձիգ-զենիթահար, շարքային Արսեն Սերյոժայի Մարգարյանը, դրսևորելով սառնասրտություն ու մասնագիտական վարպետություն «ԻԳԼԱ» համակարգով հետևել է պաշտպանության շրջանում ռմբակոծություն իրականացնող ինքնաթիռների թռիչքները, ճիշտ հաշվարկել և նպատակային կրակոցով խոցել է հակառակորդի երկու ՍՈՒ-25 ինքնաթիռ: Պատմում է Արծրուն Հովհաննիսյանը: 

Հիքմեթ Հաջիեւի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան լրագրողներին հասցեագրված անուղղակի սպառնալիք. հայտարարություն

Մի խումբ լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում են պատերազմական պայմաններում լրագրողների աշխատանքին: Հայտարարությունում ասվում է. «Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում ահագնացել են պատերազմական գործողությունները։ Դրա հետ կապված ծայրահեղ բարդացել է հակամարտությունը լուսաբանող հայ եւ օտարերկրյա լրագրողների աշխատանքը։ Ինտենսիվ հրթիռակոծության ենթարկելով խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Ադրբեջանը կոպտորեն խախտում է Ժնեւյան կոնվենցիայով նախատեսված […]

Ես կխելագարվեի այս աշխարհի անարդարությունից, եթե չգիտենայի, որ վերջին խոսքը պատկանում է Աստծուն

Տեր, Քո աստվածային ամուր սիրով պահիր ու պաշտպանիր մեր քաջարի մարտիկներին թշնամու որոգայթներից։ Ամեն։   Ես կխելագարվեի այս աշխարհի անարդարությունից, եթե չգիտենայի, որ վերջին խոսքը պատկանում է Աստծուն:   Տեր Դավիթ Շախկյանի հանրագրից

«Դեռ հարց է՝ Հայաստանի հատվածի՞ց է, Արցախի՞ց, թե՞ ընդհանրապես այլ պատերազմի մասին է տեսանյութը». Արծրուն Հովհաննիսյան

Քիչ առաջ ապատեղեկատվություն տարածվեց ադրբեջանական կողմից, որ իբր ՀՀ որոշ շրջաններից հրթիռակոծվում են ադրբեջանական նշանակետերը, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց՝ դա ապատեղեկատվություն է: «Այն տեսանյութը, որը փորձել են ներկայացնել որպես ապացույց, որևէ բան չի հաստատում, թե որտեղից են կիրառվում հրթիռային հարձակումները: Դեռ հարց է՝ դա Հայաստանի՞ հատվածից է, Արցախի՞ց, թե՞ ընդհանրապես այլ […]

Շնորհակալություն Արցախ, Շնորհակալություն Ստեփանակերտ…Շնորհակալություն, որ կաք… ու շնորհակալություն Տիրոջը, որ պահապան է Ձեզ…

Քաղաքագետ Կարեն Բեքարյանը Արցախից գրառում է արել ֆեյսբուքյան հանրագրում, նշելով.  «Այսօր ստացվեց երկար քայլել Ստեփանակերտի փողոցներով, շփվել տարբեր մարդկանց հետ, հերթական անգամ զգալ նրանց ջերմությունը և տեսնել բազմաթիվ ժպտացող դեմքեր` վազվզող երեխայից մինչև 80-ին մոտ շատ առույգ ու բարի տատիկ… Շնորհակալություն Արցախ, Շնորհակալություն Ստեփանակերտ… Շնորհակալություն Ձեզ` տոկունության, լավատեսության, անսահման դրական լիցքերի և հույզերի համար… Շնորհակալություն, […]

Որտե՞ղ է Հայկ Մարությանը՝ սահմանին չէ, քաղաքն էլ անտերության մեջ է՝ այսինքն քաղաքում էլ չէ, բա հետո՞ /ֆոտո/

Շուշիի երկնքում ԱԹՍ խփելուց հետո լուսաբացը խաղաղ էր ու մաքրողները ավլում էին Շուշու փողոցներն ու պատմում, թե ո՞նց են կացարանում անցկացրել գիշերը՝ որդիներն էլ առաջնագծում… Երեկ օղակաձև զբոսայգում զբոսնելիս արցախցի երեխաների հարցին, թե ինչի՞ է էսքան կեղտոտ ու աղբով լիքը այգին պատասխան, չունեի։ Հարցն ուղղում եմ Ձեզ բոլորիդ. որտե՞ղ է Հայկ Մարությանը՝ սահմանին չէ, քաղաքն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված