Պատերազմ․ օր 8/տեսանյութ/
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է․ «Սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերն Արցախի ու Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի եւ խաղաղ բնակչության նկատմամբ իրականացնում են թիրախային հարձակումներ: Ակնհայտ է, որ առանց տարբերակման (indiscriminate) հարձակումների մտադրությունն է խաղաղ բնակավայրերին պատճառել հնարավորին մեծ վնաս, այդ թվում՝ սպանություններ ու ավերածություններ: Այդ մասին վկայում […]
«Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ եւ օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիան ուղեկցվում է ողջամտության սահմաններն անցնող ապատեղեկատվության եւ կեղծիքների արշավով: Անկարող լինելով ռազմաճակատում հասնելու որեւէ հաջողության՝ ադրբեջանական կողմը մի կողմից խոսում է երեւակայական հաջողությունների մասին, իսկ մյուս կողմից կեղծ լուրեր տարածում առ այն, իբրեւ թե Հայաստանն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ հարվածներ է հասցնում: Այս […]
Արցախում հակառակորդի հրետակոծությունների հետևանքով մինչ այսօր սպանվել է 18 խաղաղ բնակիչ։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը միջանկյալ զեկույց է հրապարակել։ Ըստ այդմ` մահվան դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ, Մարտունի, Հադրութ, Մարտակերտ քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում և Մեծ շեն համայնքին հարակից վայրում։ Մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր առմամբ շուրջ 80 մարդ, որից 60–ը ստացել են լուրջ […]
Հակառակորդը, ջախջախվելով ու մարտադաշտում թողնելով սպանված գնդապետի դի, հետ է շպրտվել: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ պաշտպանության բանակը։ «Օրվա ընթացքում հյուսիսային եւ հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է լայնածավալ հարձակողական գործողություններ: Մասնավորապես՝ հակառակորդի զրահատանկային ստորաբաժանումներն ու հետեւակը Մադաղիսի ուղղությամբ ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք հայկական հրետանային ու հակատանկային դիպուկ հարվածների արդյունքում կասեցվել են: Հակառակորդը կրել […]
Ստեղծված իրավիճակը լեգիտիմ իրավունք է վերապահում մեզ հետագա գործողությունները տեղափոխելու Ադրբեջանի ողջ տարածք՝ ահաբեկչական խմբավորումներից այն մաքրելու համար: Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Արցախն այս օրերին, առանց չափազանցության, ներքաշվել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի մեջ: Այս պնդումը անելու համար կան լուրջ հիմնավորումներ, որոնք ամենեւին չեն […]
Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Մեխակավանը (Ջաբրայիլը), բացարձակ սուտ է և իրականության հետ որևէ աղերս չունի: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ հավելելով, որ պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է իրավիճակին՝ ձախողելով թշնամու բոլոր հարձակողական գործողությունները: Հիշեցնենք, քիչ առաջ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը եւս հերքեց լուրը՝ նշելով, որ քիչ անց կներկայացնեն «փախուստ […]
Զինուժ մեդիան նոր տեսանյութ է` ներկայացրել, որում ԱՀ ՊԲ ուժերը ոչնչացնում են Մատաղիսի ձոր մտնել փորձող ադրբեջանական ուժերի մեծ ստորաբաժանմանը, որի մնացուկները դիմում են խուճապահար փախուստի։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, […]
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմի ժամանակ կարիք չկա զինվորական ղեկավարությանը հրապարակային խորհուրդներով ծանրաբեռնել թե ինչ գործողություն է պետք իրականացնել։ Մեր հրամանատարներն ու զինվորներն առանց մեր եւ ձեր «արժեքավոր» խորհուրդների ավելի լավ գիտեն իրենց անելիքը։ Առաջնագծում, թիկունքում թե սոցիալական ցանցերում պարտավոր ենք լինել զուսպ եւ կարգապահ»:
Հայկական դիվանագիտությունը զուգահեռաբար պետք է սկսի ջանքեր գործադրել Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնամասշտաբ պատերազմը հետաքննելու՝ միջազգային կառույների, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի հետաքննչական մեխանիզմների գործադրման համար։ Այս մասին գրառում է կատարել Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա մասնավորապես գրել է. «2008 թվականի ռուս-վրացական պատերազմի կապակցությամբ այսպիսի քայլ ձեռնարկվել է ԵԽԽՎ-ի կողմից՝ անդամ պետությունների ստանձնած պարտավորությունների հանձնաժողովի (մոնիթորինգային […]
























