17 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Մոսկովյան օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Մոսկվա, որտեղ կայանալու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները: «Ըստ ՌԴ նախագահի կոչի՝ օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:  

Լեւոն Երանոսյանն անհետացել է․ 168.am

Այսօր լուր տարածվեց, որ Արցախ գնալու ճանապարհին ձերբակալվել է Լևոն Երանոսյանը՝ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատարը: «Հրապարակի» աղբյուրը նշել էր, որ Երանոսյանը ձերբակալվել է «դավաճանների» դեմ գործի շրջանակներում»: 168.am-ի հետ զրույցում Լևոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանն, ի պատասխան մեր հարցերին, թե որտե՞ղ, ի՞նչ հանգամանքներում և ի՞նչ գործի շրջանակներում է ձերբակալվել Ոստիկանության ներքին գործերի նախկին հրամանատարը, […]

Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները ցինիզմի բարձրագույն դրսևորում են․ ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններն այն մասին, թե ռազմական գործողությունների վերսկսումը չի նշանակում բանակցային գործընթացից հրաժարում, և որ պաշտոնական Բաքուն շարունակում է Արցախի բնակիչներին համարել իր քաղաքացիները, ցինիզմի բարձրագույն դրսևորում են: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն: «Նման պնդումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ապրում է իր մտացածին՝ իրականությունից կտրված աշխարհում: Առանց գիտակցելու […]

Տիգրան Համասյանն ընկերների հետ Արցախի համար դրամահավաք է կազմակերպել

Աշխարհահռչակ ջազային դաշնակահար Տիգրան Համասյանն Instagram-ի իր էջում հայտնել է ընկերների հետ Արցախի համար դրամահավաք կազմակերպելու մասին։ «Խնդրում ենք մտածել նվիրատվության մասին՝ օգնելու այդ պատերազմից տուժած ընտանիքներին։ Մայրաքաղաք Ստեփանակերտն այժմ գրեթե լիովին ավերված է, և անօթևան մնացած ընտանիքները մեր օգնության կարիքն ունեն»,-գրել է Համասյանը։ Նշենք, որ Արցախի համար դրամահավաք է անում նաև Հայաստանի համահայկական հիմնադրամը: Այս պահին […]

ՀՀ ԱԳ նախարարը մեկնում է Մոսկվա

Մոսկվայում կայանալու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները: ՀՀ ԱԳ նախարարը մեկնում է Մոսկվա, որտեղ կայանալու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները: Ըստ ՌԴ նախագահի կոչի՝ օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են:

ՄԽ համանախագահները շտապում են Մոսկվա

Երեկ Ժնեւում անցկացված բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման շուրջ կշարունակվեն ուրբաթ օրը Մոսկվայում, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները: «Բանակցությունները կշարունակվեն այսօր Ադրբեջանի արտգործնախարարի հետ, սակայն` Մոսկվայում [ոչ թե Ժնեւում]»,- ասել է գործակալության աղբյուրը: «Մինսկի խմբի համանախագահները թռնում են Մոսկվա»,- ասել է նա»:  

Դժվար էր պատկերացնել, որ հայրենական պատերազմի պայմաններում, կարող է այնպիսի ստահակ գտնվել, ում մտքով կանցնի ինչ-որ դավադրության առնչության մեջ մեղադրել ԼՂՀ և ՀՀ նախկին Նախագահին․ Վիկտոր Սողոմոնյան․ Yerevan.Today

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող 1in.am կայքի դեմ հաղորդում են ներկայացնում գլխավոր դատախազություն և դարձյալ՝ զրպարտության համար։ ԱԺ պատգամավորին պատկանող կայքը փորձել է արատավորել երկրորդ նախագահին՝ հրապարակելով սուտ տեղեկություն և փորձելով մեծ հնչեղություն տալ, այն էլ՝ ռազմական դրության ժամանակ։ Մեկնաբանություն ստանալու համար Yerevan.Today-ը դիմեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ […]

Արցախի ՊՆ–ն հրապարակել է նահատակված 26 զինծառայողների անունները

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները 1. Գևորգյան Ռոման Նաիրիի, ծնվ. 2000թ. 2. Մեսրոպյան Մոնթե Հովիկի, ծնվ. 2001թ. 3. Մուրադյան Սուրեն Սարգսի, ծնվ. 2000թ. 4. Խաչատրյան Գեղամ Կարենի, ծնվ. 2001թ. 5. Եղոյան Արտյոմ Արշակի, ծնվ. 1997թ. 6. Յուրդինյան Լևոն Հայկի, ծնվ. 2001թ. 7. Մովսիսյան Սենիկ Արայի, ծնվ. 2001թ. 8. Բադալյան Սամվել Վահագնի, ծնվ. 2000թ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի