22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Չինաստանի հրթիռը պայթել է Լուսնի խորքերում /Տեսանյութ/

Չինաստանը հետաքննություն է սկսել Լուսնի խորքերից նմուշներ հավաքելու համար, որն առաջինն է համարվում աշխարհում: Chang’e-6 զոնդը կրող հրթիռը պայթել է Վենչանգ տիեզերական արձակման կենտրոնից տեղական ժամանակով մոտավորապես 17:27-ին: 53-օրյա առաքելությունը նպատակ ունի մոտ երկու կիլոգրամ լուսնային նմուշներ բերել Երկիր՝ վերլուծության համար: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Ծովակալ Ավինյանի նվաճած ծովից ծով Երևանը /Տեսանյութ/

Օգտատերերը շարունակում եՌոբերտ Հայրապետյանի էջիցն կադրեր եւ լուսանկարներ հրապարակել անձրեւային Երեւանից: Ռոբերտ Հայրապետյանը իր կադրերը վերնագրել է «Ծովակալ Ավինյանի նվաճած ծովից ծով Երևանը կամ Անբան Հուռին և ջրատարները»:

Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը կիսվել է իր պաշտպանյալի մասին տպավորություններով: Աթանեսյանն ընդգծել է` «Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար»: «Արմենը շատ հետաքրքիր մարդ է: Շատ ինտելեկտուալ և ինքնաքննադատ: Արմենը նաև շատ հավատարիմ մարդ է: Ունի իր սկզբունքները, իսկ նման տեսակի հայերը միշտ […]

Դատախազությունը սրբազան կառույց է, իսկ դատախազները՝ տարբեր աստիճանի սրբեր

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը, անդրադարձել է գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանի՝ ԱԺ-ում հնչեցրած հայտարարություններին։ Նա մասնավորապես գրում է․ «ՀՀ գլխավոր դատախազի զեկույցից և վերջին օրերի ելույթներից հետո հանգեցի հետևյալին․ Դատախազությունը սրբազան կառույց է, իսկ դատախազները՝ տարբեր աստիճանի սրբեր։ 2. Քննիչները հրեշտակներ են, կամ կիսահրեշտակներ։ 2.1 (Դատախազության և քննչական կոմիտեի մամլո խոսնակները երկնային արքայության փողհարներն են)։ […]

«Մի բարձի աշխատանք» պետական համակարգում. Ժողովուրդ

Գործավարից մինչև նախարար գրեթե բոլոր ՔՊ-ականները «գերդաստաններով» պետական համակարգում են։ «Ժողովուրդ» օրաթերթը «Ապագա կա՛» լոզունգի «ապացույցին» ականատես է եղել` ուսումնասիրելով պետական ինստիտուտները: «Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, և նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը: Այս ընտանիքում էլ, Հովիկ Աղազարյանի և իր կնոջ օրինակով, ամուսինները միասին մի հարկի տակ են աշխատում։ Ըստ էության, 2018 թվականի […]

Հարկատուների հաշվին ֆինանսավարվող Հանրայինը հարկ չի համարում

Ադրբեջանի և Հայաստանի՝ Տավուշի մարզի որոշ հատվածներում սահմանազատում իրականացնելու որոշումից հետո մեկնարկած բողոքի ցույցերը Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը (Հ1) լուսաբանում է հատվածական՝ ամբողջական չներկայացնելով բողոք բարձրացրած մարդկանց պահանջներն ու «ձայն չտալով» Տավուշի բնակիչներին։ #CivilNetCheck-ն ուսումնասիրել է Հանրային հեռուսաընկերության «Լուրեր»-ի՝ ապրիլի 19-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գլխավոր թողարկումները, որոնք հեռարձակվում են ամենադիտվող ժամին (փրայմ-թայմ)՝ 21:00-ին։ Ըստ այդմ, […]

Ով ում դեմ է դուրս եկել. Փաստ

Օրերս, ինչպես հայտնի է, միջադեպ էր տեղի ունեցել քաղաքացի Արթուր Սուքոյանի և որպես լրագրող հանդես եկող Դավիթ Լևոնյանի միջև: Ըստ պաշտոնական վարկածի, Սուքոյանը հարվածել է նշված անձնավորությանը: Միջադեպը տեղի է ունեցել ԱԺ տարածքում: Հարկավ, ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու այս միջադեպի վերաբերյալ նախորդ անդրադարձում, բռնության դրսևորումն անընդունելի է: Այստեղ քննարկելու բան չկա: Քննարկելու բան […]

Դեսպանատները աչք են փակում: Բիզնես շղթա շենգեն վիզաների գործընթացում. Փաստ

Շենգեն վիզա ստանալու գործընթացը Հայաստանում միշտ էլ խնդրահարույց է եղել: Սակայն հատկապես վերջին շրջանում գնալով ավելի շատ են դժգոհությունները: Մարդիկ նշում են, որ այն դարձել է յուրատեսակ բիզնես, որի վրա եվրոպական երկրների դեսպանատները աչք են փակում: Սա՝ առնվազն: Ի դեպ, այս մասին նաև սոցցանցային ոչ քիչ գրառումներ կան: Մեզ հասած դժգոհությունների համաձայն, հաճախ լուրջ խնդիր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված