28 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Գերիների վերադարձի և անհայտ կորածների հարցով Արցախում ձևավորվել է հատուկ շտաբ

Նոյեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Այս մասին հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել խաղաղապահ զորախմբի արագ ծավալման և Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման ու պահպանման ուղղությամբ իրականացված մեծածավալ աշխատանքների համար։ Հանդիպման […]

Պարփակված պարգեւավճար ծծելու գաղափարով

Իսկ մինչ մենք հայերով հայրենիք կորցնելու դարդին ենք, քայլասերվածների հիմնական մղումները զարմանալիորեն պարփակված են պարգեւավճար ծծելու գաղափարով: Տիգրան Ավինյանը նոյեմբերի 25-ին ստորագրել է բացառիկ ցինիկ որոշում, գրում է Իրավունքը։    «Հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարած բարեխիղճ աշխատանքի համար դրամական պարգեւատրմամբ խրախուսել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի աշխատողներին` Հայաստանի Հանրապետության 2020 թվականի  պետական  բյուջեով  նախատեսված վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի «Աշխատողների  աշխատավարձեր  եւ հավելավճարներ»  հոդվածի միջոցների հաշվին` համաձայն հավելվածի»: Գետինը մտնեք… զարմացած է Հովհաննես Գալաջյանը։ 

Փատորեն Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, Բելլա Քոչարյանը, լուսահոգի Ռիտա Սարգսյանը այնքան չէին սիրում հայրենիքն ու ժողովրդին , որ պատերազմների ժամանակ մի անգամ բունկեր չգնացին

Փատորեն Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, Բելլա Քոչարյանը, լուսահոգի Ռիտա Սարգսյանը այնքան չէին սիրում հայրենիքն ու ժողովրդին , որ պատերազմների ժամանակ մի անգամ բունկեր չգնացին, որ «բարոյահոգեբանական աջակցություն» ցուցաբերեն հրամանատարական կազմերին, իսկ Աննա Հակոբյանը գնաց:   Արդյունքներն էլ ցնցող են . երեքի դեպքում հաղթել ենք, վերջինիս պարագայում կապիտուլյացիայի ենթարկվել: Դե հիմա որոշեք, ո՞վ որքան էր սիրում ժողովրդին , […]

Քանի որ այսօր ՀՀ-ում իշխանություն գոյություն չունի , կոչ ենք անում մեր կոլեգաներին՝ արվեստագետներին, գիտնականներին, սպորտսմեններին և ուղղակի ոչ անտարբեր մարդկանց շաբաթ օրը, նոյեմբերի 28 ին, ժամը 14.00 ին հավաքվել Շառկ Ազնավուրի հրապարակում

Քանի որ այսօր ՀՀ-ում իշխանություն գոյություն չունի , կոչ ենք անում մեր կոլեգաներին՝ արվեստագետներին, գիտնականներին, սպորտսմեններին և ուղղակի ոչ անտարբեր մարդկանց շաբաթ օրը, նոյեմբերի 28 ին, ժամը 14.00 ին առանց քաղաքական գործիչների որպես բողոքի ակցիա հավաքվենք Շարլ Ազնավուր (կինո Մոսկվա) հրապարակում։ Քանի որ Հայաստանը չունի իշխանիւթյուն Մենք ենք պահանջում բոլոր միջազգային կառուցներից՝ 1. Ստիպել ադրբեջանական […]

Տավուշի 7 գյուղ նույնպես կհանձնվեն Ադրբեջանին. ադրբեջանցի հայտնի լրագրող

Ադրբեջանցի հայտնի լրագրող Իբրահիմ Նեբիօղլուն, ով երկրի Ժուռնալիստների միության անդամ է և երկար տարիներ դիվանագիտական–ներկայացուցչական գործունեություն է ծավալել Թուրքիայում, գրում է, որ նոյեմբերի 10-ին կնքված հայտարարության համաձայն Ադրբեջանին պետք է հանձնվի նաև «Ղազախի շրջանի 7 գյուղ» (Տավուշի սահմանային գյուղեր), փոխանցում է Yerkir.am-ը։  Ըստ նրա՝ եռակողմ հայտարարության երկրորդ կետով նախատեսվում է, որ Ադրբեջանին պետք է հանձնվի նաև […]

Ատում եմ հպարտությունը: Հպարտությունը մեծագույն մեղքն է ու ապստամբություն Աստծո առաջ

Ես հպարտ քաղաքացի չեմ: Ատում եմ հպարտությունը: Հպարտությունը մեծագույն մեղքն է ու ապստամբություն Աստծո առաջ: Ես ձգտում եմ լինել քաջ, ազնիվ, առաքինի, ճշմարտախոս, արդար, խոհեմ, զուսպ, խոնարհ, կարեկցող, ողորմած ու սիրալիր: Եթե 2 տարի առաջ սա ասեինք, հավանաբար այսօր այս վիճակին չէինք լինի: Ես զղջում եմ, որ ավելի շուտ չեմ բարձրաձայնել այս մասին: – Եթե […]

Ո՞նց հասանք այս օրվան, երբ մի հայկական պետություն փաստացի կորցրեցինք, իսկ մյուսը՝ չեղածի հաշիվ է. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Այս նկարին նայելիս՝ չհուզվել չի ստացվում։   Խառը էմոցիաների կծիկ է մոտս։   Անչափ ուրախ եմ, որ Ստեփանակերտում բնականոն կյանքն ինչ-որ ձեւ վերականգնվում է։ Երջանկություն է ինձ համար տեսնել նորից դպրոց գնալու հնարավորություն ստացած արցախցի երեխաներին։ Շնորհակալ եմ մեր ռազմավարական գործընկեր ու դաշնակից Ռուսաստանին արցախցիներին […]

Հավաքների ազատության արգելքը վերացված է

Հավաքների ազատության արգելքը վերացված է: ՀՀ վարչական դատարանը բավարարել է Արթուր Ղազինյանի, Արծվիկ Մինասյանի և Վահե Գրիգորյանի ներկայացրած հայցով միջանկյալ միջոց կիրառելու դիմումը:  Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը: «Այսօր ՀՀ վարչական դատարանը, իր Թիվ ՎԴ/9623/05/20 վարչական գործով ընդունած որոշմամբ, բավարարել է իմ, Արծվիկ Մինասյանի և Վահե Գրիգորյանի կողմից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի