28 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Դժգույն ու դժբախտ տպավորություն չթողնեք հանկարծ. Աշոտյան

ՀՀԿ փոխնապագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սոբյանինին ասեք Մոսկվայի լույսերը մաքսիմալ վառի, գունավոր փուչիկներով լցնի փողոցները ու rave-party ջահելությանը նկուղներից հանի ու շարի Կարմիր հրապարակում։ Դժգույն ու դժբախտ տպավորություն չթողնեք հանկարծ .. Թե չէ մարդ ես…կարող է ձեզ էլ էժանով տան գնաք… #հողատու»:

Բարեկամին, թշնամուն, բոլորին պահանջներ ունենք. Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չգիտեմ ինչու՞ և ինչպե՞ս մոռացանք մեր գոյատևման հենքերը։ Մեր պատմությունը անառարկելի ի ցույց է դնում մեր հաղթանակի ու գոյատևման աղբյուրները։ Զարմանում եմ, ինչու՞ չենք հետևում դրանց։ Սեփական սխալներով սովորելն իհարկե հարուստ փորձի մասին է խոսում։ Բայց մեր հազարամյա պատմությունը մեր սխալների ու դրանց պատճառների այնքան հարուստ փորձառություն է […]

Պարտվեցինք, որովհետև կառուցված երկրի նորօրյա տեր «պողոսները» Հայրենիքը շփոթեցին մարդաբնակ հողակտորի հետ և այն միասնական ու շեն պահելու փոխարեն նախընտրեցին մասնատել. Սենոր Հասրաթյան

ՊԲ մամուլի նախկին քարտուղար Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ինչո՞ւ պարտվեցինք, դեռ երկար ժամանակ ենք այս հարցն ինքներս մեզ տալու և ամեն մեկը փորձելու է իր պատասխանով յուրովի արդարացնել այն, ինչը պետք է անեինք, բայց չենք արել: Իմ խորին համոզմամբ մենք չենք արել ամենապարզագույնը՝ չենք հարգել ինքներս մեզ ու այն ամենը, ինչին այս […]

Մեր ցավը պետք է միս ու արյուն ունենա. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԻՆՉՊԻՍԻ՞Ն ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԵՐ ՑԱՎԸ Նոյեմբերի 9-ի ազգային աղետից հետո աշխարհի վրա չկա երեւի իրեն հայ համարող բանական մարդ, որ չի հոգում զգում աննկարագրելի տառապանքներ պատճառող ցավ։ Ցավ ամեն զոհված, անհետ կորած կամ գերեվարված բալի համար։ Ցավ Արցախի անդամահատման համար։ Ցավ Հայրենիք կորցնելու համար։ Ցավ […]

«Այսօր դու «լիզել ես թուրքի կոշիկները» ու խնդրում ես, որ Մոսկվայում թույլ տան իրենց «կոշիկները լիզես»»․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում  գրել է. «Պարտված հողատու, ժամանակին հայրենիք ազատագրողներին ասում էիր՝«եվրոպաներում ու մոսկվաներում վիզը ծուռ կոշիկ լիզողներ»։ Այսօր դու «լիզել ես թուրքի կոշիկները» ու խնդրում ես,որ Մոսկվայում թույլ տան իրենց «կոշիկները լիզես»։ Հիմա ո՞վ է վիզը ծուռ քաղաքականություն վարել. մե՞նք, թե՞ դու, այ աննախադեպ ավիրող: Ու՞ր է կորել «դուխդ» […]

Կասկած չունեմ, որ նոյեմբերի 30-ին ադրբեջանական զինուժը մտնելու է նաև Բերձոր․ Աշոտ Մելքոնյան

Կասկած չունեմ, որ Սոթքի հանքի մի մեծ հատվածը բռնազավթելուց հետո նոյեմբերի 30-ի կեսգիշերին ադրբեջանական զինուժը մտնելու է նաև Բերձոր բնակավայր՝ պատճառաբանելով, թե ըստ փաստաթղթի Լաչինը վերադարձվում է իրենց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: «Արդեն երրորդ շաբաթն է լրատվամիջոցներով հարց եմ բարձրացրել, դիմել եմ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, որպեսզի պարզեմ, թե […]

Ազգային կոլլապսից միակ ելքը ձեր չքվելն է. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալլո, տանը մարդ կա՞։ Ներքին կյանքում դոմինոյի էֆեկտ ստացած ձախողումներին զուգահեռ արտաքին ճակատում շարունակվում են ֆիասկոները։ Օրինակ, Կանադայի արտգործնախարարը, ով մասնակցել է ադրբեջանական համայնքի միջոցառմանը իւ պաշտոնապես հայտնել այդ մասին, ձեզ ընդհանրապես հետաքրքրո՞ւմ է։ Նման ձախողված դիվանագիտության օրինակներ կարող եմ այլեւս բերել բազմաքիվ երկրներից։ Նոյեմբերի 9-ին […]

Ինչպես են Դավիթ Տոնոյանն ու Պատրոն Դավոն բանակից 30 միլիոն ԱՄՆ դոլար գողացել. Բացառիկ մանրամասներ. Mediaport

2016թ.-ի սկզբին Ռուսաստանի Դաշնությունը Իրաքին է մատակարարել ավելի քան 20 Պանցիր-Ս զենիթահրթիռային հրանոթային համալիրների (ԶՀՀՀ)։ Ըստ Mediaport տելեգրամ ալիքի, երկու պետությունների միջև նախապես պայմանավորվածություն կար Իրաքի կողմից 30 Պանցիր-Ս գնելու մասին։ Սակայն իրաքյան կողմը գնել է միայն 26 ԶՀՀՀ, իսկ մնացած 4-ը, որ մնացել էին ՌԴ տարածքում, 2018թ-ի վերջում առաջարկվել են Հայաստանին՝ հատը 8.5 միլիոն […]

Հանդիպում ենք այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում ժամը 14։00-ին․ Կարին Տոնոյան

Շառլ Ազնավուրի հրապարակում այսօր ժամը 14-ին տեղի է ունենալու մտավորականության հավաք։ Արցախի զոհված հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը հավաքի մասին ֆեյսբուքյան իր էջում երեկ ուշ երեկոյան գրել է. «Հարգելի՛ երիտասարդ հայ ասպետներ, ծնողներ, հայ մարդիկ, որոնց համար թանկ է մեր գերեվարված ու զոհված յուրաքանչյուր զինվորը……. Վաղը մի քանի մտավորականների (անկախ նրանց նկատմամբ որևէ վերաբերմունքից) կոչով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի