«ԶՈՒ հրամանատարությունը պետք է մեկնաբանի, թե ինչ բարոյահոգեբանական խնդիրներ է ունեցել ՊԲ հրամանատարությունը, որն, ըստ Նիկոլի, փորձել է կարգավորել Աննա Հակոբյանը ՊԲ հրամանատարական կետում»
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բանակի հրամանատարությունը պետք է պարզաբանի, թե ինչ ապօրինի միջամտություն է թույլ տվել գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը Ջեբրայիլի ուղղությամբ՝ ինչպես Փաշինյանն է պնդում։ Զինված ուժերի հրամանատարությունը նաև պետք է մեկնաբանի՝ հասկանանք, թե ինչ բարոյահոգեբանական խնդիրներ է ունեցել ՊԲ հրամանատարությունը, որն, ըստ Նիկոլի, փորձել է կարգավորել Աննա Հակոբյանը ՊԲ հրամանատարական կետում։ […]





































