07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Թշնամին Սմերչ է օգտագործել Արցախի ուղղությամբ /տեսանյութ/

Ադրբեջանը Սմերչ է օգտագործել Արցախի ուղղությամբ: Այս մասին գրել է Հայաստանի Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նաեւ տեսանյութ է տեղադրել, որտեղ երեւում է հողի մեջ խրված Սմերչի հրթիռի պոչամասը:  

Այս պահին Ադրբեջանի զինուժի կորուստները

ՊԲ համապատասխան ծառայությունների հավաստի տվյալների համաձայն՝ այս պահին Ադրբեջանի զինուժի կորուստները կազմում են՝ – 4 ուղղաթիռ, – 27 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ հարվածային, – 33 տանկ և հետևակի մարտական մեքենա, – 2 ինժեներական զրահատեխնիկա:

Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են օգնել Արցախի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել

2020 թվականի սեպտեմբերի 27-ին վաղ առավոտյան հերթական արկածախնդրության է դիմել Ադրբեջանը` հարձակվելով Արցախի և նրա խաղաղ բնակչության վրա։ Պահն է հերթական անգամ ազգովի համախմբվելու և արժանի հակահարված հասցնելու թշնամուն: Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են օգնել Արցախի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին` Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ Հասցե` Հայաստան, Երևան Չարենցի փողոց […]

Տեսնենք՝ կարո՞ղ ենք դադարեցնել ․ Դոնալդ Թրամփը հետեւում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակին

ԱՄՆ-ը ուշադիր հետեւում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին եւ կտեսնի՝ արդյոք կարող է դադարեցնել բռնությունները, երկուշաբթի լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Մենք ուշադիր հետեւում ենք դրան: Մենք լավ հարաբերություններ ունենք այդ տարածաշրջանում: Տեսնենք՝ կարո՞ղ ենք դադարեցնել (սրացումը)»,- ասել է նա: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 7։15-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային […]

Վաղ առավոտյան թշնամին վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ

Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են տարբեր ինտենսիվությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ։ Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները և ձեռնարկում համապատասխան գործողություններ՝ պատճառելով հակառակորդին անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ»։       

Ադրբեջանն առաջինն է սկսել հակամարտությունն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում․ Թոմաս դե Վաալ

Կովկասի ու Անդրկովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը Ahval-ին տված հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանն առաջինն է սկսել  հակամարտությունն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում: Նրա խոսքով, Հայաստանը պատերազմ սկսելու պատճառ չունի: «Հայկական կողմը պատերազմում հաղթել է 1990-ականներին, նրանք ունեն իրենց ուզած տարածքը: Նրանց դրդողը ստատուս քվոն կարգավորելն է»,- ասել է դե Վաալը:  

Նայիր ինքդ քեզ, փոքր մարդ ։ Ես պատրաստվում եմ պատմել քեզ, թե իրականում դու ով ես, փոքր մարդ

Ներկայացնում ենք հատվածներ Վ. Ռայխի «Նայիր ինքդ քեզ, փո՛քր մարդ» աշխատությունից, որը բավականին արդիական է նաև մերօրյա իրականության համար: «Նայիր ինքդ քեզ, փո՛քր մարդ» Քեզ կոչում են Փոքր կամ Հաասրակ մարդ: Քեզ ասում են, որ եկել է քո ժամանակը՝ «Հասարակ մարդու էպոխան»: Սակայն դու այդպես մի խոսիր, փո՛քր մարդ: Թող այդպես խոսեն նրանք՝ մեծ ազգերի վարչապետերը, արհմիությունների ղեկավարները, կուշտ […]

Նյարդերից թույլերին՝ չդիտել։ Գիշերվա ընթացքում ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր /տեսանյութ/

Գիշերվա ընթացքում ճակատային գծի հարավային, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները: Գիշերվա ընթացքում ճակատային գծի հարավային, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները: ՊԲ-ի ստորաբաժանումների ձեռնարկած հակագրոհի արդյունքում հակառակորդին պատճառվել է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ, իսկ ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի