21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

ՌԴ հետ օդային և ցամաքային սահմանների բացումը դարձել է ծայրահեղ անհրաժեշտություն. Մարուքյան

Ռուսաստանի Դաշնության հետ օդային և ցամաքային սահմանների բացումը դարձել է ծայրահեղ անհրաժեշտություն բազմաթիվ ընտանիքների համար․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԼԿՀ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա նշել է, որ ամուսիններ, երեխաներ, ծնողներ ․․․ մեկը մյուսին չի կարողանում միանալ՝ սահմանների փակ լինելու պատճառով: Դրան է գումարվում նաև հազարավոր արտագնա աշխատանքի գնացող մեր հայրենակիցների […]

Ազատություն TV-ի Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի շուրջ ռեպորտաժը միակողմանի է․ «Մեդիա պաշտպան»

Ազատություն TV-ն հուլիսի 30-ին եթեր է հեռարձակել ռեպորտաժ, որտեղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի շուրջ մեկնաբանություն է վերցրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանից։ Լրագրողը շուրջ 5,30 րոպեանոց ռեպորտաժը կառուցել է իշխող ուժի պատգամավորի քննադատական խոսքի վրա։ Այս մասին գրառում է կատարվել «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։ Արդյունքում՝ ռեպորտաժը ստացվել է միակողմանի և չբալանսավորված։ […]

Փորձել ենք հասկանալ, թե երբ են բանակցային օրակարգից դուրս մղվել Վիեննայի և Ս․ Պետերբուրգի պայմանավորվածությունները. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս համեմատական վերլուծության շրջանակներում փորձել ենք ուսումնասիրել 2016թ․ ապրիլից մինչև 2020թ․ հուլիս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բոլոր պաշտոնական հայտարարությունները, համեմատել իշխանափոխությունից առաջ և հետո դրանց բովանդակության մեջ տեղի ունեցած փոփոխությունները։ Փորձել ենք հասկանալ, թե երբ են բանակցային օրակարգից դուրս մղվել Վիեննայի և Ս․ Պետերբուրգի պայմանավորվածությունները, և որոնք […]

Ինչպես վարվել օտարերկյա գործակալների հետ․ Անդրանիկ Թևանյան

Թուրք–ադրբեջանական զույգը Հայաստանում ունի իրեն սատարող լրատվամիջոցներ, որոնք զուգահեռաբար քարոզում են գործող իշխանության օգտին ու քննադատում իշխանության ընդդիմախոսներին։ Այս մասին գրառում է կատարել «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը: «Թուրքական 5–րդ շարասյունը գործում է առանց դիմակ և առանց մեր երկրի շահերից «սոցիալական հեռավորություն» պահելու՝ ախտահարելով տեղեկատվական, հասարակական ու քաղաքական միջավայրը։ Պատերազմական ռեժիմով ապրող Հայաստանն ունի՞ […]

Հայոց պետականության հզորացման անհրաժեշտության մասին խոսում է մի մարդ, ում կողմից պետությանը հասցված միլիոնների վնասի կասկածանքով քրեական գործեր են հարուցված․ Իվետա Տոնոյանը՝ Սերգեյ Բագրատյանի մասին

Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ մանդատը պահելու մոլուցքը վեր է տղամարդկային ու բարոյական բոլոր արժեքներից․․․ Զարմանքս, անկեղծորեն, չկարողացա թաքցնել, երբ կարդացի երբեմնի գործընկերոջս՝ Սերգեյ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը: Մի պահ թվաց, թե նրա՝ սևով սպիտակին հանձնած մտքերը ծնունդ են առել հիշողության ժամանակավոր կորստի արդյունքում, հետո հասկացա՝ այդքան բաղձալի մանդատը ամեն գնով պահելու ճիգերն […]

Թուրք-ադրբեջանական զորավարժության պայմաններում անհրաժեշտ է զորքերը մարտական պատրաստականության վիճակի բերել. Աբրահամյան

Թուրք-ադրբեջանական մասշտաբային զորավարժության պայմաններում, բացի տարբեր խորություններում դրանց տեղաշարժերի, կուտակումների և մարտավարական պարապունքների դիտարկումները, անհրաժեշտություն է առաջանում զորքերը համապատասխան մարտական պատրաստականության վիճակի բերել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը: «Դրա վտանգավորության աստիճանից կախված, զինված ուժերի գլխավոր շտաբը տարբեր որոշումներ է ընդունում՝ […]

Ես չեմ հիշում գեթ մի դեպք, երբ Բագրատյան Սերգեյը իբր թե համաձայն չէր ԲՀԿ֊ի վարած քաղաքականության հետ. Արման Աբովյան

Կարդացի Բագրատյան Սերգեյի “բացատրական” նամակը և ուղղակի ապշեցի։ Էս ի՜նչ մի ամպոգոռգոռ բառեր, էս ի՜նչ մի “անհամաձայնություններ ԲՀԿ֊ի վարած քաղաքականության հետ”, ձեզ հետ ի՞նչ է կատարվում… Մենք միասին ներկա ենք եղել բոլոր քննարկումներին և ես գեթ մեկ անգամ չեմ հիշում ոչ մի դեպք, երբ Բագրատյան Սերգեյը իբր թե համաձայն չէր ԲՀԿ֊ի վարած քաղաքականության հետ։ Այո՛ […]

Իմ քաղաքական դիրքորոշումը տարբերվել է ԲՀԿ քաղխորհրդի կողմից ընդունված որոշումների բովանդակությունից. Սերգեյ Բագրատյան

ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով ԲՀԿ խմբակցությունը լքելու պատճառներին, գրել է. «Սույն թվի հուլիսի 23-ին դիմել եմ ՀՀ ԱԺ նախագահին և ԱԺ ԲՀԿ խմբակցության նախագահին առ այն, որ դուրս եմ գալիս ԲՀԿ խմբակցությունից և հետևաբար՝ այլևս գործելու եմ անկախ պատգամավորի կարգավիճակով:   Դուրս գալու պատճառը եղել է այն, որ […]

Վրաստանում հերթական բողոքի ակցիան է ընթանում Սորոսի հիմնադրամի դեմ

Վրացական մարշ-ազգային շարժում» քաղաքական միավորումը հերթական բողոքի ակցիան է անցկացնում Թբիլիսիի կենտրոնում՝ պահանջելով երկրում արգելափակել «Բաց հասարակության հիմնադրամի» (Սորոսի հիմնադրամ) գրասենյակի գործունեությունը, հայտնում է eadaily.com-ը: Ցուցարարները հավաքվել են «Ռուսթավելի» մետրոյի կայարանի մոտ, որից հետո շարժվել են հիմնադրամի գրասենյակ:   Ակցիայի մասնակիցների հիմնական պահանջը Վրաստանում «Բաց հասարակության հիմնադրամի» գործունեության լիակատար արգելքն է: Նշենք, որ հուլիսի սկզբին «Վրացական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի