30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Ի՞նչ անել սոցցանցերում, երբ սահմանին կրակում են

Տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացնում է, թե ինչ անել, երբ սրվել է իրավիճակը սահմանին, շփման գոտում ընդարումներ են տեղի ունենում ադրբեջանական բանակի հետ։ Ինչպես վարվել սոցցանցերում, տեղեկատվական աղբյուրների հետ, որպեսզի զոհ չդառնալ Ադրբեջանի քարոզչությանը, կեղծ լուրերին, ֆեյքերին։  

Գնդակոծությունն իրականացվում է խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ. ՄԻՊ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Մովսես և մի շարք այլ գյուղերի բնակիչներից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվում ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը հուլիսի 12-ին՝ ժամը 23-ի սահմաններում սկսել են գնդակոծություն Տավուշի մարզի ուղղությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նույնատիպ ահազանգեր է ստացել նաև […]

Իրավիճակը սահմանին շարունակում է մնալ մտահոգիչ. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրավիճակը սահմանին շարունակում է մնալ մտահոգիչ։ Ճիշտ է ադրբեջանական ագրեսիան տարբեր միջոցներով ճնշվում է՝ հակառակորդը դիրքային, մարդկային և տեխնիկայի կորուստներ է կրում, սակայն գլխավոր խնդիրը շարունակվում է մնալ։ Իսկ գլխավոր սպառնալիքը լոկալ մարտերը լայնամասշտաբ գործողությունների վերածելու Ադրբեջանի վաղեմի մտադրությունն է, որը պետք է ամեն գնով կանխել»։

Պատերազմը ոչ միայն չի դադարել, այլև հակառակորդը հարմար առիթ է փնտրում․ Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ Տավուշի սահմանագծում տեղի ունեցած մարտական գործողությունները եկան հիշեցնելու, որ պատերազմը ոչ միայն չի դադարել, այլև հակառակորդը հարմար առիթ է փնտրում՝ վերսկսելու մարտական գործողությունները և դրանք մեր տարածք տեղափոխելու։ Երեկ մեր ստորաբաժանումները արժանի հակահարված են տվել հակառակորդին, և կորուստներով հետ շպրտել, վերահաստատելով, որ մեր […]

Դիմացի դիրքերն ամբողջությամբ վերահսկվում են, մենք ձիգ ենք. Մովսես գյուղի քահանան առավոտյան «լայվ» է մտել

Որոշեցի մի փոքր շուտ սկսենք մեր միասնական աղոթքը, որ կարողանանք մի փոքր ներկայացնել Մովսեսում տիրող իրավիճակի մասին: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում նշեց Մովսես գյուղի քահանա Տեր Աբել Քարտաշյանը: Նա ձեռքով ցույց է տվել մոտակա բարձունքներն ու ասել. «Եթե տեսնում եք, դիմացի դիրքերը մինչեւ այս մասը մեր հսկողության ներքո է, ամբողջը վերահսկվում է: Մարտական […]

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ

Հուլիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա, նաեւ գրել է. «Նախարար Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մանրամասն տեղեկատվություն տրամադրեց հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների, հուլիսի […]

Արցախի հարցում Փաշինյանի հետընթացը Ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ․ Թևանյան

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․ «Մի քանի նախնական դիտարկում օրերս ընդունված ռազմավարական նշանակության փաստաթղթի վերաբերյալ. 1. 2007–ին ընդունված ռազմավարության մեջ կար առանձին գլուխ՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» վերնագրով։ Փաշինյանական իշխանության ընդունած ռազմավարության մեջ ոչ միայն առանձնացված նման գլուխ չկա, այլ նաև կա հետընթաց հայկական կողմի նպատակների ու ռազմավարության մեջ։ 2. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման իրավական […]

«Այս ազգին հաղթել չի լինի». Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է արել եւ տեսանյութ հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում Տավուշի մարզի Մովսես գյուղի ասֆալտապատ ճանապարհից տեսանյութ է հրապարակել եւ տեղադրել եղբորորդու՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի հրապարակումը ու գրել. ««#ԿառուցենքՀայաստանըՆորովի #ԱմրացնենքՄերՍահմաններըՆորովի»: Սիփան Փաշինյանն իր հերթին գրել է. «Կրակոցների ձայների ներքո Մովսեսում գյուղացիների և գյուղապետի հետ քննարկում էինք իրենց իսկ կողմից բարձրացված ոռոգման խնդիրների հնարավոր լուծումները: […]

Առավոտյան ադրբեջանցիները շարունակել են հրետակոծությունը, տրվել է համարժեք պատասխան. ՊՆ խոսնակ

Երկու-երեք ժամ դադարից հետո առավոտյան ադրբեջանցիները շարունակել են հրետակոծությունը, տրվել է համարժեք պատասխան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում»,- գրել է նա։  

Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից

Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Հիշեցնենք, ավելի վաղ հայտնի դարձավ, որ այսօր 2 անգամ ադրբեջանական ԶՈՒ-ն Տավուշի կողմից ՀՀ պետական սահմանը հատելու փորձ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի