25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հետաքննություն լինելու է պարտադիր ու սկսած նիկոլից ու ձեզանից, էրատո ջոկատով հանդերձ կպատմեք բունկերյան արկածները ու պատերազմի մղձավանջը շարքից

Լսեցի Սամվել Բաբայանի հարցազրույցը։ Ու մի քանի հարց ունեմ, որոնք այնուամենյնիվ անհասկանալի են մինչ օրս ինձ համար։
1 Հարցը, որը վերաբերվում է բանակի կարգ ու կանոնին, երբ հայտարարում է,որ կարգ ու կանոն չկար, անկազմակերպ էր ու դա նոր չէ ու 10 տարի շարունակ այդպես է, ուզում եմ հակադարձեմ, զուտ մի փոքրիկ գուցե բոլորիդ համար աննշան կթվա, բայց իմ պատկերացումն է, որը ես կազմել եմ բանակի մասին այն ժամանակ երբ իմ տղան ծառայում էր Ասկերանի գնդում ու ով ինձ պատմել է Լևոն Մնացականյանի, որպես այն ժամանակվա ՊԲ նախարարի մասին զուտ զինվորական կարգապահության ու կազմակերպվածության մասին նաև իր անմիջական հրամկազմի։
 
Պատմում է որ Լևոն Մնացականյանը չէր զգուշացնում իր այցերի մասին ու շատ պատահական կարող էր այցելել ու որ այդ այցի ժամանակ, ամբողջ սպայական կազմի, իր բառերով ասեմ (թրաշը կանգնում էր) շատ ոգևորված էր պատմում նրա մասին, նրա պահանջկոտության, խստության, որպես իսկական հրամանատար ու ամենակարևորը շեշտում էր, նրա վերաբերմունքը շարքային զինվորի նկատմամբ, որ շատ հաճախ զինվորին ավելի բարձր էր դասում, քան հրամանատարին։
 
Հիմա բանակի ահ ու սարսափ այս հրամանատարը չէր կարող բացի թողի վիճակում պահել բանակը ու նման հրամանատարին 2018֊ին պաշտոնանկ արեց նիկոլը, Ջալալ Հարությունյանի մասին նույնպես դրական կարծիքներ եմ լսել ու չեմ կարծում, որ ինքը ինչ որ բանով զիջել է Լևոն Մնացականյանին հարց է առաջանում, նրա՞նց մեղավորությունն էր, նրանց անկազմակերպվածությունն էր, թե շատ պարզ դավաճանություն էր, որը բոլորս գիտենք, բայց պարոն Բաբայանը հավանաբար ինչ֊ինչ բաներից ելնելով չի ցանկանում խոատովանել։
2 Զենք զինամթերքի հետ կապված, էլի 10 տարի չզինվելու մասին է ասում,նշում է նաև որ պատերազմը սկսվելու առաջին իսկ 15 րոպեներին 50% ՀՕՊ ու 40% հրետանին ոչնչացվել է, ի՞նչու դրանից հետո չի համալրվել,չի՞ եղել,իսկ ի՞նչու հրատապ ձեռք չի բերվել պատերազմը 44 օր է տևել։
 
Ասում է դեռ 2 տարի առաջ զենք֊զինամթերքի ցուցակը անձամբ ինքն է դրել վարչապետի սեղանին,որը անհրաժեշտ էր ձեռք բերել, հիմա հարց ի՞նչու 2,5 տարում այդ զենքերը չեն գնել, փող չկար պատճառաբանությունը չի աշխատում այլևս, որովհետև այդ ժամանակ զենքեր գնվել են անգամ ինքնաթիռներ ու հակաօդային պաշտպանության զենքեր, արդյո՞ք այդ զենքերն էր ինքը նշել ցուցակում։
 
3֊րդ հարցն էլ ոչ պակաս կարևոր, եթե ասում է, պատերազմը սկսվելու առաջին 15 րոպեում ոչնչացվել է մեր ՀՕՊ֊ի 50%֊ն ու հրետանու 40%֊ը և 4֊րդ օրն արդեն խուճապային տրամադրություն էր ու շատերը փախնում էին, հրաման չէին կատարում և այլն, ինքը լինելով մարտական գործողությունների ղեկավարներից մեկը, որովհետև ինչպես հայտնի է ինքը և վարչապետի տիկինն են բունկեռում ղեկավարել պատերազմի ողջ ընթացքը,իհարկե ինքը դրա մասին ոչինչ չասեց, անգամ չփորձեց իր նկատմամբ հայտարարված այդ լուրը հերքել գոնե, կամ հաստատել, նման հարցադրում էլ չեղավ, հասկանալի պատճառներով, որովհետև տեսանք ո՞վ էր հարցազրույց վարողը, այնուամենայնիվ մի ակնարկ արեց, որ Մովսես Հակոբյանին ուղարկել է պաշտպանական ինչ որ գիծ Ջաբրահիլի շրջանում, վերջինս հրաժարվել է, իսկ դա արդեն ապացույց է,որ մարտական գործողությունները ինքն է կազմակերպել, այդ դեպքում ի՞նչու չի պնդել,ստիպել պարտադրել,որ պատերազմը դադարեցվի հենց 4֊րդ օրը։
 
Երբ հիշեց 1992֊ը, թե նույն պատկերն էր այն ժամանակ էլ, երբ պարտվում էինք, բոլորը բոլորին մեղադրում էին ու այդ խոսքի վրա հարցազրույց վարողը ինքնագոհ ասեց, թե դուք այդ ժամանակ ստանձնեցիք հրամանատարությունը ու փոխեցիք պատերազմի ընթացքը։
 
Հիմա վերջին հարցս, բա ի՞նչու հիմա տիրապետելով պատերազմի ողջ ինֆորմացիային,հասկանալով որ 90% տեխնիկայի կորուստ ու 50% մարդկային ռեսուրս էիք կորցրել ու շարունակել պատերազմը փաստացի արդեն անհնարին էր, եթե չասեմ խիստ վտանգավոր, չի գնացել նուն քայլին ինչը 1992թ֊ին, չի վերցրել իր վրա պատասխանատվություն,չի պարտադրել դադարեցնել պատերազմը։
Ասում եք թող ռազմական դատախազությունը քննություն սկսի,այո ես էլ եմ համաձայն թող քննություն սկսվի։ Բայց դուք դա առաջարկում եք,մեղքը ձեր վրայից վանելու հանմար ու խուսափում եք ողջ ճշմարտությունը պատմել,որովհետև վստահ եք,որ ոչ մի քննություն էլ չի սկսվի,քանի դեռ նիկոլը վարչապետի պաշտոնում է։
 
Բայց վստահ եմ, որ հետաքննություն լինելու է պարտադիր ու այն ժամանակ բոլորի սկսած նիկոլից ու ձեզանից, էրատո ջոկատով հանդերձ կպատմեք բունկերյան արկածները ու պատերազմի մղձավանջը շարքից։
 
Իրինա Հարությունյան
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ